User Tag List

Նայել հարցման արդյունքները: Ձեր կարծիքով Ղարաբաղը Հայաստանի մի մա՞սն է, թե՞ առանձին պետություն՝ ԼՂՀ։

Քվեարկողներ
20. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • Հայաստան

    15 75.00%
  • ԼՂՀ

    5 25.00%
Էջ 5 6-ից ԱռաջինԱռաջին 123456 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 61 համարից մինչև 75 համարի արդյունքները՝ ընդհանուր 84 հատից

Թեմա: Բաժանե՞նք երկիրը։ Ղարաբաղը Հայաստա՞ն է, թե՞ ԼՂՀ։

  1. #61
    Պապա x3 Աթեիստ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2007
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    46
    Գրառումներ
    8,707
    Mentioned
    50 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Նոր ընկերոջս հետ եմ խոսում (որը եղել ա Ղարաբաղում, ու մեկ ա ղարաբաղը որպես Հայաստան չի ընկալում), ասում ա ծանոթ մի ատամնաբույժ գնացել ա Ղարաբաղ, կաբինետ ա դրել, որտեև բազմիցս լսել ա ընտեղ գնալու կոչեր։
    Մի քիչ հեռու ղարաբաղցի ատամնաբույժ էլ ա եղել։ Ասում ա իմացել են, որ հայաստանցի եմ, էլ մոտս չէին մտնում։ Հատուկ նշել են, որ հայաստանցի, դրա համար մոտը չեն գնա։ Ոչ թե որ վատ ա, թանկ ա, կամ այլ ինչ որ պատճառ, այլ հենց որ հայաստանցի ա։ Էդ մարդիկ իրանք են իրանց երկիրը հակադրում Հայաստանին։

    Հ.Գ.
    Վաղը կիրակի ա, գրեք, քննարկելու բան լինի
    artak.am De gustibus et coloribus non est disputandum.

  2. #62
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    82 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Աթեիստ-ի խոսքերից Նայել գրառումը

    Արտ ջան, իհարկե չեմ կարող պնդել, հեչ որ չէ որտև չեմ ճանաչում, բայց գուցե էդ ատամնաբույժն ուղղակի լավը չի եղել, էստեղ գործ չի ունեցել, կլիենտ չի ունեցել, գնացել ա Ղարաբաղ, մտածելով որ էնտեղ ուրիշ ատամնաբույժ չի լինի, լիքը կլիենտ կունենա, ու հիմա մեղքը գցում ա իրա հայաստանցի լինելու վրա:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  3. #63
    Պապա x3 Աթեիստ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2007
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    46
    Գրառումներ
    8,707
    Mentioned
    50 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Կարող ա, քանի որ ես էլ չեն ճանաչում, բայց մարդը պնդում ա, որ իրան հասել ա հայաստանցի լինելու փաստարկը։
    Վատն էն ա, որ ոնց հասկանում եմ, Ակումբում ղարաբաղցի չունենք։
    artak.am De gustibus et coloribus non est disputandum.

  4. #64
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Աթեիստ-ի խոսքերից Նայել գրառումը
    Նոր ընկերոջս հետ եմ խոսում (որը եղել ա Ղարաբաղում, ու մեկ ա ղարաբաղը որպես Հայաստան չի ընկալում), ասում ա ծանոթ մի ատամնաբույժ գնացել ա Ղարաբաղ, կաբինետ ա դրել, որտեև բազմիցս լսել ա ընտեղ գնալու կոչեր։
    Մի քիչ հեռու ղարաբաղցի ատամնաբույժ էլ ա եղել։ Ասում ա իմացել են, որ հայաստանցի եմ, էլ մոտս չէին մտնում։ Հատուկ նշել են, որ հայաստանցի, դրա համար մոտը չեն գնա։ Ոչ թե որ վատ ա, թանկ ա, կամ այլ ինչ որ պատճառ, այլ հենց որ հայաստանցի ա։ Էդ մարդիկ իրանք են իրանց երկիրը հակադրում Հայաստանին։

    Հ.Գ.
    Վաղը կիրակի ա, գրեք, քննարկելու բան լինի
    Մարդիկ տեղական արտադրողին են աջակցում, ոչ մի զարմանալու բան չկա ․․
    Վերջին խմբագրող՝ Տրիբուն: 27.02.2016, 20:37:

  5. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (12.04.2016), Լեո (27.02.2016)

  6. #65
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    82 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
    Մարդիկ տեղական արտադրողին են աջակցում, ոչ մի զարմանալու բան չկա ․․
    Ի դեպ մի քանի տարի առաջ տենց մի բան կար, նոր հիշեցի: Եթե ճիշտ եմ հիշում պետական աշխատողներին կոչ էր արվել (ոչ թե պարտադրվել) օգտվել տեղական արտադրության կաթնամթերքից, այլ ոչ թե Հայաստանից կամ արտերկրից բերածից: Սա իսկապես կարող ա լրացուցիչ խթան ա հայաստանցի-ղարաբաղցի տարանջատման համար, բայց մյուս կողմից էդ հասկանալի քայլ ա, որտև Արցախում արտադրություն խթանելու շատ լուրջ կարիք կա, մրցակցելը թեկուզ ստեղի արտադրանքի հետ շատ բարդ ա: Երևի լուծումն էն ա, որ ստեղի արտադրողները էնտեղ գործարաններ բացեն:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  7. #66
    Ավագ Մոդերատոր Rammstein-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2008
    Հասցե
    Երեւան
    Տարիք
    35
    Գրառումներ
    8,728
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Չորեքշաբթի-Հինգշաբթի Ստեփանակերտում էի, օֆիս գործով էի գնացել` տարածք կար չափագրելու: Փաստորեն էդ հարցում հարցում հայաստանցի մասնագետին ավելի են նախընտրում:
    Առաջին հայացքից ամենանկատելի տարբերությունը ընտեղի ու ՀՀ ժողովրդի միջեւ էն էր, որ ղարաբաղցիք ավելի պատրաստակամ են սեփական կյանքին հրաժեշտ տալու: Էդ մարդիկ սկզբունքայնորեն ամրագոտի չեն ուզում գցած լինեն : Թե՛ գնալուց, թե՛ հետ գալուց ՀՀ տարածքում դրա պատճառով կանգնացրել են (հետ գալուց` երկու անգամ): Չգիտեմ, ասենք եթե մարդ անգամ իրա վրա վստահ ա, որ կարա փող չտա, կռուտիտ լինի ոստիկանների մոտ, մեկ ա, չկանգնելու, ժամանակ չծախսելու խաթեր արժի էլի կապել էդ անտերը: Դե անվտանգության մասին չասեմ: Ընդ որում կանգնացնելուց հետո էլի բանի տեղ դնող չկար ամրագոտուն:

  8. #67
    Վերադարձ Լեո-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.10.2007
    Հասցե
    Երևակայություն
    Գրառումներ
    6,253
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ապրիլյան իրադարձությունները ցույց տվեցին, որ չկա առանձին ԼՂՀ և չկա առանձին Հայաստան: Կա մեկ միասնական ազգային ոգի ու համախմբվածություն:
    Ինչպես փորձը հերթական անգամ ցույց տվեց, մեր գոյության միակ հովանավորը հենց մենք ենք, մեր միասնությունն ու մեր բանակը:

    Ցավոք մեզ ոչինչ այնքան չի միավորում, որքան պատերազմը, և ոչինչ այնքան չի բաժանում, ինչքան խաղաղությունը: Այս օրերին չհանդիպեցի գեթ մեկ հայի, ով պատրաստակամ չլիներ օգտակար լինել Արցախին (ըստ էության նույնն է, թե ինքն իրեն, իր հայրենիքին), պատրաստակամ չլիներ անհրաժեշտության դեպքում մեկնել Արցախ: Ու ցավով նաև հասկանում եմ, որ երբ նորից հաստատվի հարաբերական անդորրը, գուցե նորից լսենք բաժանարար կարծիքներ, «մենք ու նրանք» տարանջատումներ ու նմանատիպ այլ երևույթներ…

    Ու լավ է, որ մեր քյալ թշնամիները դեռ չեն ֆայմել մեր էդ մեծ թույլությունից օգտվել, դեռ հույսը դրել են ռսից առած զենքի ու էդ զենքը կիրառել չիմացող քյալ զորքի վրա: Հենց թշնամին սովորեց օգտվել մեր երկպառակտվելու ունակությունից, գուցե մի օր էլ կարողանա պատերազմի ժամանակ պառակտել մեզ...

    Ասածս էն ա, որ մենք պիտի դատապարտված լինենք միասնականության ապրիլից սկսած մինչև հավերժություն: Առջևում նոր հաղթանակներ են, ու ոչ միայն արտաքին թշնամու դեմ...
    Վերջին խմբագրող՝ Լեո: 10.04.2016, 15:33:

  9. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (11.04.2016), Chuk (10.04.2016), Lion (10.04.2016), Sambitbaba (11.04.2016), Աթեիստ (10.04.2016), Գալաթեա (10.04.2016), Նաիրուհի (10.04.2016), Վիշապ (11.04.2016), Տրիբուն (10.04.2016)

  10. #68
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Լեո-ի գրածի հետ հազար անգամ համաձայն եմ։ Մենակ մի բան․․․ մի քանի առաջնահերթ պարզ խնդիրներ կան, որ պիտի լուծվեն - թալանը պետք ա շատ շտապ Հայաստանում կանգնի։ Թալանը հասել ա աննկարագրելի չափերի։ Մի քանի լափառոշ ղզլբաշի հարց որ լուծվի, հայկական բանակն էլ նոր զինատեսակներ կունենա, ռազմական բյուջեն էլ Ադրբեջանից 10 անգամ փոքր չի լինի, գոնե 3 անգամ փոքր կլինի։ Թե չէ, էսօր էն տպավորությունն ա, որ եթե մեր զինվորները քարով էլ կարում ժամանակակից տեխնիկայի դեմ կռվեն, ուրեմն ամեն ինչ լավ ա, կարելի ա զինվորին նույն ձևի պահել, թալանը նույն ձևի շարունակել, իսկ հայկական ոգին ու միասնությունը միշտ կհաղթի թշնամուն։ Ոգին լավ բան ա, միասնությունը շատ օգտակար բան ա, բայց մեզ լիքը փող ա պետք, զենք ա պետք․․․ զոհվածների ընտանիքները պիտի պետությունից ամեն ձևի աջակցություն ստանան։ Ոչ մի զոհված կամ վիրավոր զինվորի ընտանիք իրավունք չունի սոցիալական ծանր վիճակում լինի։

    Երևի հազար անգամ ասված բանը կրկնում եմ, բայց իմ համար էս ա կարևորագույն խնդիրն էսօր։

  11. Գրառմանը 12 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (12.04.2016), boooooooom (10.04.2016), CactuSoul (11.04.2016), John (10.04.2016), Rammstein (10.04.2016), Sambitbaba (11.04.2016), Աթեիստ (11.04.2016), Գալաթեա (10.04.2016), Լեո (11.04.2016), Ներսես_AM (11.04.2016), Շինարար (10.04.2016), Վիշապ (11.04.2016)

  12. #69
    Ցինիկ Գալաթեա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.01.2008
    Հասցե
    -
    Գրառումներ
    6,144
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
    Լեո-ի գրածի հետ հազար անգամ համաձայն եմ։ Մենակ մի բան․․․ մի քանի առաջնահերթ պարզ խնդիրներ կան, որ պիտի լուծվեն - թալանը պետք ա շատ շտապ Հայաստանում կանգնի։ Թալանը հասել ա աննկարագրելի չափերի։ Մի քանի լափառոշ ղզլբաշի հարց որ լուծվի, հայկական բանակն էլ նոր զինատեսակներ կունենա, ռազմական բյուջեն էլ Ադրբեջանից 10 անգամ փոքր չի լինի, գոնե 3 անգամ փոքր կլինի։ Թե չէ, էսօր էն տպավորությունն ա, որ եթե մեր զինվորները քարով էլ կարում ժամանակակից տեխնիկայի դեմ կռվեն, ուրեմն ամեն ինչ լավ ա, կարելի ա զինվորին նույն ձևի պահել, թալանը նույն ձևի շարունակել, իսկ հայկական ոգին ու միասնությունը միշտ կհաղթի թշնամուն։ Ոգին լավ բան ա, միասնությունը շատ օգտակար բան ա, բայց մեզ լիքը փող ա պետք, զենք ա պետք․․․ զոհվածների ընտանիքները պիտի պետությունից ամեն ձևի աջակցություն ստանան։ Ոչ մի զոհված կամ վիրավոր զինվորի ընտանիք իրավունք չունի սոցիալական ծանր վիճակում լինի։

    Երևի հազար անգամ ասված բանը կրկնում եմ, բայց իմ համար էս ա կարևորագույն խնդիրն էսօր։
    Համամիտ եմ ամեն բառի հետ։
    Սեռժիկի էն ցինիկ բառերն էլ մեկիկ մեկիկ հետևն ա պետք մտցնել։

  13. #70

    Տրիբուն ջան, ես քո ասած ամեն բառի հետ եմ համաձայն, որովհետև ասածդ էդքան ակնհայտ ա, որ մարդ պիտի քոռ լինի էդքանը չտեսնելու համար, կամ գոնե հանրապետական:

    Ու ես դրան էլ էի անդրադարձել.

    Մեջբերում Լեո-ի խոսքերից Նայել գրառումը
    ...
    Առջևում նոր հաղթանակներ են, ու ոչ միայն արտաքին թշնամու դեմ...

  14. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (12.04.2016), Տրիբուն (11.04.2016)

  15. #71
    Պապա x3 Աթեիստ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2007
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    46
    Գրառումներ
    8,707
    Mentioned
    50 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Վերջի դեպքերը էս թեման դարձրին լրիվ անիմաստ։
    Խոսալու տեղ չունեմ։

    Նոր թեմայա հասունանում՝ ՀՀԿ-ն Հայաստա՞ն է, թե՞ չէ։ Եթե չէ, ինչպե՞ս իգդիր անենք։
    artak.am De gustibus et coloribus non est disputandum.

  16. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (12.04.2016), CactuSoul (11.04.2016), Chuk (11.04.2016), John (11.04.2016), Ձայնալար (11.04.2016), Տրիբուն (11.04.2016)

  17. #72
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Աթեիստ-ի խոսքերից Նայել գրառումը
    Վերջի դեպքերը էս թեման դարձրին լրիվ անիմաստ։
    Խոսալու տեղ չունեմ։

    Նոր թեմայա հասունանում՝ ՀՀԿ-ն Հայաստա՞ն է, թե՞ չէ։ Եթե չէ, ինչպե՞ս իգդիր անենք։
    Իգդիր չէ, սվինգտիր ...

  18. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (12.04.2016), Chuk (11.04.2016), Sambitbaba (11.04.2016)

  19. #73
    սուբյեկտիվ Norton-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.03.2008
    Գրառումներ
    4,262
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ժող․ ստեղ մարզային մակարդակում էլ կա, Լոռեցին հաստատ իրա զեմլյակի մոտ կգնա մի բան կառնի կամ կբուժվի, Գյումրեցին իր։ ԼՂՀ-ն և դե ֆակտո Հայաստանի մասա, և դե ֆակտո անկախ պետություն։ Ես իրան ընկալում եմ լայն լիազորություններով ՀՀ մարզ։

  20. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (11.04.2016), Sambitbaba (11.04.2016)

  21. #74
    Պապա x3 Աթեիստ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2007
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    46
    Գրառումներ
    8,707
    Mentioned
    50 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Բայանդուրի ֆեսյբուքյան գրառումը։

    Էս Բելլա Լալայանի պրոֆիլում Խանումյանի վրա հարձակման հետ կապված արձագանքները կարդալուց մի բան հասկացա:Անկեղծորեն, հուսով եմ, որ դա մեծամասնության կարծիքը չի, հակառակ դեպքում՝ մեզ Արցախ պետք չի:
    Պարզ բան է՝ Արցախը պարզապես հող չի: Այն նաև Արցախում ապրող մարդիկ են, իրենց մշակույթը, քաղաքական ու քաղաքացիական կուլտուրան:
    Կցանկանայի հիշեցնել, թե մենք ինչ զոհողությունների ենք գնում հանուն Արցախի:
    - սառեցված պատերազմական դրություն
    - տնտեսական շրջափակում
    - ռազմական գործողությունների վերսկսման անընդհատ վտանգ
    - ռազմական ու տնտեսական կախվածություն Ռուսաստանից
    - ժողովրդավարության կորուստ՝ ի օգուտ ներքին կայունության, որպեսզի Ադրբեջանը չօգտվի ներքին անկայունությունից
    - արտաքին քաղաքականության ճկունության կորուստ
    - ամեն տարի միջինում 50-60 զինվորի կորուստ
    - խաղաղ բնակչության կորուստներ, Ադրբեջանի անընդհատ ռազմական ագրեսիա ՀՀ սահմանամերձ բնակավայրերի նկատմամբ
    - զբոսաշրջության սահմանափակում՝ հաշվի առնելով պատերազմի վտանգը
    - ռազմական ծախսեր
    - հանդուրժողականություն ռազմական ոլորտում կոռուպցիայի նկատմամբ՝ անբավարար քանակությամբ կադրերի հետևանքով
    - այլ, վերոհիշյալից բխող հետևանքներ:

    Ինչ ենք ստանում փոխարենը՝ ԼՂՀ տարածքում մի քանի հանքի շահագործում տեղական քրեաօլիգարխական համակարգի ու իրենց համագործակիցների կողմից: Ոչ մի կերպ չի փոխհատուցում վերևում նշված կորուստները: Հետևաբար, Արցախի համար մեր պայքարում մենք դիտարկում ենք Արցախի մարդկանց որպես մեր եղբայրներ, ու կամավոր ու անշահախնդիր երաշխավոր ենք կանգնում իրենց ինքնորոշման իրավունքին ու անվտանգությանը: Ու սրանք ժողովրդավարական լոլոներ են, ինչպես Բելլա Լալայանն ու իր նմաններն են ասում, լոլոներ, որոնք մենք բավականաչափ լուրջ ենք ընդունում, որպեսզի մեր եղբայրներին, ընկերներին ու երեխաներին կանգնեցնենք ադրբեջանական փամփուշտների տակ: Ոչ հանուն Բելլա Լալայանի «արդարամիտ բռնակալների» սեփական բանանային հանրապետություն ստեղծելու:
    Եթե Արցախում այդքան ատելություն կա «ներմուծյալ», «հայաստանցի» մարդկանց նկատմամբ, կներեք, պահանջեք, որ ձեր սահմաններից հեռացնեն «ներմուծյալ», «հայաստանցի» զինվորներին: Թե՞ դուք պատրաստ եք ընդունել «ներմուծյալների» զոհողությունները, իսկ քննադատությունը՝ ոչ:
    Քանի դեռ ԼՂՀ-ն չի դրսևորում իրեն որպես ազատ, ինքնավար, ժողովրդավարական, իրավական, քաղաքականորեն հասուն պետություն, ոչ ոք իրեն լուրջ չի վերաբերվի: Երբեք: Իսկ Լալայանի գրառումն ու մեկնաբանությունները, ԼՂՀ օրենքներից այնքան էլ տեղյակ չեմ, բայց ՀՀ ՔՕ որոշ հոդվածներ էին խախտում, մասնավորապես՝ 137-րդ հոդվածը:
    Ինչ վերաբերում է Դավիթ Բաբայանի հայտարարություններին, համադրելով դրանք իր նախորդ հայտարարությունների հետ, այն է՝ ապրիլմեկյան ռազմական ագրեսիայի հետևանքով զոհերի իրական թիվը փոքրացնելը, կորցրած տարածքները թաքցնելն ու դրանց նշանակությունը փոքրացնելը՝ ռազմական անհաջողության փաստը թաքցնելու նպատակով, տարածքային ու մարդկային կորուստները ադրբեջանական զինված ուժերի ենթադրյալ մեծ կորուստների միջոցով արդարացնելը, բանակի մատակարարման ու սպառազինության վիճակը, կոռուպցիան ՀՀ ու ԼՂՀ զինված ուժերում, կներեք, բայց չեմ կարող Խանումյանի «մատաղ են արել զինվորներին» արտահայտությունը որակել որպես վիրավորանք: Վիրավորանքներով ու սենտիմենտալիզմով լի էր հենց Դավիթ Բաբայանի հայտարարությունը:
    Ասածս ինչ էր: Ձեզ մարդու նման պահեք, որ ձեզ մարդու նման վերաբերվեն: Ես չեմ պատրաստվում իշխանավորների կատարած հանցագործությունները վերագրել ժողովրդին: Բայց երբ ժողովրդի իբր թե ընտրած իշխանությունը հանցագործություն է կատարում ժողովրդի լուռ համաձայնության ու ակտիվ աջակցության կոչերի տակ, դա պատասխանատվությունը գցում է նաև ժողովրդի վրա: Ու, կրկին զգուշացնեմ, մի դրեք «հայաստանցի-ղարաբաղցի», «ներմուծյալ-տեղացի» տարանջատում, ինչպես մենք պահանջում ենք, որ այստեղ ձեր «արտահանյալների» արածները չվերածել ատելության Արցախի ժողովրդի նկատմամբ, ու «արտահանյալներին» դատապարտել իրենց արածների, ոչ թե ղարաբաղցի լինելու համար: Որովհետև եթե մի օր «հայաստանցիները» ու «ղարաբաղցիները» որոշեն իրար դիտարկել որպես առանձին, իրենց հետ կապ չունեցող ժողովուրդներ, դուք արդեն ստիպված ոչ թե Հայաստանից, այլ Ադրբեջանից «ներմուծյալ» քաղաքական գործիչների քննադատությունը: Իսկ ում համար ավելի կործանարար կլինի նման կորուստը՝ պատմությունը ցույց կտա, թեև դժվար չի հետևություններ անել:
    Դավաճաննե՞ր եք փնտրում: Փնտրեք իրենց մարդկանց խմբերի բաժանողների ու այդ խմբերն իրար հետ կռվեցնողների մեջ, ոչ թե իշխանության սխալները քննադատողների ու քաղաքական դիրքորոշում արտահայտողների:
    Էս էլ Բելլա Լալայանի գրառումն ու տակի մեկնաբանությունները։
    artak.am De gustibus et coloribus non est disputandum.

  22. #75
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,578
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Աթեիստ-ի խոսքերից Նայել գրառումը
    Բայանդուրի ֆեսյբուքյան գրառումը։

    Էս էլ Բելլա Լալայանի գրառումն ու տակի մեկնաբանությունները։
    Հա բայց էս Բելլա Լալայանը տուֆտա հիստերիկի մեկն ա էրևում: Մեկը ես իրա գրածից բան չհասկացա: Մենակ տուֆտել ա մի գլուխ:

  23. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Mr. Annoying (06.06.2016), Աթեիստ (06.06.2016)

Էջ 5 6-ից ԱռաջինԱռաջին 123456 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Հայաստա՜նս, ծնունդդ շնորհավոր
    Հեղինակ՝ Ambrosine, բաժին` Շնորհավորանքներ
    Գրառումներ: 57
    Վերջինը: 21.09.2013, 21:20
  2. Տանողների երկիրը
    Հեղինակ՝ Հայկօ, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 11
    Վերջինը: 26.10.2010, 20:10
  3. Շնորհավոր ծնունդդ, Հայաստա՜ն
    Հեղինակ՝ Ambrosine, բաժին` Շնորհավորանքներ
    Գրառումներ: 34
    Վերջինը: 26.09.2009, 21:19
  4. Լեռնային Ղարաբաղը երբեք Ադրբեջանի կազմում չի եղել
    Հեղինակ՝ Խաչակիր, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 48
    Վերջինը: 12.05.2008, 16:08
  5. Առա՛ջ, Հայաստա՛ն
    Հեղինակ՝ lili-4, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 8
    Վերջինը: 17.02.2008, 21:58

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •