Ինչպե՞ս եք վերաբերվում պոպուլյար արտիստներին: Ո՞րն է հանրաճանաչության դրական և բացասական կողմերը: Տուժու՞մ է արտիստի որակը, հանրության գնահատականը պոպուլյարիզմի պատճառով:
Ինչպե՞ս եք վերաբերվում պոպուլյար արտիստներին: Ո՞րն է հանրաճանաչության դրական և բացասական կողմերը: Տուժու՞մ է արտիստի որակը, հանրության գնահատականը պոպուլյարիզմի պատճառով:
Չեմ կարծում, թե հանրաճանաչությունը պիտի բերին նրան, որ բոլորին նույն կերպ վերաբերվենք։
Հանրաճանաչության հաշվին նրանք ճանաչում ենք այնքանով, ինչքանով իրենք են ուզում, կամ իրենց դրսևորում։
Ասենք շուշան պետրոսյանը բավականին երկար ժամանակ սիրված երգչուհի էր, հիմա՝ զզվելի ՀՀԿ-ական։ Նույն մարդն ա, նույն հայտնիությունը, բայց վերաբերմունքը լրիվ տարբեր ա։
Այլ օրինակ, Անդրեն։ Երկար ժամանակ իրան ճանաչում էի միայն երգացանկով, ու հարգում էի էն փաստը, որ ինքը տենց էլ ռաբիզ չմտավ։
Վերջերս նա սկսեց նաև հանդես գալ Շանթում որպես ժյուրի, որտեղ տեսանք նաև նրա շատ մարդկային հատկություններ ու անձամբ ես ավելի շատ հարգեցի։
artak.amDe gustibus et coloribus non est disputandum.
Down to Earth (07.02.2016)
Լրիվ համաձայն եմ տվյալ օրինակի հետ: Բայց հանդիպել եմ նաև այնպիսի դեպքերի (հիպպիական) երբ հանրաճանաչությունը ինքստինքյան ասոցացվում է անորակի հետ: Իմիջայլոց ոչ միայն երգիչների, երաժիշտների վերաբերյալ :
Օրինակ շատ եմ լսել ասում են.
Ես ճաշակով եմ, ատում եմ պոպուլյար արտիստներին (էստեղ ինդիվիդուալ օրինակներ են բերում, բիբեր բան..): Նախընտրում են հին արտիստներին (floyd, zeppelin..): Չե՞ք կարծում, որ մեկի օրինակով ծայրահեղության մեջ են ընկնում և ընդհանրացնում պոպուլյարիզմի հանդեպ իրենց գնահատականը: Իհարկե սա արևմտյան մշակույթում է առավել հայտնի
Խոսքը հավանաբար «աստղային հիվանդության» մասին ա։ Բայց դա էլ խիստ անհատական ա։ Մեկի մոտ շատ արագ հայտնվում ա, մյուսը ոնց կար, տենց էլ մնում ա։
Ու ակնհայտ ա, որ եթե աստղը քիթը տնկեց, մեր վերաբերմունքն էլ պիտի լինի համապատասխան։
artak.amDe gustibus et coloribus non est disputandum.
Պոպուլյար արտիստներին պոպուլյար են դարձնում շատերի կողմից սիրված կատարումները: Իսկ ինչը դառնում է մասսայական, կորցնում է իր արժեքի մեծ մասը: Մարդուն դուր է գալիս լինել յուրահատուկ, լինել առաջինը, լավագույնը: Մարդը չի ուզում էժան կատարում վայելել: Մարդը ուզում է առաջինը հասկանալ մի բան, որը շատերը չեն կարողացել հասկանալ: Իսկ էն, ինչը շատերն են հասկանում, էդ տիպի մարդկանց համար արդեն հետաքրքիր չի: Ոնց որ Radiohead սիրողները "creep" ը չեն սիրում, կամ Queen սիրողները էլ հաճույք չեն ստանում "The show must go on"- ից:
Մարդու տեսակ էլ կա (մեծամասնությունը), որ չեն ուզում, կամ գուցե վախենում են տարբերվել մեծամասնությունից. հագնում են, լսում են, նայում են, ապրում են մեծամասնությանը նայելով, որ հանկարծ չսխալվեն:
Ես ուզում եմ տարբերվել, ես չեմ ուզում սիրել այն, ինչ սիրում են բոլորը, ես ուզում եմ ինքնուրույն ապրել, ես փնտրում եմ այն, ինչը միայն իմը կլինի:
Եվ ընդհակառակը:
Վերջին խմբագրող՝ boooooooom: 07.02.2016, 18:56:
Կարճ
Կոնկրետ
Down to Earth (09.02.2016), John (08.02.2016), Smokie (16.02.2016), Շինարար (08.02.2016)
Լավ թեմա աԵս էս թեմայի մեջ շատ եմ խորացել: Ես միանշանակ հավասարության նշան չեմ դնում պոպուլյարության ու լավը կամ վատը լինելու միջև, ու եթե ինչ-որ մեկը պոպուլյար ա, էստեղ հարց ա առաջանում՝ ի՞նչ շրջանակներում: Օրինակ, վերջերս մեկի հետ խոսում էինք Ադելի մասին: Երկուսս էլ տարած երաժշտասերներ ենք ու չենք սիրում Ադելին: Ես հարցրի՝ լավ, ինքը եսիմ ինչ չի, ինչու՞ ա էդքան պոպուլյար: Ու շատ լավ պատասխան ստացա. «Ինքը պոպուլյար ա էն մարդկանց շրջանում, ովքեր երաժշտություն չեն լսում»: Դա լավ-վատի հարց չի, այլ էն բանի, որ ինքն ուղղակի ուրիշ լսարան ունի:
Մեկ էլ էսպես կոչված աստղային հիվանդությունն եմ մի քիչ ուսումնասիրել: Էդ աստղայինը հիմնականում տանում ա փոքր աստղիկներին: Էն ամենա-ամենադեմքերը համեստ են ու հասարակ: Բայց նաև շատ հանրահայտ դեմքեր նախընտրում են չշփվել «հասարակ մահկանացուների» հետ ոչ թե նրա համար, որ աստղայինը տարել ա, այլ որ իրենք իրենց պաշտպանեն: «Հասարակ մահկանացուների» հետ շփումը ենթադրում ա ինչպես տոննաներով կոմպլիմենտներ, էնպես էլ անասելի վիրավորական արտահայտություններ ու սիրո էնպիսի դրսևորումներ, որոնք էդ մարդկանց հաճելի չի (օրինակ, Ալանիս Մորիսեթի էն լավ վախտերով ֆանատները լցվում էին իրա հյուրանոցը կամ մազերից կախվում էին):
Down to Earth (09.02.2016), Աթեիստ (07.02.2016), Արշակ (08.02.2016), Ուլուանա (07.02.2016)
Էն մարդիկ, որ սիրումն են ինչ–որ արտիստի, որովհետև էդ արտիստը պոպուլար ա, կամ էլ հակառակը՝ չեն սիրում որտև չափից դուրս պոպուլար ա ու պոպուլար արտիստի սիրելով էլ իրանք օրիգինալ չեն լինի, էդ երկու խմբի մարդիկ էլ հոգեբանական կոմպլեքսներ ունեն ու էդ երկու խմբերը իրարից առանձնապես չեն տարբերվում․ երկուսն էլ սեփական անկախ կարծիք/ճաշակ չունեն ու իրանց կարծիքը կախված ա մեծամասնության կարծիքից։
Որովհետև արտիստի ստեղծածի «օբյեկտիվ» արժեքը կախված չի իր պոպուլարությունից։ Պոպուլարությունը կարող ա հետևանք լինի բարձր արժեքի (ոչ միշտ), բայց ոչ հակառակը։
ՈՒ հա, պոպուլարությունը, մարդկանց կարծիքն ու հասարակության ակնկալիքները հաճախ ահագին խանգարում, ճնշում են մարդուն անկախ մտածել։ էդ հա՛մ ֆանատին, հա՛մ հենց արտիստին ա վերաբերվում։
Добро победило зло, поставило его на колени и зверски убило
boooooooom (08.02.2016), Down to Earth (09.02.2016), Jarre (25.05.2020), Rammstein (11.02.2016), Աթեիստ (08.02.2016), Ուլուանա (08.02.2016)
Ոչ թե օրիգինալ չեն լինի, այլ օրինակ ինձ համար դա կնշանակի, որ իմ դուրը եկել է մի բան, որը էնքան պարզ ու հասարակ ա, որ դա հասկանալու համար որևէ լավ ճաշակ հարկավոր չէ։ Իսկ ես աշխատում եմ իմ ճաշակի վրա (երևի ենթագիտակցաբար մոտեցնելով այն իմ ճանաչած ճաշակով մեծամասնության ճաշակին )
Բայց երևի ճիշտ ես, սա կոմպլեքս է, որից լավ կլինի ազատվել![]()
Կարճ
Կոնկրետ
Աթեիստ (08.02.2016)
Իսկ ի՞նչ, եթե լավ արվեստը կարող է սիրված լինել խուլ գյուղում կյանքից անտեղյակ ապրող պապիկից սկսած, վերջացրած հարուստ, կաշառակեր բիզնեսմենով: Իհարկե էստեղ արդեն հասանելիությունն է խնդիրը:Մարդը չի ուզում էժան կատարում վայելել: Մարդը ուզում է առաջինը հասկանալ մի բան, որը շատերը չեն կարողացել հասկանալ:
Աթեիստ (09.02.2016)
Ամենաշատը պոպուլյար արտիստների հանդեպ ատելությունը նկատել եմ մետալիստների մոտ(գուցե սխալ եմ): Երբ ինչ որ մետալ խումբ հայտնվում է ռադիո-հեռուստատեսությունում, սրանք սկսում են վատաբանել, որակը գցել զուտ այն պատճառով, որ արդեն մեյնստրիմ ա: Ես էլ սա հոգեբանական բարդույթ կհամարեի, երբ պոպուլյարության հանդեպ բացասական վերաբերմունքը հասնում է ծայրահեղության:
Աթեիստ (09.02.2016)
Հա, հասանելիությունը լուրջ դեր ա խաղում: Էսօրվա օրով ահագին բան մարկետինգն ա անում, ու եթե մարկետինգը սխալ աշխատեց, նույնիսկ ամենատաղանդավորները ստվերում կմնան: Իհարկե հիմա էդ հարցերն ավելի լավ են, քան քսան տարի առաջ, որովհետև ի վերջո յություբ-բան կա, ու որոշ կատարողներ ամեն դեպքում կարողանում են լսարան ձեռք բերել առանց լուրջ մարկետինգային քայլերի:
Down to Earth (09.02.2016)
Բայց դա շատ բնական ռեակցիա ա: Էն, ինչը մտնում ա ռադիո, ավելի լայն զանգվածների ա հասանելի, ոնց որ վերևում նշեցի՝ նրանց, ովքեր երաժշտություն չեն լսում: Ու մետալիստի ռեակցիան կարող ա լինի թե՛ «ես նենց բաներ չեմ լսում, որ ուրիշներն են լսում» մտածելակերպի արդյունք, թե՛ ուղղակի «էս իմ ճաշակով չի» բնական ռեակցիա:
Ես որ նայում եմ վերջին տարիներին լսածս երաժշտությանը, էդ կատարողներից գրեթե ոչ մեկը ռադիոյով չի հնչում կամ հնչել ու մոռացվել ա կամ քիչ ա հնչել (մի երկու բացառություն չհաշված, էն էլ էդ բացառությունների սիրածս երգերը հենց ռադիոյով հնչողները չեն): Բայց ես ոչ թե էդ կատարողներին դրա համար եմ լսում, այլ նրա համար, որտև դուրս գալիս են: Ավելին՝ եթե ռադիոյով չեն հնչում, բնավ չի նշանակում, թե ոչ ոք չի լսում: Ուղղակի էդ կատարողն ուրիշ լսարան ունի:
Մեր մոտ էդքան էլ բան չի փոխել: Արտասահամանում դեռ ոչինիչ կեսից շատերը հասկանում են մարկետինգ ասվածը ու չեն լսում այն ինչ ստիպում են, որ լսեն: Մեր մոտ ուրիշ է, Հայաստանում արտասահամանյան պոպուլյար երաժշտությունը դիտվում է որպես ճաշակով մի բան որը ռաբիզից մի գլուխ բարձր է:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ