Մեջբերում Աթեիստ-ի խոսքերից Նայել գրառումը
Ժող, բայց նենց եք թռել մարդու դեմքին, ոնց որ օդից բան ա գրում

Սաղին էլ ծանոթ երևույթ ա, եթե ոչ անձամբ, ապա գոնե լիքը ֆիլմերից ու անեկդոտներից։

Կոնկրետ նման կոլեկտիվները, որտեղ գերակշռում են կանայք, խոսակցականում անվանում ենք «հավաբուն» ու շատ լավ պատկերացնում դրանում տիրող մթնոլորտը։
Արտ ջան, ես ինքս աշխատել եմ նենց կոլեկտիվում, որտեղ միակ տղան ես էի (ու կես դրույք աշխատող հաշվապահը, մեկ էլ օֆիս մենեջերը, ով ֆիզիկապես գործի էր գալիս, բայց հոգեպես մեզ հետ չէր, իմ էնտեղ մի քանի ամիս աշխատելուց հետո նոր սկսեցին տղեքի գործի ընդունել), շեֆս էլ էր կին, բոլոր կոլեգաներս էլ: Բայց մթնոլորտը շատ լավն էր, նախանձ ուրիշի տակ փորոցի չկար, բամբասանքներն էլ գործին չէին խանգարում: Ու երևի մինչև հիմա քեզ բախտ չի վիճակվել աշխատել էնպիսի կոլեկտիվում, երբ էդ հավաբնի գլխավոր գործող անձինք տղամարդիկ են: Նենց որ ընդհանրացնելը շատ սխալ ա: