Մեջբերում Ruby Rue-ի խոսքերից Նայել գրառումը
Ռուֆ ու գիրքը չկարդացած ժողովուրդ, ԼաՎեյին, որպես կրոնի հիմնադիր, ես էլ բնականաբար լուրջ չեմ վերաբերում։ Կարա համարվի PR, ծաղրանք այլ կրոնների հանդեպ, բայց ոչ կրոն, որին մարդիկ լուրջ կարան հավատան։
Բայց գիրքն ահագին հետաքրքիր ա։ Հետաքրքիր ա, որովհետև ավելի շատ ինչ–որ փիլիսոփայություն ա ներկայացնում, քան կրոն։ Իսկ էդ փիլիսոփայությունը մոտավորապես սենց մի բան ա. չվնասել մեկին եթե քեզ վնաս չի տալիս, հարգել իր ընտրությունները, մտածելակերպն ու սեռական կողմնորոշումը։ Մի քիչ էլ միֆալոգիա կա, որն ահագին հետաքրքրացնում ա։ Մինչև 80%–ի մոտերքն կրոններին «ոչնչացնող», հետաքրքիր փիլիսոփայությամբ գիրք ա, իսկ վերջում նոր էդ կուլտերն ա ներկայացնում, որը հետաքրքիր էր էլի, բայց խնդալու։
Ուղղակի ինքը հետաքրքիր ու բավականին օրիգինալ գիրք ա, չարժի առանց կարդալու ասել որ վատն ա, ինչ ա թե ԼաՎեյը ասենք առյուծ էր տանը պահում։
Էդ դեպքում, արդյո՞ք ԼաՎեյի ասածները նորություն էին քո համար: Արժի՞ ժամանակ ծախսել ինչ-որ մի բանի վրա, որն արդեն ուրիշներն իր փոխարեն ասել են (էն էլ ավելի լավ ձևով):

Չէ, անկախ ամեն ինչից ես էդ գիրքը չեմ կարդալու: Էնքան ավելի լավ գրքեր կան ցուցակիս մեջ: