Պրեսկրիպտիվիզմը լեզվաբանական տերմին ա, դրա համար Օքսֆորդում չկա, իսկ Օքսֆորդը նախատեսված ա հասարակ մահկանացուների համար: Օքսֆորդը, ինչպես և մնացած աղբյուրները տարբեր պոլիտկոռեկտ ձևերով ասում են, որ էդ ձևը հնացած ա, պրեսկրիպտիվիզմ ա: Դա քո պատկերացրած գործածվողը չի էլի: Դու ասում ես՝ բրիտանական անգլերենում կա, ես ասում եմ՝ չկա: Կա մենակ պրեսկրիպտիվիզմի հետևից ընկածների մոտ: Պրեսկրիպտիվ քերականությունը ենթադրվում ա լեզվի թելադրվող կանոններ, այսինքն՝ ոչ թե էն, ինչ իրականում կա կենդանի լեզվում: Որպես համեմատություն. խոսակցական հայերենում ոչ ոք երրորդ դեմք եզակի թվի օժանդակ բայը «է» չի ասում, բայց մեկ էլ պրեսկրիպտիվիստ լեզվաբանները վեր կկենան, կասես՝ սաղդ սխալ եք խոսում, պիտի «է» լինի: Դեռ էս մեր օժանդակ բայը will/shall-ի համեմատ ավելի բարենպաստ վիճակում ա, որտև Գյումրվա բարբառում գործածվում ա, իսկ will/shall տարբերակումը ոչ մի բարբառում չի գործածվում, ոչ էլ կոնկրետ գրավոր խոսքում: Չի ասվում, թե ինչ բարբառում կամ սոցիոլեկտում ա հանդիպում:
Էջանիշներ