Ռուսերեն կա՝ http://royallib.com/book/gardner_dge..._izgnanii.html
Չնայած, սա ոնց որ ուրիշ հեղինակի ա ։)
artak.am De gustibus et coloribus non est disputandum.
Ես ինձ բաժին ընկած գիրքը կարդացի արդեն։ Սանտան հաստատ դեմ չի լինի, եթե ցուցակի մյուս գրքերից կարդամ։
Ինչ պասիվ է էս թեման :/
Իմ նվերը ԼաՎեյի Satanic Bible-ն է, ենթադրում եմ, որ Ռուբին է սանտաս: Վաղը կավարտեմ գիրքը ու կռեվյուեմ
Blessed the poison which brings the end
Ռուֆ, եկ ու բացատրի բացասական վերաբերմունքդ Բյուր, դու էլ
Blessed the poison which brings the end
Բյուր, սխալ պատասխան տվիր
Հեսա կբացատրեն մանրամասն, որ Satanic Bible-ը Աստվածաշունչ չի, սատանիզմն էլ սատանայապաշտություն չի
Իմ պատասխանը կարճ ու կոնկրետ՝ ես արդեն դուրս եմ եկել էն տարիքից, երբ ամեն ձև փորձում էի ինքնահաստատվել ԼաՎեյը մինչև մեռնելն էլ չկարողացավ էդ տարիքից դուրս գալ ու ոնց որպես կլոուն ապրեց, տենց էլ որպես կլոուն մեռավ
I may be paranoid but no android!
Վոլտերա (30.01.2016)
Նենց չի, որ վերնագիրը տեսնելուն պես հրաժարվել եմ: Վիքի.
Սատանիզմն էլ սատանապայապաշտություն չի ու այլ էդ կարգի լալա-լուլուներ դեռ տասը տարի առաջ էի լսում ամենայն հայոց Բայանդուրից: Չգիտես ինչու, Աստվածաշունչն ընկալվում ա որպես քրիստոնյաների սուրբ գիրք, բայց երբ խոսքը վերաբերում ա ավելի «վեհ» կրոնափիլիսոփայական ուղղությունների, իրանց գրականությունը կարելի ա լինում առաջարկել գեղարվեստական ընթերցանության համար նախատեսված նախագծում: Ու անկեղծ ասած, Աստվածաշունչ կարդալն ավելի կարևոր ա, քան սատանայազիբիլները հենց թեկուզ նրա համար, որ գեղարվեստական գրականությունը լիքը աստվածաշնչյան հղումներ ա անում, ու դրանք հասկանալը ցանկալի ա:The Satanic Bible is a collection of essays, observations, and rituals published by Anton LaVey in 1969. It contains the core principles of Satanism, and is considered the foundation of its philosophy and dogma.[1] It has been described as the most important document to influence contemporary Satanism.[2] Though The Satanic Bible is not considered to be sacred scripture in the way the Christian Bible is to Christianity, LaVeyan Satanists regard it as an authoritative text[1] as it is a contemporary text that has attained for them scriptural status.
Ճիշտն ասած ես սատանիզմ որ ասում եմ, ինչ որ փախած ու death metal լսող սուբկուլտուրա եմ պատկերացնում, որի անդամները կարան կարդացած լինեն կամ չլինեն ԼաՎեյ: Այ իսկ ինչ պաշտությանն ա վերաբերում, եթե հին հավատալիքներ, ռիտուալներ ու սև մոգության հետ կապված էդ ամեն ինչը մի կողմ դնենք, ԼաՎեյի էս գրածն էլ նենց ոչինչ մտնում ա դրա տակ, որովհետև ինչքան էլ ազատություն, ինքդ քեզ հավատարիմ մնալ, ինքդ քո աստվածը լինել ա այսպես ասած քարոզում, մեկ ա շոու ա դա, էլ չասեմ որ գրքի կեսից ինչ որ պսևդո ռիտուալներ ա նկարագրում, նենց տպավորություն ա 《Ինչպես կախարդության և մութ էներգիայի միջոցով մարդկանց քեզնով անել》 վերնագրով եսիմինչ եմ կարդում:
Մեկ էլ ինքն աչքիս Նիցշեի գերմարդու հետ ա շատ սխալ ձևով խաղում, ու հավանաբար հենց դրանից էլ ազդվել ա ահագին
Blessed the poison which brings the end
Ռուֆուս (30.01.2016)
Աստվածաշնչի պահով էլ մի բան ասեմ, որ գոնե դա գեղարվեստական լիքը կողմեր ունի, իսկ էս իմ կարդացածը լրիվ չոր ու ձևական ագրեսիվ տոնով գրած քարոզ ա
Blessed the poison which brings the end
Ռուֆուս (30.01.2016)
Ես չեմ կարա լուրջ ընդունելու մեկին, ով սաղ կյանքը սև թիկնոցով ա ման եկել ու օձերին փաթաթված ա նկարվել, թե տեսե՜ք, ես աշխարհի ամենաչար մարդն եմ, բլա-բլա-բլա
Ու ընդհանուր առմամբ ես բացարձակապես ոչ մի տարբերություն չեմ տեսնում ԼաՎեյի ու Սայենթոլոգիայի հիմնադիր Լ. Ռոն Հաբբարդի միջև: Երկուսն էլ «կրոն» են հիմնադրել, ոչ թե նրա համար, որ իրոք հավատում են ինչ-որ բանի, այլ նրա համար, որովհետև դա ֆինանսապես շա՜տ ձեռնտու էր ու շատ լավ ինքնաՓՌ էր: Մենակ թե եթե ուրիշներին ասեիր, թե ես սայենթոլոջիստ եմ, երևի ուսերը կթոթովեին մտածելով, թե տեսնես էդ ինչ ա, բայց հենց ասում ես սատանիստ եմ, մարդիկ մի անգամից գույները գցում են, սկսում են կարկամել, խաչակնքում են վերհիշելով իրենց ծանոթ բոլոր աղոթքները:
Հա, մեկ էլ կասեք, բայց Satanic Bible-ում էնքան ճիշտ բաներ կան... Աստվածաշնչում էլ լիքը ճիշտ բաներ կան, Ղուրանում էլ, ցանկացած սուրբ գրքում էլ:
I may be paranoid but no android!
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ