Ռեժիսոր՝ Թոմ Խուպեր
Տարեթիվը՝ 2015
Երկիրը՝ Մեծ Բրիտանիա, ԱՄՆ, Բելգիա, Դանիա, Գերմանիա
Ժանրը՝ դրամա, կենսագրական
Դերերում՝ Էդդի Ռեդմեյն, Ալիսիյա Վիկանդեր
IMDB ռեյտինգը՝ 6.8
Դեպքերը տեղի են ունենում 1920-ականներին՝ Կոպեհանգենում։ Նկարիչների ընտանիք։ Կենսագրական ֆիլմ է, չնայած չեմ խորացել, թե ինչքանով է իրականությանը համապատասխանում։ Սյուժեն չեմ պատմի, ում կհետաքրքրի թող նայի։ Էս վերջերս նման թեմաներով ֆիլմերը ակտուալ են դարձել։ Համարյա բոլոր հարգի կինոփառատոններում ԼԳԲՏ թեմայով գոնե մի ֆիլմ հաստատ լինում է։
Չեմ ասի թե ֆիլմը շատ տպավորեց, բայց միչև վերջ էլ էկրանի մոտ պահեց՝ նայեցի։ Ալիսիայի դերասանական խաղը տպավորիչ էր ավելին քան գլխավոր հերոսինը։ Չնայած նման կերպար մարմնավորելը մի գուցե ավելի բարդ էր։ Երկուսն էլ հավակնում են օսկարի։
Մի խոսքով, թե նայել եք կիսվեք՝ թե սյուժեի, թե դերասանական խաղի, թե այլնի ․․․
Էս էլ թրեյլերը
Էջանիշներ