Արտ, որ հնացած ա, ասեմ՝ հնացած չի՞: Ես մեղք ունե՞մ, որ Հայաստանում դեռ 80-ականների կարծրատիպերն են իշխում: Նորից եմ ասում՝ չկա տենց բան: Ու Շինն արդեն ասեց, որ բոլորն էլ համարյա հավասար ընդունակություններ ունեն, եթե արտառոց որևէ խնդիր չկա: Հենց դիսլեքսիան շատ լավ օրինակ ա, որովհետև դիսլեքսիկները կարան լինեն հրաշալի ծրագրավորողներ, բայց ահագին պիտի տառապեն գրականագետ դառնալու համար: Ու հումանիտար/բնագիտականի տարանջատման բացակայության փաստերից մեկն էլ հենց էն ա, որ հանգիստ մարդիկ երկու մասնագիտություն են ստանում ասենք գրականագիտությունից ու կենսաբանությունից: Կամ նույն մեր կողքի ամբիոնում, որտեղ մարդիկ էնպիսի բարդ բաներով են զբաղվում, ինչպիսին արհեստական բանականությունն ա, էդ մարդկանց մեծ մասը հումանիտար կրթություն ունեն (լոգոպեդներ ու լեզվաբաններ են):
Իսկ քեզ մոտ տպավորություն ա, որ մարդիկ կա՛մ հումանիտարից են ուժեղ, կա՛մ բնագիտականից, որվհետև դա հենց սովետական կրթական համակարգի հետևանքն ա: Էդ համակարգը հաշվի չի առնում երեխաների սովորելու ստրատեգիաները: Այ, մարդիկ տարբեր ստրատեգիաներ օգտագործում են սովորելիս: Ուսուցիչները չեն հայտնաբերում էդ ստրատեգիաները ու կենտրոնանում մյուսները զարգացնելու վրա, այլ միանգամից պիտակում են՝ էս երեխան հումանիտարից ա ուժեղ, էս մեկն էլ բնագիտականից: Ու տենց շարունակում են: Էն ա, դպրոցում իմ վզին հումանիտար պիտակն էին փաթաթել ու համոզում էին, որ չեմ կարա բժշկականում սովորեմ:
Ու հենց հիմա էս հումանիտար/բնագիտական թեմայով մի գիտական աշխատանք ա համարյա ավարտվելու վրա: Մեկն իրա դիսերտացիան գրում ա էն մասին, թե ինչու են դանիացի էրեխեքը հումանիտար կամ բնագիտական մասնագիտություն ընտրում: Ոչ մի բան ընդունակությունների մասին: Պարզվում ա՝ կոնկրետ դանիական կրթական համակարգը նենց ա կառուցված, որ հումանիտար առարկաներից լավ լինելու համար պետք ա տնից բագաժ ունենալ, իսկ բնագիտական առարկաներում բոլոր էրեխեքը հավասար պայմաններում: Ու ստացվում ա նենց, որ բարձրագույն կրթություն չունեցող ծնողների էրեխեքը բնագիտականների մեջ են խորանում, որտև հումանիտարի մեջ շանս չունեն, իրանց տանը երբեք վեհ բաներից չեն խոսել, մինչդեռ բարձրագույն կրթություն ունեցող ծնողների էրեխեքը հումանիտարն են ընտրում, որտև տնից ստացած բագաժն իրանց լիքը օգնում ա, ու կապ չունի՝ տնեցիք հումանիտար են, թե բնագիտական, կարևորը՝ տան խոսակցությունները վեհ բաների մասին են, ոչ թե խոզապահության:
Էջանիշներ