User Tag List

Էջ 1 9-ից 12345 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 133 հատից

Թեմա: Ինչու՞ եմ ստիպված ․․․

  1. #1
    Մշտական անդամ mnowak-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2010
    Գրառումներ
    313
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Հարց Ինչու՞ եմ ստիպված ․․․

    Ողջույն

    Ես դպրոցի ինֆորմատիկա, անգլերեն (և այլ օտար լեզուների) և կրոնի պատմության ուսուցիչ եմ․ Ստիպված եմ եղել կես տարի առաջ հերթական անգամ լքեմ իմ տունն ու հայրենիքը որպեսի իմ աշխատանքով գոնե որևէ գումար վաստակեմ։ Գումար վաստակեմ մի նացիստ ազգի հողի վրա որոնք մտածում են որ եթե աշխարհի ամենամեծ երկիրը ունեն ուրեմն իրանք (որպես ետ երկրի քաղաքացի) ամեն ինչ կարող են անեն ու իրանց ամեն ինչ թույլատրվումա։

    Ասեք ինձ խնդրեմ կարո՞ղա ինչ-որ մեկը ինձ ասի թե ինչու՞ եմ ես ստիպված իմ երկրից դուրս աշխատեմ ու ինչու՞ չեմ կարող նորմալ գումար վաստակեմ (էնքան որ ինձ կարողանամ պահեմ ... դեռ չեմ ասում ընտանիքի) լինելով ուսուցիչ Հայաստանում։

  2. #2
    . keyboard-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.12.2007
    Գրառումներ
    4,771
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ասա խնդրեմ, գրառումներ ու թեմաներ ստեղծելուց առաջ Ի՞նչ ես ծխում։

  3. #3
    Մշտական անդամ mnowak-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2010
    Գրառումներ
    313
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ես ուղակի համոզված էի որ առաջինից սկսած ոչ ոք չի պատասհանի ․․․ կամ ռիսկ չի անի կամել ուղակի չի պատասխանի ․․․

  4. #4
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    82 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում mnowak-ի խոսքերից Նայել գրառումը
    Ողջույն

    Ես դպրոցի ինֆորմատիկա, անգլերեն (և այլ օտար լեզուների) և կրոնի պատմության ուսուցիչ եմ․ Ստիպված եմ եղել կես տարի առաջ հերթական անգամ լքեմ իմ տունն ու հայրենիքը որպեսի իմ աշխատանքով գոնե որևէ գումար վաստակեմ։ Գումար վաստակեմ մի նացիստ ազգի հողի վրա որոնք մտածում են որ եթե աշխարհի ամենամեծ երկիրը ունեն ուրեմն իրանք (որպես ետ երկրի քաղաքացի) ամեն ինչ կարող են անեն ու իրանց ամեն ինչ թույլատրվումա։

    Ասեք ինձ խնդրեմ կարո՞ղա ինչ-որ մեկը ինձ ասի թե ինչու՞ եմ ես ստիպված իմ երկրից դուրս աշխատեմ ու ինչու՞ չեմ կարող նորմալ գումար վաստակեմ (էնքան որ ինձ կարողանամ պահեմ ... դեռ չեմ ասում ընտանիքի) լինելով ուսուցիչ Հայաստանում։
    Որտև ի սկզբանե սաղ սխալ ա: Չպիտի մարդը լինի միաժամանակ ինֆորմատիկայի, տարբեր լեզուների ու կրոնի պատմության ուսուցիչ:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  5. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (17.12.2015), Cassiopeia (17.12.2015), kitty (17.12.2015), Quyr Qery (21.12.2015), Մուշու (17.12.2015)

  6. #5
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Որտև ի սկզբանե սաղ սխալ ա: Չպիտի մարդը լինի միաժամանակ ինֆորմատիկայի, տարբեր լեզուների ու կրոնի պատմության ուսուցիչ:
    Էնքան էլ տենց չի, Արտ: Դանիայում ոչ ոք չի կարա մենակ մի առարկայի ուսուցիչ լինի: Առնվազն երկուս պետք ա լինի, ընդ որում` մեկը կարա ֆիզիկա լինի, մյուսը` պատմություն:

  7. #6
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    82 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը

    Փաստորեն Դանիայում էլ ա խիարը թարս բուսնում

    Ես դեմ չեմ մի քանի առարկայի, բայց դրանք գոնե իրար մոտ պետք ա լինեն, հակառակ դեպքում, կարծում եմ, բացառիկ մարդիկ կլինեն, ովքեր պրոֆեսիոնալ կլինեն:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  8. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (17.12.2015), Cassiopeia (17.12.2015), kitty (17.12.2015), Sambitbaba (17.12.2015), Աթեիստ (17.12.2015), Արամ (17.12.2015), Լեո (17.12.2015), Տրիբուն (17.12.2015)

  9. #7
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Փաստորեն Դանիայում էլ ա խիարը թարս բուսնում

    Ես դեմ չեմ մի քանի առարկայի, բայց դրանք գոնե իրար մոտ պետք ա լինեն, հակառակ դեպքում, կարծում եմ, բացառիկ մարդիկ կլինեն, ովքեր պրոֆեսիոնալ կլինեն:
    Բացառիկ մարդիկ չեն, բոլորն էլ իրանց առարկաներին լավ տիրապետում են: Ուղղակի ուսուցիչ լինելն առանձին մասնագիտություն ա: Ֆիզիկոսը չի կարա դպրոց մտնի, եթե ուսուցչի համապատասխան որակավորում չի ստացել:

  10. #8
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    82 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Բացառիկ մարդիկ չեն, բոլորն էլ իրանց առարկաներին լավ տիրապետում են: Ուղղակի ուսուցիչ լինելն առանձին մասնագիտություն ա: Ֆիզիկոսը չի կարա դպրոց մտնի, եթե ուսուցչի համապատասխան որակավորում չի ստացել:
    Բյուր, կարծում եմ, որ ամեն դեպքում բացառիկ են էն մարդիկ, ովքեր իսկապես լավ կարող են տիրապետել իրարից կտրուկ տարբերվող առարկաների, իմանան բոլոր նրբությունները, պատրաստ լինեն պատասխանել բոլոր հարցերին, ինքնուրույն խորանալ ու գտնել այդ առարկաները մատուցելու առավել լավ տարբերակները:

    Բազմակողմանի զարգացած մարդիկ, իրականում, շատ են: Բայց որ էնքան տիրապետեն, որ միանգամից իրարից տարբերվող առարկաների ուսուցիչ լինեն՝ չեմ հավատում:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  11. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Աթեիստ (17.12.2015)

  12. #9
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Բյուր, կարծում եմ, որ ամեն դեպքում բացառիկ են էն մարդիկ, ովքեր իսկապես լավ կարող են տիրապետել իրարից կտրուկ տարբերվող առարկաների, իմանան բոլոր նրբությունները, պատրաստ լինեն պատասխանել բոլոր հարցերին, ինքնուրույն խորանալ ու գտնել այդ առարկաները մատուցելու առավել լավ տարբերակները:

    Բազմակողմանի զարգացած մարդիկ, իրականում, շատ են: Բայց որ էնքան տիրապետեն, որ միանգամից իրարից տարբերվող առարկաների ուսուցիչ լինեն՝ չեմ հավատում:
    Արտ, որովհետև դու հարցին նայում ես մարդու, ոչ թե կրթական համակարգի տեսանկյունից: Մեր կրթական համակարգում շատ խորն ա նստած, որ մարդու գիտելիքներն ու ունակություններն իրանից են կախված: Եթե ինքը դեմք ա, ուրեմն կդառնա դեմք մասնագետ: Մենք չենք նայում, թե ինչ ա տալիս կամ ինչ ա անում կրթական համակարգը:

    Էստեղ շեշտը դրված ա համակարգի վրա, այսինքն՝ եթե ինչ-որ աշակերտ կամ ուսանող հետաքրքրված չի առարկայով, տնայիններ չի անում և այլն, դա ուսուցչի/դասախոսի խնդիրն ա դառնում, ոչ թե աշակերտի: Ու քանի որ համակարգն էսպիսին ա, շատ հեշտ ա կրթել էնպիսի ուսուցիչների, որոնք մինիմում երկու առարկա կարան դասավանդեն: Ընդ որում, ուսանողը կարա ընտրի մենակ մեկը, բայց հետո գործ ճարելը շատ դժվար ա լինելու, որովհետև մենակ մի առարկա դասավանդողի ոչ ոք գործի չի ընդունում: Իհարկե, կան մարդիկ, որոնք մոտ առարկաներ են ընտրում, բայց կան նաև էնպիսիք, որոնք հեռու են ընտրում: Ու երկու դեպքերն էլ լավ աշխատում են: Համենայնդեպս, էստեղի կրթական համակարգը Հայաստանի կրթական համակարգից շատ ավելի լավն ա: Հիմա վերցնենք Հայաստանը: Ուսուցիչներից շատերը սկի մանկավարժական չեն ավարտել կամ մանկավարժական ավարտած ու մի առարկայի վրա կենտրոնացածները սկի էդ մեկին չեն տիրապետում: Ու հա, մեր կրթական համակարգում բացառիկ լավ ուսուցիչներ կան, բայց դա համակարգի շնորհքը չի, այլ էդ մարդկանց:

  13. #10
    Հատուկ John-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.04.2006
    Տարիք
    32
    Գրառումներ
    5,748
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում mnowak-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես ուղղակի համոզված էի որ առաջինից սկսած ոչ ոք չի պատասհանի ․․․ կամ ռիսկ չի անի կամ էլ ուղղակի չի պատասխանի ․․․
    Էս գրառումից հետո ևս մեկ անգամ կարդացի առաջին գրառումը, համոզվեցի, որ ձեր դասավանդած առարկաների մեջ «Հայոց լեզու» չկա ու հանգիստ շունչ քաշեցի․․․ Չնայած պատմության ու ինֆորմատիկայի ուսուցիչն էլ պարտավոր է գրագետ հայերեն իմանալ իմ համեստ կարծիքով․․․

  14. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Նիկեա (20.12.2015), Տրիբուն (17.12.2015)

  15. #11
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում John-ի խոսքերից Նայել գրառումը
    Էս գրառումից հետո ևս մեկ անգամ կարդացի առաջին գրառումը, համոզվեցի, որ ձեր դասավանդած առարկաների մեջ «Հայոց լեզու» չկա ու հանգիստ շունչ քաշեցի․․․ Չնայած պատմության ու ինֆորմատիկայի ուսուցիչն էլ պարտավոր է գրագետ հայերեն իմանալ իմ համեստ կարծիքով․․․
    Ցանկացած ուսուցիչ, անգամ ռուսերենի, պարտավոր ա գրագետ հայերեն իմանալ:

  16. #12
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    82 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում John-ի խոսքերից Նայել գրառումը
    Էս գրառումից հետո ևս մեկ անգամ կարդացի առաջին գրառումը, համոզվեցի, որ ձեր դասավանդած առարկաների մեջ «Հայոց լեզու» չկա ու հանգիստ շունչ քաշեցի․․․ Չնայած պատմության ու ինֆորմատիկայի ուսուցիչն էլ պարտավոր է գրագետ հայերեն իմանալ իմ համեստ կարծիքով․․․
    Ջոն, ճիշտն ասած ես էլ միանգամից ֆիքսվեցի սխալների վրա, էդ թվում հենց առաջին գրառման մեջ, բայց հետո վերհիշեցի որ ակումբում ենք: Էստեղ բոլորս էլ սխալներ թույլ տալիս ենք, շփման ազատ պլատֆորմ ա:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  17. #13
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    82 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Արտ, որովհետև դու հարցին նայում ես մարդու, ոչ թե կրթական համակարգի տեսանկյունից: Մեր կրթական համակարգում շատ խորն ա նստած, որ մարդու գիտելիքներն ու ունակություններն իրանից են կախված: Եթե ինքը դեմք ա, ուրեմն կդառնա դեմք մասնագետ: Մենք չենք նայում, թե ինչ ա տալիս կամ ինչ ա անում կրթական համակարգը:

    Էստեղ շեշտը դրված ա համակարգի վրա, այսինքն՝ եթե ինչ-որ աշակերտ կամ ուսանող հետաքրքրված չի առարկայով, տնայիններ չի անում և այլն, դա ուսուցչի/դասախոսի խնդիրն ա դառնում, ոչ թե աշակերտի: Ու քանի որ համակարգն էսպիսին ա, շատ հեշտ ա կրթել էնպիսի ուսուցիչների, որոնք մինիմում երկու առարկա կարան դասավանդեն: Ընդ որում, ուսանողը կարա ընտրի մենակ մեկը, բայց հետո գործ ճարելը շատ դժվար ա լինելու, որովհետև մենակ մի առարկա դասավանդողի ոչ ոք գործի չի ընդունում: Իհարկե, կան մարդիկ, որոնք մոտ առարկաներ են ընտրում, բայց կան նաև էնպիսիք, որոնք հեռու են ընտրում: Ու երկու դեպքերն էլ լավ աշխատում են: Համենայնդեպս, էստեղի կրթական համակարգը Հայաստանի կրթական համակարգից շատ ավելի լավն ա: Հիմա վերցնենք Հայաստանը: Ուսուցիչներից շատերը սկի մանկավարժական չեն ավարտել կամ մանկավարժական ավարտած ու մի առարկայի վրա կենտրոնացածները սկի էդ մեկին չեն տիրապետում: Ու հա, մեր կրթական համակարգում բացառիկ լավ ուսուցիչներ կան, բայց դա համակարգի շնորհքը չի, այլ էդ մարդկանց:
    Բյուր, շարունակում եմ մնալ իմ կարծիքին:

    Իսկ համակարգերի առումով խնդիրն ավելի խորն ա: Մեր համակարգի արդյունավետությունը կարելի կլինի ստուգել մենակ էն դեպքում, երբ ուսուցիչները նորմալ վարձատրվեն, արդյունքում լիքը պոտենցիալ լավ ուսուցիչներ ուրիշ գործ փնտրելու փոխարեն դպրոց գան: Սա նվազագույն կետ ա, բայց միակը չի:

    Առկա իրավիճակում, իհարկե, խայտառակ տխուր վիճակ ունենք:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  18. #14
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Բյուր, շարունակում եմ մնալ իմ կարծիքին:

    Իսկ համակարգերի առումով խնդիրն ավելի խորն ա: Մեր համակարգի արդյունավետությունը կարելի կլինի ստուգել մենակ էն դեպքում, երբ ուսուցիչները նորմալ վարձատրվեն, արդյունքում լիքը պոտենցիալ լավ ուսուցիչներ ուրիշ գործ փնտրելու փոխարեն դպրոց գան: Սա նվազագույն կետ ա, բայց միակը չի:

    Առկա իրավիճակում, իհարկե, խայտառակ տխուր վիճակ ունենք:
    Արտ, դեռ մինչև վարձատրությունը: Դու մի հատ նայի, թե մանկավարժականում ինչ մասսա ա սովորում: Չեմ ասում՝ վատ մարդիկ են, բայց մեծ մասը նենց մարդիկ են, որոնք ընդհանրապես պիտի բարձրագույն կրթություն չստանային: Ու էլ չեմ խոսում մեր դպրոցների էն հիմնական խնդրի մասին, որտեղ դասագրքերն ու ծրագրերը հարմարեցված են միջինից բարձր ու մոտիվացված աշակերտների համար, այսինքն՝ ըստ էության հենց դպրոցից ստեղծվում ա գիտելիքային մեծ անդունդ, ուսուցիչ էլ դառնում են անդունդի մյուս կողմում գտնվողները:

  19. #15
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    82 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Արտ, դեռ մինչև վարձատրությունը: Դու մի հատ նայի, թե մանկավարժականում ինչ մասսա ա սովորում: Չեմ ասում՝ վատ մարդիկ են, բայց մեծ մասը նենց մարդիկ են, որոնք ընդհանրապես պիտի բարձրագույն կրթություն չստանային: Ու էլ չեմ խոսում մեր դպրոցների էն հիմնական խնդրի մասին, որտեղ դասագրքերն ու ծրագրերը հարմարեցված են միջինից բարձր ու մոտիվացված աշակերտների համար, այսինքն՝ ըստ էության հենց դպրոցից ստեղծվում ա գիտելիքային մեծ անդունդ, ուսուցիչ էլ դառնում են անդունդի մյուս կողմում գտնվողները:
    Մեկը մյուսի հետ շաղկապված ա, Բյուր
    Եթե ես գիտեմ, որ դասատու դառնալուց նորմալ գումար չեմ վաստակելու, չեմ գնում մանկավարժական սովորելու: Արդյունքում խելքը գլխին մարդկանցից քչերն են հենց սկզբից նպատակ դնում դասատու դառնալ ու գնում մանկավարժական:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

Էջ 1 9-ից 12345 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ինչու՞ ես թաքնվում…
    Հեղինակ՝ Բարեկամ, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 96
    Վերջինը: 27.08.2010, 02:31
  2. Ցանկացած լեգիտիմ նախագահ ստիպված կլինի՞ Արցախը հանձնել
    Հեղինակ՝ voter, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 98
    Վերջինը: 05.08.2010, 19:55
  3. Իսկ ինչու ոչ վվվ.ակումբ.ամ???
    Հեղինակ՝ Արամ, բաժին` Վեբ
    Գրառումներ: 1
    Վերջինը: 02.02.2007, 00:09

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •