Mr. Annoying-ի խոսքերից
Ինչքանով ես եմ տեղյակ հիմիկվա «Քվանտը» շատ քիչ կապ ունի առաջվա «Քվանտի» հետ: Հիմնական շեշտը դպրոցի տնօրինությունը դրել ա IB-միջազգային բակալավրիատ համակարգի դասարանների վրա, ինչը ֆինանսապես ավելի ձեռնտու ա դպրոցի համար: Արդյունքում հիմա այդ դասարաններում սովորող աշակերտները ընդունվում են արտասահմանյան լավ համալսարաններ, իսկ մնացած, սովորական դասարանների աշակերտների վրա ուշադրությունը նվազել ա: Եթե անկեղծ, երեխային «Քվանտ» տանելու մեջ իմաստ չեմ տեսնում, եթե իհարկե չի գնում IB դասարան:
Չգիտեմ ինչի եք դեմ օլիմպիական շարժմանը համար հատուկ դպրոցներ ունենալուն: Ես սովորել եմ Ֆիզմաթում, օլիմպիական համարվող դասարանում: Ֆիզմաթում մի հատ բաժանում կար՝ «լավ» դասարան ու «վատ»: Սովորաբար «լավ» դասարանները առաջին՝ ա կամ բ դասարաններն էին: «Լավ» դասարանները լավն էին ամեն ինչում, որովհետև չգիտեմ ինչի սովորող միջավայր էր հավաքվում էդ դասարաններում, չնայած շատ հաճախ նույն ուսուցիչներն էին դաս տալիս նաև «վատ» դասարաններին: «Վատ» դասարաններում լինում էին բացառություն երեխաներ, որոնք շուտով «լավ» դասարաններ էին տեղափոխվում: Օլիմպիադայում հաղթանակները, իմ կարծիքով, արդյունքն էին էդ միջավայրի: Միակ վատ բանը, որ կարող եմ ասել, անգլերեն վատ անցնելն էր: Բայց դա ոնց որ ավելի շատ ընդհանուր Հայաստանյան խնդիր ա, քան թե մենակ ֆիզմաթինը:
Էջանիշներ