Ես նայել եմ, համարյա նոր էր դուրս եկել, որ նայեցի ու հիշում եմ` ահագին տպավորված էի։ Չգիտեմ ավելի շատ էս թեմայի շուրջ իմ լավ նախատրամադրվածության արդյունքն էր, թե իրոք շատ լավն էր, բայց տպավորված էի, ոնց որ լացել եմ նույնիսկ։ Էս տարվա Օսկարին էլ մի քանի անվանակարգում կա նոմինացված․ որ նոր նայել էի, մտածում էի մենք մերոնցով նայելու ենք, թաքուն մնա էս կինոն, ոչ մեկը չիմանա ու ահագին զարմացա, որ էսքան աղմուկ հանեց ու նոմինացվեց։
Ես էս ֆիլմից եմ ամենաշատը հասկացել, թե ոնց կարելի ա երկու դերասանով կինո նկարել․ ուրիշ ոչ մի դերասան ոնց որ պետք էլ չլինի, երկու հոգով նենց կինո են ստացել, ուրիշները մեծ աստղաբույլով նորմալ չեն էլ խաղում։ Էն կարգի եմ տպավորված Էդիի խաղից, որ կուզեի էս տարի էլ ինքը ստանար օսկարը, ոչ թե ԴիԿաբրիոն
Բայց թեման իրոք շատ ակտուալ ա ու շատ կուզեի, որ լիքը մարդ նայեր էս ֆիլմը։ Հա ու ցածր ռեյտինգին չնայել խնդրում եմ։![]()






Մեջբերել
Էջանիշներ