ամաչելու աստիճան սիրուն ու անասելի տխուր բան ա կյանքը…
Ես վերջին անգամ էդ ժամանակաձևերը երկրորդ կուրսում անգլերենի դասին եմ գործածել: Իհարկե պետք ա իմանալ, երբ արդեն եսիմինչ մակարդակի անգլերեն գիտես կամ եթե անգլերենի պրոֆեսոր ես, բայց անգամ TOEFL-ից բարձր բալեր ստանալու համար կարաս հանգիստ առանց էդ ժամանակաձևերի ապրես: Ի վերջո, լեզու իմանալն օգտագործել կարողանալն ա, ոչ թե future perfect-ը conditional perfect-ից տարբերելը:
Smokie (13.04.2016)
Բյուր, ես, բնականաբար, գիտեմ նշածդ էդ բոլոր իմաստներն ու դրանց կիրառությունները։ Ես հո չասեցի՝ դրանք չկան։ Ընդամենն ասում էի, որ բացի նշածներիցդ, առաջին դեմքի հետ ապառնիի կազմության մեջ գործածությունն էլ կա, իմ իմանալով, այսինքն՝ կոնկրետ բրիտանական անգլերենում կարծես էնքան էլ հնացած ձևեր չեն դրանք էդ իմաստով։ Ու սովետականը կապ չունի։ Վերցրու Սովետի հետ կապ չունեցող ցանկացած ժամանակակից բառարան, ու կգտնես նաև ասածս իմաստը։
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Ան, չկա էլի, էդ եմ ասում՝ կարգադրողական քերականություն ա, որը վաղուց դուրս ա էկել լեզվից, մնացել ա մենակ սովետական դասագրքերում: Ժամանակին, երբ անգլերենի դասատուիս հետ կռիվ էի անում, Քեմբրիջի բացատրական բառարանն էի տարել, աչքը խոթել, որ տեսնի՝ բլթցնում ա: Էս էլ վիքիպեդիան էդ թեմայով:
The traditional prescriptive grammar rule stated that, when expressing pure futurity (without any additional meaning such as desire or command), shall was to be used when the subject was in the first person (I or we), and will in other cases. In practice this rule is commonly not adhered to by any group of English speakers, and many speakers do not differentiate between will and shall when expressing futurity, with the use of will being much more common and less formal than shall. In many specific contexts, however, a distinction still continues.
Բայց հենց դրածդ մեջբերման մեջ էլ չի ժխտում իմ ասածը, ուղղակի ասում ա, որ ապառնիի իմաստով հիմա երկուսն էլ հիմականում հավասարապես գործածվում են բոլոր դեմքերի հետ, բայց ոմանց կողմից ու որոշ դեպքերում դեռևս էդ տարբերակումն արվում ա, այսինքն՝ չի կարելի ասել, թե այլևս չկա, գոյություն չունի էդ կիրառությունը։
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Էս էլ Օքսֆորդը:
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Պարզ ասում ա, որ դա կարգադրողական քերականություն ա: Ու բնականաբար բնակչության էն 0.00001 տոկոսը, որ կարգադրողական քերականության պոչից բռնած ա ման գալիս, չի կարա արհամարհվի: Ու էդպես դառնում ա, որ էդ կիրառությունը կա: Բայց պարկտիկայում չկա, չես լսի, եթե իհարկե պատահաբար էդ յանը տարած պրեսկրիպտիվիստներին չհանդիպես:
Դե, եթե կառչենք էդ prescriptive բառից, որն, ի դեպ, Օքսֆորդի հղման մեջ նույնիսկ չկար, ապա հա, կիրառական չի։ Ես չէի էլ ասել, թե նույնքան կիրառական ա, ինչքան անցյալում էր, ընդամենն ուզում էի ասել, որ դեռ կա, նենց չի, էլի, որ վերացած ա։ Էդքան բան։ Չեմ հասկանում, թե ինչի ես հետս կռիվ տալիս։
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Ուլուանա (13.04.2016)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ