Գիտեմ՝ ես վերջը կարող ա բոլորիդ զզվացնեմ էս լեզուներից, կամ ծրագրեր/կայքերից
Երբ DuoLingo-ի պարապմունքները վերսկսեցի ու Rosetta Stone-ը սկսեցի՝ վերջինս ավելի սիրեցի, ավելի լավ էր հիշվում, ավելի վիզուալ էր ու պարզ, հստակ: Բայց ասենք DuoLingo-ն ի տարբերություն Rosetta-ի ամեն օր եմ անում, էդ կայքը պատասխանատվություն ա առաջացրել մոտս:
Հապա ի՜նչ հավես ու մատչելի ա պլանշետով Rosetta Stone-ը: Համ հարմար touch screen-ը, համ հաճելի, սիրելի պատկերները, համ կարաս միաժամանակ կոմպով ու պլանշետով պարապես, համ պլանշետի Rosetta-ով գրելուդ lesson-ները փակ են (պլանշետով իրոք հարմար չի գրելը): Եւ վերջապես... որ լեզվով ուզես կպարապես առանց ինտերնետից էդ լեզուներն ու level-ները քաշքշելու:
Ուրեմն երեկ, գիշերով ասեցի մի հատ իռլանդերեն ուսումնասիրեմ՝ հետաքրքիր էր: Անկեղծ ասած էնքան էլ դուրս չեկավ, ինչքան էլ էդ երկրի մշակույթը (պար, երաժտություն) հավանեմ, լեզուն էդքան հաճելի չէր: Կոշտ հնչյունները շատ են շեշտվում, (շ, խ, ղ...) համ էլ, տղային է՞լ ասեն բո՛խըլ Բայց ասենք իտալերենից մի լավ բանով տարբերվում ա, պարզ լեզու ա ոնց հասկանում եմ, իրանց մոտ տղամարդուն/կանց կնոջը/անց աղջկան/իկներին տղային/ներին, մի բառով ա ներկայացնում, ոնց որ անգլերենի the-ն, ոչ է՛լ իրենց գործողություններում ա շատ խորանում, կարճ-կոնկրետ: Դեռ մի քիչ էլ կուսումնասիրեմ:
Հենց էսօրվանից անպայման պարապելու եմ լեհերեն՝ դա ինձ հաստատ պետք կգա, անհրաժեշտություն ա:
Կուսումնասիրեմ նաև այլ, բազմազան լեզուներ: Ֆրանսերեն, իսպաներեն, գերմաներն: Օ՜ երանություն:
Մի խոսքով, եկեք այս թեմայում ամեն մեկս խոսենք մեր քիչ թե շատ իմացած, ինչպես նաև մեզ ուղղակի հետաքրքրող բոլոր լեզուներից: Մեր կարծիքներն ու տեղեկությունները:
Էջանիշներ