«ՀՀԿ-ի հետ համագործակցությունը կլինի երկարատև»
Աչքիս գալող մի քանի տարում Հայաստանից մենակ Կենտրոն համայնքն ա մնալու ․․․․․
«ՀՀԿ-ի հետ համագործակցությունը կլինի երկարատև»
Աչքիս գալող մի քանի տարում Հայաստանից մենակ Կենտրոն համայնքն ա մնալու ․․․․․
Mr. Annoying (19.02.2016)
Ստորագրվեց ՀՀԿ-ՀՅԴ Քաղաքական համագործակցության համաձայնագիրը (տեքստ)
Ինչպես նաև.
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագրեր է ստորագրել նախարարների՝ պաշտոնից ազատման և նշանակման մասին։
Ինչպես հայտնում է ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը, Արմեն Երիցյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնից և նշանակվել Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարար:
Դավիթ Լոքյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարար:
Հիշեցնենք, որ ՀՀ նախագահի հրամանագրով Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը վերակազմակերպվել էր Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարության և Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության:
Ի լրումն՝ Նախագահի մեկ այլ հրամանագրով Կարեն Ճշմարիտյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի պաշտոնից: Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար է նշանակվել Արծվիկ Մինասյանը։
Արմեն Աշոտյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի պաշտոնից:
Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարար է նշանակվել Լևոն Մկրտչյանը։
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Սրա առաջին հիմնավորումն էն էր, որ հուշագիրը ստորագրելը վստահվեց հատկապես իրեն, երկրորդն էլ՝ սա.
Աղբյուր՝ http://armenpress.am/arm/news/837392/ՀՀ կրթության և գիտության նախկին նախարար Արմեն Աշոտյանը առաջիկա մեկ տարվա ընթացքում բավականին լուրջ և պատասխանատու աշխատանք ունի կատարելու Հայաստանի Հանրապետական կուսակցությունում:
ՀՀԿ ԳՄ նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը: «Արդեն իսկ եղել են հայտարարություններ, որ պարոնԱշոտյանը առաջիկա մեկ տարվա ընթացքում կուսակցությունում լուրջ ու պատասխանատու աշխատանք ունի անելու»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Նաղդալյանը՝ պատասխանելով հարցին, թե Արմեն Աշոտյանն ի՞նչ պաշտոն է ստանալու կրթության և գիտության նախարարի պաշտոնը թողնելուց հետո:
Հարցին՝ ի՞նչ պաշտոն է ստանալու էկոնոմիկայի նախկին նախարար Կարեն Ճշմարիտյանը, Նաղդալյանը նշեց, որ այդ հարցին կուսակցության ԳՄ նիստում անդրադարձ չի եղել: «Ես կարծում եմ, որ պարոն Ճշմարիտյանը մեկն է այն մարդկանցից, ով բավականին լուրջ մասնագիտական ներուժ ունի: Այնպես որ, ես վստահ եմ, որ նրա ներուժն անպայման օգտագործվելու է մեր պետության մեջ»,- եզրափակեց ԱԺ փոխնախագահը
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
John (26.02.2016)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ