Մեջբերում Արամ-ի խոսքերից Նայել գրառումը
Կներեք էլի, ես ճի՞շտ հասկացա, որ կարծիք հնչեց, որ մասնագետ ինքնակրթությամբ չեն դառնում: Ու եթե այո, էդ կարծիքը տվյալ կոնտեքստում ա, թե ցանկացած մասնագիտության մասին ա խոսքը։
Ես նկատի ունեի՝ գրեթե ցանկացած մասնագիտություն: Գիտեմ՝ հեսա ասելու ես բա ծրագրավորումը: Ծրագրավորումն ուղղակի որոշ յուրահատկություններ ունի, որ մյուս մասնագիտությունները չունեն, մասնավորապես՝ սերունդների միջև տարբերությունն ա ու շատ արագ ու կտրուկ փոխվելը, ինչի հետևից համեմատաբար ռիգիդ կրթական համակարգերը դեռ չեն հասնում: Բայց կարծում եմ՝ դրան էլ կհասնեն մոտ ապագայում: