Էն մարդիկ, որ սիրումն են ինչ–որ արտիստի, որովհետև էդ արտիստը պոպուլար ա, կամ էլ հակառակը՝ չեն սիրում որտև չափից դուրս պոպուլար ա ու պոպուլար արտիստի սիրելով էլ իրանք օրիգինալ չեն լինի, էդ երկու խմբի մարդիկ էլ հոգեբանական կոմպլեքսներ ունեն ու էդ երկու խմբերը իրարից առանձնապես չեն տարբերվում․ երկուսն էլ սեփական անկախ կարծիք/ճաշակ չունեն ու իրանց կարծիքը կախված ա մեծամասնության կարծիքից։
Որովհետև արտիստի ստեղծածի «օբյեկտիվ» արժեքը կախված չի իր պոպուլարությունից։ Պոպուլարությունը կարող ա հետևանք լինի բարձր արժեքի (ոչ միշտ), բայց ոչ հակառակը։
ՈՒ հա, պոպուլարությունը, մարդկանց կարծիքն ու հասարակության ակնկալիքները հաճախ ահագին խանգարում, ճնշում են մարդուն անկախ մտածել։ էդ հա՛մ ֆանատին, հա՛մ հենց արտիստին ա վերաբերվում։




Մեջբերել
Էջանիշներ