Հատուկ ձեզ համար կցանկանամ մի պատմություն մեջբերել Աստվածաշնչից. «Եվ Նա մի առակ ասաց նրանց այն բանի վերաբերյալ, թե ամեն ժամանակ պետք է աղոթել և չվհատվել… Ասելով՝ «Մի քաղաքում մի դատավոր կար, որ Աստծուց չէր վախենում և մարդկանցից չէր ամաչում: Եվ մի որբևայրի էլ կար նույն քաղաքում, որ նրա մոտ էր գնում ու ասում. «Իրավունքս պաշտպանիր իմ թշնամուց»: Եվ նա որոշ ժամանակ չկամեցավ, սակայն հետո իր մտքում ասաց. «Թեև Աստծուց չեմ վախենում և մարդկանցից չեմ ամաչում, բայց քանի որ այս որբևայրին հոգնեցնում է ինձ, պետք է նրա իրավունքը պաշտպանեմ, որպեսզի այլևս չգա և ինձ չանհանգստացնի»: Եվ Տերն ասաց. «Լսեցեք, թե անիրավ դատավորը ինչ է ասում: Իսկ Աստված, ինչքան էլ համբերող լինի, միթե՞ Իր ընտրյալների համար արդարությունը չիտի չպաշտպանի, որոնք գիշեր ու ցերեկ աղաղակում են Իրեն: Ասում եմ ձեզ, թե Նա շուտով նրանց իրավունքը կպաշտպանի: Բայց երբ Մարդու Որդին գա, արդյոք հավատ կգտնի՞ երկրի վրա»:
Խնդիրը գիտես ինչումն է, որ մենք Աստծուն հիշում ենք միայն մեր նեղությունների մեջ: Բայց համենայն դեպս գովելի է, որ գոնե այդ ժամանակ կարողանում ենք հիշել: Շատ ճիշտ նկատեցիք. համացանցը իրոք այդ օրերին ողողված էր աղոթքի կոչերով: Իսկ վերջին անգամ ե՞րբ եք հիշում, որ ազգովի, այդքան համախմբված աղաղակենք Աստծուն: Իսկ ինչ վերաբերվում է ձեր հարցին, թե արդյոք ինչ է անում մեր այդ աղոթքը, ապա կցանկանամ հիշեցնել այն դեպքը, որ երբ առաջին գիշերը նրանք հարձակվեցին մեր դիրքերի վրա և նռնակներ նետեցին մի վաշտի վրա, թեկուզ և մի քանի հոգի զոհվեցին, բայց մեծամասնությունը կարողացան ողջ մնալ: Կամ, երբ գրավեցին մեր դիրքերը, հենց հաջորդ օրը մեծ մասը կարողացանք հետ վերադարձնել: Իսկ ինչպես շատերս գիտենք, որ երբ նրանք փորձեցին օգտագործել սմերչ կոչվող ծանր հրետանին, որը շատ մեծ ավերածություն կարող էր մեզ պատճաել, նրանց մոտ մեղմ ասաց դա չհաջողվեց: իսկ եթե աղոթքի կոչերի փոխարեն կարդայինք հավաստի տեղեկություն սահմանի վիճակի մասին, ինչ պետք է փոխվեր. ընդամենը մեր սուքը պետք է փոխվեր ավելի ծանր սքի և մեր ատելությունը առ թուրքերի պետք է բազմապատկվեր: Իսկ աղոթքները մեզ հույս են ներշնչում. հույս այն բանի հանդեպ, որ Աստված ՇՈՒՏՈՎ մեր իրավունքը պետք է պաշտպանի:
Էջանիշներ