Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
Անցուդարձի մեջ ամենաշատը քննարկվում է ՀՀԿ առանցքային դեմքերից Աշոտյանի հարցը: Չար լեզուները շշնջում են, որ վերջինիս պատրաստելու են հաջորդ ԱԺ նախագահ լինելուն:
Սրա առաջին հիմնավորումն էն էր, որ հուշագիրը ստորագրելը վստահվեց հատկապես իրեն, երկրորդն էլ՝ սա.

ՀՀ կրթության և գիտության նախկին նախարար Արմեն Աշոտյանը առաջիկա մեկ տարվա ընթացքում բավականին լուրջ և պատասխանատու աշխատանք ունի կատարելու Հայաստանի Հանրապետական կուսակցությունում:

ՀՀԿ ԳՄ նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը: «Արդեն իսկ եղել են հայտարարություններ, որ պարոնԱշոտյանը առաջիկա մեկ տարվա ընթացքում կուսակցությունում լուրջ ու պատասխանատու աշխատանք ունի անելու»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Նաղդալյանը՝ պատասխանելով հարցին, թե Արմեն Աշոտյանն ի՞նչ պաշտոն է ստանալու կրթության և գիտության նախարարի պաշտոնը թողնելուց հետո:

Հարցին՝ ի՞նչ պաշտոն է ստանալու էկոնոմիկայի նախկին նախարար Կարեն Ճշմարիտյանը, Նաղդալյանը նշեց, որ այդ հարցին կուսակցության ԳՄ նիստում անդրադարձ չի եղել: «Ես կարծում եմ, որ պարոն Ճշմարիտյանը մեկն է այն մարդկանցից, ով բավականին լուրջ մասնագիտական ներուժ ունի: Այնպես որ, ես վստահ եմ, որ նրա ներուժն անպայման օգտագործվելու է մեր պետության մեջ»,- եզրափակեց ԱԺ փոխնախագահը
Աղբյուր՝ http://armenpress.am/arm/news/837392/