Այո, ուռռա՜, ես կարդացի սանտայիս ուղարկած գիրքը: Համ էլ իմ սանտան ինձ երգ էլ էր ուղարկել չգիտեմ ինքը ով ա, բայց ապրի, հավես էր:We Have Always Lived in the Castle-Shirley Jackson
Այո, ուռռա՜, ես կարդացի սանտայիս ուղարկած գիրքը: Համ էլ իմ սանտան ինձ երգ էլ էր ուղարկել չգիտեմ ինքը ով ա, բայց ապրի, հավես էր:We Have Always Lived in the Castle-Shirley Jackson
Նիկեա (31.01.2016)
Ես էլ եմ կարդացել իմն արդեն
քանի որ երեկ քննարկեցինք մի քիչ, էսօր էլ Ռուբին լրիվ բացահայտվեց, ես պաշտոնական կգրեմ էստեղ
նախ ասեմ որ ես էդ գիրքը շատ վաղուցվանից էի սկսել կարդալ ու ահագին կիսատ-պռատ, թռնելով ու ոչ մինչև վերջ, դրա համար լավ էր, որ սա ինձ ընկավ, էդ մի դարդից պրծա:
ԼաՎեյի անձնականը, ինքնափիառը մի կողմ դնեմ ու ասեմ ու մենակ գրքի բովանդակությունից խոսեմ
Սկզբի մասերը շատ հավեսով էի կարդում, թեթև ու ակտուալ թեմաների մասին փիլիսոփայություն էր, չնայած երեկ էլ ասեցի, որ գրելու ոճը ձևական ագրեսիվացրած էր ու քարոզացված :Դ տեղ-տեղ նույնիսկ պաթոսացված: Շատ հաճախ էր ինքն իրեն հակասում, մեկ հանդուրժող տոնով էր խոսում, մեկ ֆաշիստական ու չոր: Ինքը կրոնները մտցնում ցեխը հանում ա, բայց պատվիրաններ ա մեզ սովորացնում ու վերջում նույնիսկ սատանայական մեղքերից ա խոսում: Ատելության մասին լավ հատվածներ ուներ, բայց դուրս չեկավ "մարդկանց ոչնչացնել" շատ հաճախ օգտագործվող արտահայտությունը, ինչքան էլ փոխաբերական լիներ դա: Սատանայի` որպես միֆալոգիայի ու կրոնի անբաժան կերպարի մասին ահագին հետաքրքիր տեղեկություններ ա տալիս, իրական ու պսևդո մագիայի մասին ա խոսում ու հետո պսևդո մագիա նկարագրում` շատ լուրջ տոնով: Մի խոսքով կարծիքս ծայրահեղական չի, հինգից երեք, ոչ հիացած եմ, ոչ էլ ափսոսում եմ, որ ժամանակ ծախսեցի
Blessed the poison which brings the end
Ուրեմն ինձ բաժին էր ընկել Շերլի Ջեքսոնի "We have always lived in the castle" գիրքը: Հեղինակի վերջին ստեղծագործությունն է, որից հետո որոշեցի որ "The Lottery"-ն էլ պետք ա կարդամ:
հավես ու թեթև է կարդացվում, չհաշված առաջին 20 էջը, կամ կարող ա ես էդ ժամանակ տրամադրված չէի կարդալուն: Գիրքը պատմում է Բլեքվուդների ընտանիքի մասին, կամ էն ամենի ինչ մնացել էր էդ ընտանիքից: Մեծ ընտանիքից ողջ էին մնացել միայն Մերիքեթը, Կոնստանսն ու հորեղբայր Ջուլիանը: Մանացածները դարձել են մկնդեղով թունավորման զոհը:
Գիրքը երևի հետաքրքիր չլիներ եթե հեղինակը Մերիքեթի անունից չպատմեր, արդյունքում քիչ-քիչ ամեն ինչ սկսում ես տեսնել իրա աչքերով, նենց ոնց ինքը... իսկ ինքը...
My name is Mary Katherine Blackwood. I am eighteen years old, and I live with my sister Constance. I have often thought that with any luck at all, I could have been born a werewolf, because the two middle fingers on both my hands are the same length, but I have had to be content with what I had. I dislike washing myself, and dogs, and noise.
Գրքի ամենասկզբում Մերիքեթը հենց էսպես է մեզ ներկայանում, բայց ամեն հաջորդ տեղի հետ նոր բաներ կարելի է բացահայտել:
Վայրի էր ու մեկ-մեկ չափազանց փխրուն, տարօրինակ 18 տարեկան բայց շատ սովորական երեխա, ամեն ինչից առավել սիրում էր քրոջը ու ամեն ինչ կաներ նրան պաշտպանելու համար, անգամ եթե Կոնստանսը պաշտպանության կարիք հեչ էլ չզգար: Կթաքնվեր եթե հետը խոսեին, բայց կսպաներ եթե վիրավորեին: Ու ինքը շատ սիրուն պատկերացնում էր թե ոնց կմեռնեին էն մարդիկ ովքեր կուզենար որ մեռնեին:
Շաբաթը երկու անգամ գյուղ էր գնում առևտուր անելու ու նոր գրքեր բերելու չնայած որ ատում էր գյուղն ու բոլոր մարդկանց, իսկ էդ ատելությունը փոխադարձ էր: Տեղաբնիկներից ոչ մեկը Բլեքվուդներին չէր սիրում ու երևի ամեն ինչ սկսվել էր շատ ավելի վաղուց քան թունավորումը, բայց էդ օրվանից հետո ամեն ինչ ավելի էր խորացել:
Կոնստանսը` ավագ քույրը մեղադրվել էր ընտանիքի անդամներին թունավորելու մեջ, որովհետև ինքը միակն էր ով էդ օրը եղել էր ընթրիքին ու չէր թունավորվել. մկնդեղը շաքարավազի հետ էր եղել իսկ ինքը երբեք շաքարավազ չէր օգտագործում: Մերիքեթին էլ ուղարկել էին իրա սենյակ` առանց ընթրիքի:
Տնից դուրս չէր գալիս, մարդկանց հետ չէր շփվում, մեկուսացել էր, բայց անկախ ամեն ինչից իրանց կյանքը համարյա իդեալական էր. ճաշ էր եփում, պարտեզը խնամում, հորեղբորը հետևում: Ու իրենք երջանիկ էին:
Հորեղբայր Ջուլիանը միակ թունավորված-ողջ մնացածն էր, բայց կորցրել էր առողջությունը թե ֆիզիկապես, թե հոգեպես: Գամված էր անվասայլակին ու անընդհատ գրում-ջնջում էր, փորձում վերականգնել թունավորման օրը բոլոր մանրամասներով: Մերիքեթից հետո իմ սիրելի կերպարն էր:
Բայց մի օր հայտնվում է Չարլզը` կորած հոպարի կորած տղան, ում ծնողները խզել էին բոլոր կապերը Կոնստանսի ու Մերիքեթի հետ, բայց ովքեր մահացել էին ու զարմիկը հիշել էր զարմուհիների մասին: Չգիտեմ, պատճառը իրոք էն ա, որ քիչ-քիչ գիրքը սկսում ես Մերիքեթի աչքերով կարդալ թե ինչ, բայց մի պահ եկավ երբ ես սկսեցի ատել իրան: Բնականաբար իրա այցի պատճառը հեչ էլ զարմուհիների նկատմամբ սերը չէր, այլ զարմուհիների ժառանգությունը: Բայց երբ ժառանգությունը մնացած ամեն ինչի հետ գնաց գրողի ծոցը, Չարլզն էլ թողեց ու փախավ:
Ես փորձում եմ հնարավորինս քիչ սփոյլ անել...
Չարլզը ստանձնել էր Կոնստանսի աչքերը բացելու, հասարակության մեջ ինտեգրելու միսիոներական առաքելությունը: Հետաքրքիր էր էն պահը, երբ ավագ քույրը կանգնած էր երկու աշխարհների սահմանին` մի կողմից քույրն էր, հիմար Մերիքեթը ում սիրում էր ամեն ինչից շատ ու ում պաշտպանելու համար ամեն ինչ կաներ, մյուս կողմից էլ Չարլզը խելքը ուտում էր "բա-դու-սրան-էիր-արժանի" խոսակցություններով: Ու որը կընտրեր Կոնստանսը? Բայց էդ պահին` բուուում: Կամ ավելի կոնկրետ հրդեհ: Հորեղբայրը մահացավ, Չարլզը գնաց ու երկու քույրերը մնացին մենակ: Բայց երջանիկ... համենայն դեպս Մերիքեթը տենց էր ասում:
Ամբողջ ընթացքում Մերիքեթը իր աշխարհում էր ապրում, բայց վերջում քրոջս էլ իր մոտ տարավ: Ու երևի դրանով էր պայմանավորված իր երջանկությունը:
Գիրքը կարդալու ընթացքում մի բան էլ էի մտածում... Մերիքեթը կատու ուներ` Ջոնասը ու ես չէի կարողանում զուգահեռներ չտանել Մերիքեթի ու կատվի միջև: Ինքը հենց կատու էր: Կճանկռեր բոլորին եթե իրեն նեղացնեին, կփախներ, կգնար Կոնստանսի մոտ ու կգրկեր:
Ես էսքանը գրելուց հետո հասկացա որ գիրքը իրոք լավն էր, ամեն ինչը իր տեղում... Բայց քիչ սփոյլ անելով ես լավ review գրողը չեմ:
Ժողովուրդ բարևներ, խնդրում եմ բոլորդ գրեք, թե ինչ փուլում է ձեր գիրքը, կարդում եք, չեք կարդում, եթե կարդում եք, կարծիքներ, եթե չեք կարդում՝ պատճառները, եթե կարդացել եք, շնորհակալություններ ձեզ։ Երեկոյան կհրապարակեմ ցուցակը, թե ով ում սանտան էր։ Ահագին երկար սպասեցի արձագանքների համար, ավարտենք, անցնենք առաջ։
i wanted to destroy something beautiful
Պարզվեց՝ գրական նախագծերում էսպիսի թեմա ունենք, նոր գտա:
Եկեք փորձենք գրքերի փոխարեն կարճ պատմվածքներով անել:
Ի՞նչ կասեք:
Թեման պատահաբար էր փակվել, բացեցի:
Եթե ուզում եք մասնակցել, գրեք էստեղ՝ նշելով, թե բացի հայերենից, ուրիշ ինչ լեզվով կնախընտրեիք կարդալ:
Նիկեա (25.04.2019)
կարդում եմ գրածս րիվյուն ու չեմ հավատում որ էդքանը ես եմ գրել
ես էլ եմ խաղում: լեզուն կապ չունի, մենակ թե շատ ծավալուն չլինի
ivy (25.04.2019)
Էլ ո՞վ է միանում. երեք հոգի էլ ավելանա, կխաղանք:
Նիկեա (25.04.2019)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ