Բայց ինչի՞ ա հարցումը փակ։ Էս թեմայի ամենահետաքրքիր մասը դա պիտի լիներ, այսինքն՝ որ տեսնեինք, թե ով իրեն ոնց ա տեսնում։ Թե չէ՝ հո վիճակագրություն չենք հավաքում։ Սենց իմաստ էլ չկա քվեարկելու։
Ես փոքր ժամանակ միանշանակ մելանխոլիկ էի, որը հիմնականում ֆլեգմատիկի տպավորություն էր թողնում։ Հիմա կախված միջավայրից՝ լինում եմ համ մեխանխոլիկ, համ սանգվինիկ, համ խոլերիկ, բայց անծանոթ կամ քիչ ծանոթ մարդկանց միջավայրում էլի շատ հաճախ ընկալվում եմ որպես ֆլեգմատիկ, լավագույն դեպքում՝ մելանխոլիկ, ու չեմ կարող մեղադրել մարդկանց, քանի որ ակամա ինձ էդպես եմ դրսևորում արտաքուստ։ Մի խոսքով՝ ինչը որ ինձ ամենաքիչն ա բնորոշ, ամենաշատը էդ եմ երևում
։
Էջանիշներ