Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
Մարդիկ տեղական արտադրողին են աջակցում, ոչ մի զարմանալու բան չկա ․․
Ի դեպ մի քանի տարի առաջ տենց մի բան կար, նոր հիշեցի: Եթե ճիշտ եմ հիշում պետական աշխատողներին կոչ էր արվել (ոչ թե պարտադրվել) օգտվել տեղական արտադրության կաթնամթերքից, այլ ոչ թե Հայաստանից կամ արտերկրից բերածից: Սա իսկապես կարող ա լրացուցիչ խթան ա հայաստանցի-ղարաբաղցի տարանջատման համար, բայց մյուս կողմից էդ հասկանալի քայլ ա, որտև Արցախում արտադրություն խթանելու շատ լուրջ կարիք կա, մրցակցելը թեկուզ ստեղի արտադրանքի հետ շատ բարդ ա: Երևի լուծումն էն ա, որ ստեղի արտադրողները էնտեղ գործարաններ բացեն: