User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 36 հատից

Թեմա: Մեր վերաբերմունքը պոպուլյար արտիստների հանդեպ

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    14.09.2015
    Հասցե
    Արևի քաղաքը
    Գրառումներ
    57
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Մեր վերաբերմունքը պոպուլյար արտիստների հանդեպ

    Ինչպե՞ս եք վերաբերվում պոպուլյար արտիստներին: Ո՞րն է հանրաճանաչության դրական և բացասական կողմերը: Տուժու՞մ է արտիստի որակը, հանրության գնահատականը պոպուլյարիզմի պատճառով:

  2. #2
    Պապա x3 Աթեիստ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2007
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    47
    Գրառումներ
    8,712
    Mentioned
    50 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Չեմ կարծում, թե հանրաճանաչությունը պիտի բերին նրան, որ բոլորին նույն կերպ վերաբերվենք։
    Հանրաճանաչության հաշվին նրանք ճանաչում ենք այնքանով, ինչքանով իրենք են ուզում, կամ իրենց դրսևորում։
    Ասենք շուշան պետրոսյանը բավականին երկար ժամանակ սիրված երգչուհի էր, հիմա՝ զզվելի ՀՀԿ-ական։ Նույն մարդն ա, նույն հայտնիությունը, բայց վերաբերմունքը լրիվ տարբեր ա։

    Այլ օրինակ, Անդրեն։ Երկար ժամանակ իրան ճանաչում էի միայն երգացանկով, ու հարգում էի էն փաստը, որ ինքը տենց էլ ռաբիզ չմտավ։
    Վերջերս նա սկսեց նաև հանդես գալ Շանթում որպես ժյուրի, որտեղ տեսանք նաև նրա շատ մարդկային հատկություններ ու անձամբ ես ավելի շատ հարգեցի։
    artak.am De gustibus et coloribus non est disputandum.

  3. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Down to Earth (07.02.2016)

  4. #3
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    14.09.2015
    Հասցե
    Արևի քաղաքը
    Գրառումներ
    57
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Լրիվ համաձայն եմ տվյալ օրինակի հետ: Բայց հանդիպել եմ նաև այնպիսի դեպքերի (հիպպիական) երբ հանրաճանաչությունը ինքստինքյան ասոցացվում է անորակի հետ: Իմիջայլոց ոչ միայն երգիչների, երաժիշտների վերաբերյալ :

  5. #4
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    14.09.2015
    Հասցե
    Արևի քաղաքը
    Գրառումներ
    57
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Օրինակ շատ եմ լսել ասում են.
    Ես ճաշակով եմ, ատում եմ պոպուլյար արտիստներին (էստեղ ինդիվիդուալ օրինակներ են բերում, բիբեր բան..): Նախընտրում են հին արտիստներին (floyd, zeppelin..): Չե՞ք կարծում, որ մեկի օրինակով ծայրահեղության մեջ են ընկնում և ընդհանրացնում պոպուլյարիզմի հանդեպ իրենց գնահատականը: Իհարկե սա արևմտյան մշակույթում է առավել հայտնի

  6. #5
    Պապա x3 Աթեիստ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2007
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    47
    Գրառումներ
    8,712
    Mentioned
    50 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Խոսքը հավանաբար «աստղային հիվանդության» մասին ա։ Բայց դա էլ խիստ անհատական ա։ Մեկի մոտ շատ արագ հայտնվում ա, մյուսը ոնց կար, տենց էլ մնում ա։
    Ու ակնհայտ ա, որ եթե աստղը քիթը տնկեց, մեր վերաբերմունքն էլ պիտի լինի համապատասխան։
    artak.am De gustibus et coloribus non est disputandum.

  7. #6
    Պատվավոր անդամ boooooooom-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2009
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    1,819
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Պոպուլյար արտիստներին պոպուլյար են դարձնում շատերի կողմից սիրված կատարումները: Իսկ ինչը դառնում է մասսայական, կորցնում է իր արժեքի մեծ մասը: Մարդուն դուր է գալիս լինել յուրահատուկ, լինել առաջինը, լավագույնը: Մարդը չի ուզում էժան կատարում վայելել: Մարդը ուզում է առաջինը հասկանալ մի բան, որը շատերը չեն կարողացել հասկանալ: Իսկ էն, ինչը շատերն են հասկանում, էդ տիպի մարդկանց համար արդեն հետաքրքիր չի: Ոնց որ Radiohead սիրողները "creep" ը չեն սիրում, կամ Queen սիրողները էլ հաճույք չեն ստանում "The show must go on"- ից:
    Մարդու տեսակ էլ կա (մեծամասնությունը), որ չեն ուզում, կամ գուցե վախենում են տարբերվել մեծամասնությունից. հագնում են, լսում են, նայում են, ապրում են մեծամասնությանը նայելով, որ հանկարծ չսխալվեն:
    Ես ուզում եմ տարբերվել, ես չեմ ուզում սիրել այն, ինչ սիրում են բոլորը, ես ուզում եմ ինքնուրույն ապրել, ես փնտրում եմ այն, ինչը միայն իմը կլինի:
    Եվ ընդհակառակը:
    Վերջին խմբագրող՝ boooooooom: 07.02.2016, 18:56:
    Կարճ
    Կոնկրետ

  8. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Down to Earth (09.02.2016), John (08.02.2016), Smokie (16.02.2016), Շինարար (08.02.2016)

  9. #7
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Լավ թեմա ա Ես էս թեմայի մեջ շատ եմ խորացել: Ես միանշանակ հավասարության նշան չեմ դնում պոպուլյարության ու լավը կամ վատը լինելու միջև, ու եթե ինչ-որ մեկը պոպուլյար ա, էստեղ հարց ա առաջանում՝ ի՞նչ շրջանակներում: Օրինակ, վերջերս մեկի հետ խոսում էինք Ադելի մասին: Երկուսս էլ տարած երաժշտասերներ ենք ու չենք սիրում Ադելին: Ես հարցրի՝ լավ, ինքը եսիմ ինչ չի, ինչու՞ ա էդքան պոպուլյար: Ու շատ լավ պատասխան ստացա. «Ինքը պոպուլյար ա էն մարդկանց շրջանում, ովքեր երաժշտություն չեն լսում»: Դա լավ-վատի հարց չի, այլ էն բանի, որ ինքն ուղղակի ուրիշ լսարան ունի:

    Մեկ էլ էսպես կոչված աստղային հիվանդությունն եմ մի քիչ ուսումնասիրել: Էդ աստղայինը հիմնականում տանում ա փոքր աստղիկներին: Էն ամենա-ամենադեմքերը համեստ են ու հասարակ: Բայց նաև շատ հանրահայտ դեմքեր նախընտրում են չշփվել «հասարակ մահկանացուների» հետ ոչ թե նրա համար, որ աստղայինը տարել ա, այլ որ իրենք իրենց պաշտպանեն: «Հասարակ մահկանացուների» հետ շփումը ենթադրում ա ինչպես տոննաներով կոմպլիմենտներ, էնպես էլ անասելի վիրավորական արտահայտություններ ու սիրո էնպիսի դրսևորումներ, որոնք էդ մարդկանց հաճելի չի (օրինակ, Ալանիս Մորիսեթի էն լավ վախտերով ֆանատները լցվում էին իրա հյուրանոցը կամ մազերից կախվում էին):

  10. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Down to Earth (09.02.2016), Աթեիստ (07.02.2016), Արշակ (08.02.2016), Ուլուանա (07.02.2016)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Աշխատանքի հանդեպ վերաբերմունքը
    Հեղինակ՝ ivy, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 30
    Վերջինը: 27.11.2022, 15:47
  2. Մեր վերաբերմունքը դասականների հանդեպ
    Հեղինակ՝ StrangeLittleGirl, բաժին` Գրականություն
    Գրառումներ: 9
    Վերջինը: 31.03.2016, 00:50
  3. Գրառումներ: 13
    Վերջինը: 21.01.2013, 22:18
  4. Ծնողների արհամարական վերաբերմունքը կամ ատելությունը երեխաների հանդեպ
    Հեղինակ՝ Kita, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 21
    Վերջինը: 18.11.2007, 14:42
  5. Բժիշկ: Իմ վերաբերմունքը
    Հեղինակ՝ Hovulik, բաժին` Բժշկություն
    Գրառումներ: 29
    Վերջինը: 23.06.2007, 23:42

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •