Շինարար (30.01.2016)

Ժող ես գրքասանտան հայտարարելուց ոչ մի սահմանափակում չեմ դրել թեմատիկայի առումով ու ինձ թվում ա էս նախագծի կայֆն էն ա, որ առաջարկես էն, ինչ խելքիդ փչում ա ու համաձայնվելուց էլ համոզված լինես ինքդ քո վրա, որ ինչ էլ առաջարկեն՝ կարդալու ես։ Ռուբիին ցից հանելը մի տեսակ անարդար ա էս դեպքում, որովհետև իրա մտքով էլ էդ ա անցնում, ում ընկել ա, ուղղակի կարար չկարդար ու ասեր, որ չի կարդալու, ոնց տեսնում եք համարյա ոչ մեկը չի էլ կարդացել ու կարդումԻսկ առաջարկելու իրավունք ունի Ռուբին տեսականորեն, որովհետև գեղարվեստական գիրք ա։
Հ․Գ․ նենց չի պաշտպանում եմ ընկերուհուս, ուղղակի իմ սխալն ա․ մյուս անգամ սենց բան անելուց լիքը սահմանափակումներ կդնեմ, որ բոլորի սրտով լինի։ Չնայած երկրորդ անգամ չեմ անի հաստատ։
i wanted to destroy something beautiful
Ruby Rue (31.01.2016)
Ռուֆ ու գիրքը չկարդացած ժողովուրդ, ԼաՎեյին, որպես կրոնի հիմնադիր, ես էլ բնականաբար լուրջ չեմ վերաբերում։ Կարա համարվի PR, ծաղրանք այլ կրոնների հանդեպ, բայց ոչ կրոն, որին մարդիկ լուրջ կարան հավատան։
Բայց գիրքն ահագին հետաքրքիր ա։ Հետաքրքիր ա, որովհետև ավելի շատ ինչ–որ փիլիսոփայություն ա ներկայացնում, քան կրոն։ Իսկ էդ փիլիսոփայությունը մոտավորապես սենց մի բան ա. չվնասել մեկին եթե քեզ վնաս չի տալիս, հարգել իր ընտրությունները, մտածելակերպն ու սեռական կողմնորոշումը։ Մի քիչ էլ միֆալոգիա կա, որն ահագին հետաքրքրացնում ա։ Մինչև 80%–ի մոտերքն կրոններին «ոչնչացնող», հետաքրքիր փիլիսոփայությամբ գիրք ա, իսկ վերջում նոր էդ կուլտերն ա ներկայացնում, որը հետաքրքիր էր էլի, բայց խնդալու։
Ուղղակի ինքը հետաքրքիր ու բավականին օրիգինալ գիրք ա, չարժի առանց կարդալու ասել որ վատն ա, ինչ ա թե ԼաՎեյը ասենք առյուծ էր տանը պահում։![]()
Աթեիստ (31.01.2016)
I may be paranoid but no android!

Այս պահին թեմայում են 4 հոգի. (0 անդամ և 4 հյուր)
Էջանիշներ