Լեո-ի գրածի հետ հազար անգամ համաձայն եմ։ Մենակ մի բան․․․ մի քանի առաջնահերթ պարզ խնդիրներ կան, որ պիտի լուծվեն - թալանը պետք ա շատ շտապ Հայաստանում կանգնի։ Թալանը հասել ա աննկարագրելի չափերի։ Մի քանի լափառոշ ղզլբաշի հարց որ լուծվի, հայկական բանակն էլ նոր զինատեսակներ կունենա, ռազմական բյուջեն էլ Ադրբեջանից 10 անգամ փոքր չի լինի, գոնե 3 անգամ փոքր կլինի։ Թե չէ, էսօր էն տպավորությունն ա, որ եթե մեր զինվորները քարով էլ կարում ժամանակակից տեխնիկայի դեմ կռվեն, ուրեմն ամեն ինչ լավ ա, կարելի ա զինվորին նույն ձևի պահել, թալանը նույն ձևի շարունակել, իսկ հայկական ոգին ու միասնությունը միշտ կհաղթի թշնամուն։ Ոգին լավ բան ա, միասնությունը շատ օգտակար բան ա, բայց մեզ լիքը փող ա պետք, զենք ա պետք․․․ զոհվածների ընտանիքները պիտի պետությունից ամեն ձևի աջակցություն ստանան։ Ոչ մի զոհված կամ վիրավոր զինվորի ընտանիք իրավունք չունի սոցիալական ծանր վիճակում լինի։
Երևի հազար անգամ ասված բանը կրկնում եմ, բայց իմ համար էս ա կարևորագույն խնդիրն էսօր։
Էջանիշներ