Մեջբերում Down to Earth-ի խոսքերից Նայել գրառումը
Ամենաշատը պոպուլյար արտիստների հանդեպ ատելությունը նկատել եմ մետալիստների մոտ(գուցե սխալ եմ): Երբ ինչ որ մետալ խումբ հայտնվում է ռադիո-հեռուստատեսությունում, սրանք սկսում են վատաբանել, որակը գցել զուտ այն պատճառով, որ արդեն մեյնստրիմ ա: Ես էլ սա հոգեբանական բարդույթ կհամարեի, երբ պոպուլյարության հանդեպ բացասական վերաբերմունքը հասնում է ծայրահեղության:
Բայց դա շատ բնական ռեակցիա ա: Էն, ինչը մտնում ա ռադիո, ավելի լայն զանգվածների ա հասանելի, ոնց որ վերևում նշեցի՝ նրանց, ովքեր երաժշտություն չեն լսում: Ու մետալիստի ռեակցիան կարող ա լինի թե՛ «ես նենց բաներ չեմ լսում, որ ուրիշներն են լսում» մտածելակերպի արդյունք, թե՛ ուղղակի «էս իմ ճաշակով չի» բնական ռեակցիա:

Ես որ նայում եմ վերջին տարիներին լսածս երաժշտությանը, էդ կատարողներից գրեթե ոչ մեկը ռադիոյով չի հնչում կամ հնչել ու մոռացվել ա կամ քիչ ա հնչել (մի երկու բացառություն չհաշված, էն էլ էդ բացառությունների սիրածս երգերը հենց ռադիոյով հնչողները չեն): Բայց ես ոչ թե էդ կատարողներին դրա համար եմ լսում, այլ նրա համար, որտև դուրս գալիս են: Ավելին՝ եթե ռադիոյով չեն հնչում, բնավ չի նշանակում, թե ոչ ոք չի լսում: Ուղղակի էդ կատարողն ուրիշ լսարան ունի: