Sambitbaba-ի խոսքերից
Երկու տարի առաջ, Բյուր ջան, Ծննդյան տոնն էր: Փարքինգում (մեծ ընդհանուր փարքինգ է շենքի տակ) հանդիպեցի մի սև հարևանուհուս: Ասեմ, որ վերջին տարիներն ԱՄՆ-ում վախենում են արդեն տոնածառ էլ դնել` հրեաները դեմ են: Մերի Քրիսմըսի փոխարեն էլ Հափի Հալիդեյ են ասում: Ուրեմն, էս սև հարևանուհիս ինձ` Հափի Հալիդեյ: Ես էլ մեքենայորեն պատասխանեցի. մերսի, քեզ էլ Մերի Քրիսմըս... Ու անմիջապես զգացի, որ ինչ-որ բան այն չէ, որովհետև հարևանուհիս թթված ըհըն արեց ու գնաց: Հասկացա, որ սա անպայման մահմեդական է: Երկու օր անց աղջկան տեսա, հարցրեցի, պարզվեց,որ ճիշտ եմ կռահել: Աղջկան խնդրեցի, որ իմ փոխարեն ներողություն խնդրի մորից: Իսկ ապրիլի քսանին գնացի ու թակեցի իրենց դուռը: Աղջիկը բացեց, խնդրեցի մորը կանչի: Ներս հրավիրեցին: Մորն ասացի, կներես, չգիտեմ, թե դուք ոնց եք ասում, և այդ պատճառով թույլ տուր իմ իմացածով ասեմ, մենակ չնեղանաս. Մերի Մուհամմաս... Ասեց, էդ ի՞նչ է: Ասում եմ, ոնց, բա էսօր ձեր Մուհամմեդի ծնունդը չի՞: Ասում է. ես ի՞նչ իմանամ: Չհասկացա, ասում եմ, դու իրոք, Մուհամմեդի ծննդյան օրը չգիտե՞ս, թե ես ուղղակի իրավունք չունեմ նրա ծնունդը շնորհավորել... Պարզվեց, որ իրոք չգիտեր: Բայց մի ուրախացել էր, որ չասած...
Էջանիշներ