Քվեարկեցի չեմ կողմնորոշվում, որովհետև կարծում եմ, որ սա շատ հիմար դասակարգում ա, ու ոչ ոք միանշանակ մի տեսակից չի:
Սանգվինիկ
Ֆլեգմատիկ
Մելանխոլիկ
Խոլերիկ
Չեմ կողմնորոշվում
Բոլորը
Չեմ ասի
Քվեարկեցի չեմ կողմնորոշվում, որովհետև կարծում եմ, որ սա շատ հիմար դասակարգում ա, ու ոչ ոք միանշանակ մի տեսակից չի:
Down to Earth (17.02.2016), Smokie (16.02.2016), Յոհաննես (05.12.2016), Ուլուանա (01.12.2016)
Նայած օր![]()
Բայց ինչի՞ ա հարցումը փակ։ Էս թեմայի ամենահետաքրքիր մասը դա պիտի լիներ, այսինքն՝ որ տեսնեինք, թե ով իրեն ոնց ա տեսնում։ Թե չէ՝ հո վիճակագրություն չենք հավաքում։ Սենց իմաստ էլ չկա քվեարկելու։
Ես փոքր ժամանակ միանշանակ մելանխոլիկ էի, որը հիմնականում ֆլեգմատիկի տպավորություն էր թողնում։ Հիմա կախված միջավայրից՝ լինում եմ համ մեխանխոլիկ, համ սանգվինիկ, համ խոլերիկ, բայց անծանոթ կամ քիչ ծանոթ մարդկանց միջավայրում էլի շատ հաճախ ընկալվում եմ որպես ֆլեգմատիկ, լավագույն դեպքում՝ մելանխոլիկ, ու չեմ կարող մեղադրել մարդկանց, քանի որ ակամա ինձ էդպես եմ դրսևորում արտաքուստ։ Մի խոսքով՝ ինչը որ ինձ ամենաքիչն ա բնորոշ, ամենաշատը էդ եմ երևում
։
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Ինձ միշտ խոլերիկ եմ համարել։ Խոլերիկների վարքն ինձ ավելի բնորոշ ա։ Սիրում եմ խոլերիկ տեսակս, բայց մեկ֊մեկ խանգարում ա ։Դ մեջս քնած ֆլեգմատիկի օգնությանն եմ շուտ֊շուտ դիմում, դրա համար էլ շատերի մոտ էդ տպավորությունն եմ թողնում։
Մի խոսքով՝ ես խոլերիկի ու ֆլեգմատիկի խառնուրդ եմ, «մելանխոլիկություն» քիչ ունեմ, սանգվինիկ՝ ավելի քիչ։
Հ․Գ․ Նկարին որ նայում եմ՝ ես ինձ ֆլեգմատիկի նման կպահեմ՝ իբր պետքս չի, բայց ներսից ինձ կուտեմ, եթե այլ անելիք չունենամ։
Ըստ էս նկարների ես մելանխոլիկի ու սանգվինիկի խառնուրդ եմ։
ամաչելու աստիճան սիրուն ու անասելի տխուր բան ա կյանքը…
Smokie (05.12.2016)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ