Արցախի Ազգային ժողովի խմբակցությունները հանդես են եկել հայտարարությամբ և լավ կլինի, որ Հայաստանի քաղաքական ուժերը նստեն իրենց տեղը, և իրենց քիթը չխոթեն Արցախում ընթացող պրոցեսների մեջ:
http://armlur.am/539013/

Ստացվում ա որ Ղարաբաղի իշխանությունների համար իրանք Հայաստանի մաս չեն, ժողովրդի համար մաս չեն։ Հայաստանցիներն են, որ միամտորեն հակառակ կարծիքի են։
Էն 4-օրյա պատերազմի ժամանակ էլ տեսանք էդ երկրորդի վառ դրսևորումը։ Բայց հիմա որ փորձում եմ հիշեմ, թե երբ են ղարաբաղցիները ինչ որ կերպ ռեակցիա տվել Հայաստանյան կարևոր իրադարձություններին, չեմ նկատել նման բան։ Ասենք մարտի 1-ի դեպքերի մասին, կամ ԵՏՄ մտնելու մասին։
Կամ իրանց հեչ սերժին էլ չի թե ինչ ա կատարվում «հարևան երկրում», կամ իրանց սերժին ա, պարզապես ե՛ս չեմ տեսնում էդ ռեակցիան։