StrangeLittleGirl-ի խոսքերից
Արտ, չես պատկերացնի, թե Քվանտն ու նման դպրոցներն ինչ լավ օրինակ են, թե ինչպիսին կրթական համակարգը չպիտի լինի: Դրանք հենց էդ սովետական կրթական համակարգի ծայրահեղ դրսևորումներ են: Նախ, ո՞վ ա Քվանտից դուրս եկող միջին աշակերտը: Նման դպրոցները հավաքագրում են խելացի, օլիմպիադաներում պոտենցիալ հաղթող էրեխեքին: Միջին վիճակագրական երեխան էնտեղ տեղ չունի: Ու եթե ինչ-ինչ հրաշքով ընդունելության քննությունները հաղթահարում ա, երկար չի դիմանում էնտեղ:
Մեզ պետք չեն օլիմպիադաներում հաղթող ու քայլող հանրագիտարան էրեխեք, որոնք հասարակությանը ոչ մի կերպ օգուտ տալ չեն կարող: Մեզ պետք են միջին վիճակագրական քաղաքացիներ, որոնք ամեն մեկն իր գործը նորմալ անում ա:
Դպրոցի նպատակը չպիտի լինի էրեխեքի գլուխը հնարավորինս շատ ինֆորմացիա լցնելը, այլ պետք ա սովորացնել էդ ինֆորմացիան ճիշտ օգտագործել, ինչը շատ ավելի քիչ ծանրաբեռնելով ա հնարավոր: Ու ի վերջո, Քվանտն ու նման մյուս դպրոցներն էրեխեքի առողջությունը քայքայում են: Ինձնից չեմ ասում, էդ թվերը կան: Բժշկականի հիգիենայի ամբիոնը հետազոտություն ա անցկացրել: Քվանտում ու նման մյուս դպրոցներում երեխաների հիվանդացությունը շատ ավելի բարձր ա, քան մյուսներում: Հիմա հարց. մեզ պե՞տք են օլիմպիադաներում հաղթող հիվանդ քաղաքացիներ:
Բայց ամենակարևորը հենց էդ դպրոցներն են ստեղծում հումանիտար-բնագիտական անդունդը, որովհետև եթե դու ֆիզմաթ հոսքից ես, ֆիզմաթ առարկաներից տնայիններդ էնքան շատ են, որ չես հասցնում գրականություն սովորել: Տո հասցնելը ո՞րն ա, գրականության ժամերն էլ շատ ավելի քիչ են, քան պիտի լինեն: Դպրոցական տարիքում գիտե՞ս ինչքան եմ հանդիպել տենց էրեխեքի, որ ասում էին՝ ես պատմություն չգիտեմ, ես ֆիզմաթ հոսքից եմ: Ու դա ասում էին մի տեսակ հպարտությամբ:
Մեր դպրոցը, որ քաղաքի ամենատուֆտա դպրոցներից ա (Վերան կհաստատի), ուզում էր էդ հոսքային համակարգը մտցնել: Բայց չես պատկերացնի՝ ինչ ուրախ եմ, որ չմտցրեց, որովհետև դրա արդյունքում չնայած իմ ընդունելության քննությունները ֆիզիկա ու կենսաբ էին լինելու, մյուս առարկաներից առանձնապես հետ չմնացի:
Էջանիշներ