User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 13 համարի արդյունքները՝ ընդհանուր 13 հատից

Թեմա: Trio Mandili (Տրիո Մանդիլի)

  1. #1
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    43
    Գրառումներ
    12,735
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Trio Mandili (Տրիո Մանդիլի)

    Տրիո Մանդիլին կամ «Մանդիլի» եռյակը վրացի աղջիկների խումբ է, ովքեր վրացական ժողովրդական երգեր են երգում վրացական ինչ–որ բարբառով։

    Հետաքրքիր է խմբի ստեղծման պատմությունը։
    Աննա (Անի) Չինչարաուլին, Տատիա Մգելաձեն ու Շորենա Ծիկարաուլին ընկերուհիներ են, ովքեր հանկարծակի հանրաճանաչություն ձեռք բերեցին youtube–ում իրենց տեղադրած տեսանյութի շնորհիվ, որը հեռախոսով տեսագրել էին շատ պատահականորեն՝ պարզապես հավեսի համար երգելու ժամանակ։ Աննան ու Տատիան հյուր էին գնացել իրենց ընկերուհուն՝ Շորենային, Թբիլիսիի մերձակայքում գտնվող նրանց ամառանոց, որտեղ և ընկերուհիներով որոշել էին զվարճանալ՝ դեպի քաղաք տանող ամայի ճանապարհին զբոսնելիս երեքով երգել ու միաժամանակ հեռախոսով տեսագրել։ Աղջիկները պատմում են, որ իրենք ընդհանրապես հաճախ են իրենց ժամանցը տեսագրում, այդ օրն էլ պարզապես բացառություն չէր։ Տեսագրելուց հետո Տատիան տեսագրությունը տեղադրում է Youtube–ում, և ընդամենը երկու շաբաթվա ընթացքում տեսանյութը միլիոն դիտում է ունենում։ Աղջիկների համար նման հաջողությունը շատ անսպասելի էր, քանի որ թե՛ տեսագրելիս, թե՛ տեսահոլովակը Youtube–ում տեղադրելիս որևէ լուրջ նպատակ չէին հետապնդում, պարզապես իրենց համար զվարճանում էին։

    Ահա այն երգը, որի շնորհիվ նրանք հայտնի դարձան.



    Աղջիկներն, իրենց ասելով, երաժշտական կրթություն չունեն ու երաժշտական հմտությունները ձեռք են բերել ինքնուրույն, ներառյալ պանդուրի կոչվող գործիքը նվագելը (աղջիկներից մեկը՝ Աննան, երգելիս նաև նվագում է)։

    Տեսանյութի հաջողությունից հետո աղջիկներն սկսեցին բազմաթիվ հրավերներ ստանալ հեռուստա– և ռադիոհաղորդումներից, ինչպես նաև համերգների ու ձայնագրությունների առաջարկներ։

    Խումբն արդեն թողարկել է իր առաջին ալբոմը՝ With Love։

    Եվս մի քանի երգ.







    Համերգային տեսանյութ, որի ընթացքում մի քանի երգ է հնչում.




    Սա էլ ուկրաինական հայտնի "Ти ж мене пiдманула" երգի համերգային կատարումը՝ ուկրաիներեն ու վրացերեն.

    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  2. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (18.02.2016), insider (18.02.2016), Mr. Annoying (17.02.2016), Tiger29 (17.02.2016), Արէա (17.02.2016), Նաիրուհի (13.05.2016), Ռուֆուս (17.02.2016)

  3. #2
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,581
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ինչ լավն են Սենց հայկական խումբ եմ ուզում:

  4. #3
    .T.
    Գրանցման ամսաթիվ
    01.10.2007
    Գրառումներ
    144
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Բյուր, մենք էլ Զուլալ ունենք

  5. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Smokie (18.02.2016)

  6. #4
    Պապա x3 Աթեիստ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2007
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    47
    Գրառումներ
    8,712
    Mentioned
    50 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Իրանց առաջի երգը լավ միքս էին արել ։)

    artak.am De gustibus et coloribus non est disputandum.

  7. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (18.02.2016), Mr. Annoying (17.02.2016), Արէա (18.02.2016)

  8. #5
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,581
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում տեսիլք-ի խոսքերից Նայել գրառումը
    Բյուր, մենք էլ Զուլալ ունենք
    Չեմ լսել: Լի՞նք

  9. #6
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    41
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Չեմ լսել: Լի՞նք
    Հեսա կուղարկեմ քեզ: Զուլալ ունենք, բայց չեմ սիրում, չեմ հասկանում կոնկրետ ինչը դուրս չի գալիս:
    I may be paranoid but no android!

  10. #7
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,581
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում տեսիլք-ի խոսքերից Նայել գրառումը
    Բյուր, մենք էլ Զուլալ ունենք
    Մեջբերում Ռուֆուս-ի խոսքերից Նայել գրառումը
    Հեսա կուղարկեմ քեզ: Զուլալ ունենք, բայց չեմ սիրում, չեմ հասկանում կոնկրետ ինչը դուրս չի գալիս:
    Լսեցի: Կարամ ասեմ՝ ինչը դուրդ չի գալիս: Իրանք ակապելլա խումբ են, իսկ ակապելլան շատ շուտ ա ձանձրացնում: Մեկը ես երկրորդ երգից հետո էլ չկարողացա լսել: Ես նենց նորմալ ազգային գործիքներով, ժողովրդական երգեր կատարող ժամանակակից խումբ եմ ուզում (ոչ ժողգործիքների անսամբլ կամ այլ նման էշություններ)

  11. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ռուֆուս (18.02.2016)

  12. #8
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    41
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Լսեցի: Կարամ ասեմ՝ ինչը դուրդ չի գալիս: Իրանք ակապելլա խումբ են, իսկ ակապելլան շատ շուտ ա ձանձրացնում: Մեկը ես երկրորդ երգից հետո էլ չկարողացա լսել: Ես նենց նորմալ ազգային գործիքներով, ժողովրդական երգեր կատարող ժամանակակից խումբ եմ ուզում (ոչ ժողգործիքների անսամբլ կամ այլ նման էշություններ)
    Կարող ա էդ ա, համ էլ երգչուհիներից մեկը լավ չի երգում ու ականջներս ա սղոցում։

    Ժող. գործիքների բոլոր անսամբլները ես էշություն չէի անվանի, մեջները մեկ մեկ լավերը կան, օրինակ Շողակնը։
    I may be paranoid but no android!

  13. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    CactuSoul (18.02.2016)

  14. #9
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    43
    Գրառումներ
    12,735
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Ինչ լավն են Սենց հայկական խումբ եմ ուզում:
    Հավես բնական են, չէ՞։

    Ճիշտն ասած՝ իրանց սիրողական տեսագրություններն ինձ ավելի շատ են դուր գալիս, հատկապես չոլերում երգածները ։ Նենց հավես ազատություն ու բնականություն կա իրանց երգերում։ Հուսով եմ՝ երաժշտության ասպարեզ մտնելով՝ չեն ստանդարտանա ու հարմարվեն տիրող կաղապարներին, ափսոս են...
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  15. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Mr. Annoying (18.02.2016), Srtik (18.02.2016), Արէա (18.02.2016)

  16. #10
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    06.05.2010
    Գրառումներ
    2,735
    Mentioned
    13 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Լսեցի: Կարամ ասեմ՝ ինչը դուրդ չի գալիս: Իրանք ակապելլա խումբ են, իսկ ակապելլան շատ շուտ ա ձանձրացնում: Մեկը ես երկրորդ երգից հետո էլ չկարողացա լսել: Ես նենց նորմալ ազգային գործիքներով, ժողովրդական երգեր կատարող ժամանակակից խումբ եմ ուզում (ոչ ժողգործիքների անսամբլ կամ այլ նման էշություններ)
    Գաթա բենդը լավն ա։




  17. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    CactuSoul (18.02.2016)

  18. #11
    Nowhere Man Smokie-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.02.2010
    Հասցե
    Nowhere Լand
    Տարիք
    34
    Գրառումներ
    4,880
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Պոզիտիվ են փոխանցում: Ուրախ երեխեք են, շատ լավ երգում են, երգերը վատը չեն, լեզուն անսովոր ա դեռ:

    Սովորությանս համաձայն էլի խորացա ալբոմի մեջ, բայց դեռ չեմ կարող բեռնել: Ավելի լավ՝ տեսահոլովակներ կան:


    Apareka-ի Heavy-ն ավելի հավանեցի, քան բնականը: Էդ ի՜նչ լավ հարմարացրել էին, շատ համապատասխան էր:
    Վերջին խմբագրող՝ Smokie: 01.03.2016, 13:37:
    Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:

    Սերգեյ Ռախմանինով

  19. #12
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,581
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էս մեկը տեսե՞լ եք: Մենակ ֆեյսբուքում ա առայժմ: Շատ սիրուն, լուսավոր, արևոտ երգ ա:
    Այ որ ասում եմ՝ հայկական սենց բան եմ ուզում, սենց ոչ պրոֆեսիոնալ, առանց ձևականությունների, անմիջական, որ հա նայես ու լսես ու էլի ու էլի ուզես: Չկա տենց բան

  20. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ուլուանա (11.05.2016)

  21. #13
    Acta est fabula! Անվերնագիր-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.03.2012
    Տարիք
    29
    Գրառումներ
    1,255
    Mentioned
    11 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Էս մեկը տեսե՞լ եք: Մենակ ֆեյսբուքում ա առայժմ: Շատ սիրուն, լուսավոր, արևոտ երգ ա:
    Այ որ ասում եմ՝ հայկական սենց բան եմ ուզում, սենց ոչ պրոֆեսիոնալ, առանց ձևականությունների, անմիջական, որ հա նայես ու լսես ու էլի ու էլի ուզես: Չկա տենց բան
    A long time ago, in a galaxy far, far away...

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •