Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
Բայց դա շատ բնական ռեակցիա ա: Էն, ինչը մտնում ա ռադիո, ավելի լայն զանգվածների ա հասանելի, ոնց որ վերևում նշեցի՝ նրանց, ովքեր երաժշտություն չեն լսում: Ու մետալիստի ռեակցիան կարող ա լինի թե՛ «ես նենց բաներ չեմ լսում, որ ուրիշներն են լսում» մտածելակերպի արդյունք, թե՛ ուղղակի «էս իմ ճաշակով չի» բնական ռեակցիա:

Ես որ նայում եմ վերջին տարիներին լսածս երաժշտությանը, էդ կատարողներից գրեթե ոչ մեկը ռադիոյով չի հնչում կամ հնչել ու մոռացվել ա կամ քիչ ա հնչել (մի երկու բացառություն չհաշված, էն էլ էդ բացառությունների սիրածս երգերը հենց ռադիոյով հնչողները չեն): Բայց ես ոչ թե էդ կատարողներին դրա համար եմ լսում, այլ նրա համար, որտև դուրս գալիս են: Ավելին՝ եթե ռադիոյով չեն հնչում, բնավ չի նշանակում, թե ոչ ոք չի լսում: Ուղղակի էդ կատարողն ուրիշ լսարան ունի:
Հասկանում եմ, որ լավ երաժշտություն հազվադեպ ենք լսում ռադիոյով կամ հեռուստացույցով, բայց մեկ-մեկ պատահում են չէ՞, ու նաև պատահում են այնպիսի խմբեր, ովքեր ուղղակի անհրաժեշտություն են համարում իրենց ասելիքը հասցնել ավելի լայն մասսսային: Իրանք չեն ուզում հոլիվուդյան աստղ լինել, միլիոններ դիզել, բայց մարդիկ են հայտնվում, ովքեր սխալ կարող են ընկալել իրենց մեյնսթրիմ դառնալը: