Ակումբ ողջույն ես նորից հայտնվեցի
Էս անգամ ֆիլմերի փոխարեն կազմակերպում ենք գրքերի սանտան ու հույս ունեմ, որ ավելի շատ մարդ պիտի որ մասնակցի։
Խաղի կանոններն այսպիսին են՝
մինչև դեկտեմբերի 31-ը ցանկացած ակումբցի, ով սիրում ու ուզում է գիրք կարդալ, կամ չի սիրում բայց ուզում է ու պատրաստ է որոշակի ժամանակահատվածում կարդալ իր սանտայի նվիրած գիրքը, այս թեմայում հաստատում է իր մասնակցությունն ու ինձ անձնական նամակով 250 էջը չգերազանցող մի գրքի վերնագիր է ուղարկում։ Գիրքը կարող է լինել արձակ կամ չափածո, հայ, ռուս, արտասահմանյան հեղինակ, պատմվածք կամ վիպակ՝ ժանրային ոչ մի սահմանափակում չկա։ Յուրաքանչյուր մասնակից հունվարի առաջին օրերին իմ կողմից պատասխան նամակով ստանում է իր գաղտնի սանտայի նվեր գիրքը ու պիտի սահմանված ժամկետում կարդա այն ու կարծիք գրի թեմայում, ցանկալի է համապարփակ ռեվյուի տեսքով։ Հետո բոլորով քննարկում ենք հետևյալ գիրքը, մտքեր ու կարծիքներ ենք ասում, անցնում հաջորդ գրքին, ընթացքում էլ Կինոսանտան վկա՝ լիքը նոր գրքեր ենք բացահայտում։
Կարդալու վերջնաժամկետը ու այլ մանրամասներ տեղում բոլորով կորոշենք։ Այս անգամվա մասնակցության միակ նախապայմանը ձեր մասնակցությունը հաստատելն է թեմայում ձեր էլ․փոստի հասցեի տեսքով։ Կսպասեմ արձագանքների ու քննարկումների
Նմանատիպ՝ Կինոսանտայի ընթացքը կարող եք տեսնել այստեղ
Հ․Գ․ Գրքերի բաժանումը անելու է սանտայի գեներատորը, առանց մարդու միջամտության(էլ․ փոստերը դրա համար են)։
Հ․Հ․Գ․ Բոլորին մաղթում եմ հավես ընթերցանություն ու հավես նվերներ իրենց գաղտնի սանտաներից։
Էջանիշներ