User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 133 հատից

Թեմա: Ինչու՞ եմ ստիպված ․․․

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #11
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,581
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Rammstein-ի խոսքերից Նայել գրառումը
    Հեչ կարիք չեմ տեսնում, որ պարտադրանք լինի իրարից շատ տարբերվող առարկաներ դասավանդելու: Ով ինչերից ուժեղ ա, թող դա էլ սովորի ու դասավանդի: Կարող ա մեծ մասը մոտիկ առարկաներ լինեն, բայց հեռուներ էլ կլինեն:
    Չգիտեմ Դանիայում ոնց ա, թող Բյուրն ասի` արդյո՞ք խրախուսվում են շատ տարբերվող առարկաները: Եթե հա, ապա ինչ նպատակով:
    Խրախուսելը չէի ասի, բայց ցանկացած ուսանող գիտի, որ եթե երկու շատ տարբեր առարկայի մասնագետ լինի, գործ ճարելը, հատկապես պրիստիժնի դպրոցում, շատ ավելի հեշտ կլինի: Էստեղ դասատուի գործ ճարելն ահագին բարդ ա: Ամենպրիստիժնի մասնագիտություններից ա: Օրինակ մեկին գիտեմ, անգլերենի ու պատմության դասատու էր, վերջը դպրոցում գործ չճարեց, գնաց DHL-ում աշխատելու:

    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Ռամշ, բայց իմ դիտարկումները ցույց են տալիս, որ ավելի հաճախ մարդիկ կամ հումանիտար առարկաներից են ուժեղ, կամ՝ բնական (իհարկե՝ բացառություններ կան)։ Ու նաև սա ա պատճառը, որ ասում եմ նորմալ չի, իրարից կտրուկ տարբերվող առարկաներ տալը։ Չեմ ասում, որ ընդհանրապես մեկից ավելի առարկա տալը վատ ա։
    Արտ, սա էլ ա բավական հնացած տեսակետ: Երևի հազվագյուտ բացառությունները չհաշված, մնացած բոլոր մարդիկ քչից-շատից հումանիտարից էլ են լավ, բնագիտականից էլ: Ավելին ասեմ. էսօրվա օրով չես կարող լավ հումանիտար մասնագետ լինել առանց կողքից հումանիտարի հետ կապ չունեցող հմտություններով:

    Մեջբերում anhush-ի խոսքերից Նայել գրառումը
    ո՞նց ա արդարացրել, կկիսվե՞ս չիմացողները իմանան :
    իսկ դու ընդանրապես Խաբար ե՞՞ս թե կրեդիտային համակարգը ինչ բան ա ու ոնց ա գործում,,, ու ընդանրապես. թե ոնց ես ավարտելուց հետո գործի մտնում ու քանի տոկոս ա կազմում ավարտածների մեջ
    1. ընդանրապես գործ գտնողերը
    2. մասնագիտական գործ գտնողները

    որպես օրինակ ասեմ, որ կանադական համալսարանական շրջանավարտների 70 տոկոսը անգործ ա մնում ավարտելուց հետո 3 և ավել տարի: իսկ էն 30 տոկոսի մի մասը գնում ա աշխաելու /հայերեն ասած/ պեռաշկիանոցում: սակայն սրանց տոկոսը կոնկրետ հայտնի չի:
    Իսկ կանադական աշխատանքի շուկայում ասեմ, որ շատ ավելի հեշտ է գործ ճարելը, քան եվրոպականում
    Անհուշ, չգիտեմ՝ ինչու սենց ագրեսիվ ռեակցիա տվեցիր Շինարարի գրածին, հատկապես երբ ինքն իրա դիտարկումներով էր կիսվում ու կիսվում էր Շոտլանդիայից, ոչ թե Կանադայից:
    Եթե չգիտես, ասեմ իմանաս, որ էդ քո ասած կրեդիտային համակարգը տարբեր կերպ ա գործում տարբեր երկրներում: Ինչքան էլ փորձում են ընդհանրացնել, մեկ ա, շատ տարբեր ա ստացվում: Նույն 30 կրեդիտը Ֆինլանդիայում լրիվ ուրիշ բան էր, Գերմանիայում՝ ուրիշ:

    Ինչ վերաբերում ա գործ գտնել-չգտնելուն, ապա երկրորդ մասնագիտություն ընտրելը դրա հետ կապ չունի: Լիքը ուրիշ ֆակտորներ կան, որոնք խանգարում են գործ գտնելուն, մասնավորապես՝ զանազան ընկերությունների՝ աշխատանքային փորձ պահանջելը: Ու չգիտեմ՝ Կանադայում ոնց, բայց Դանիայում գործազրկությունը բավական ցածր ա: Ավելին ասեմ՝ էստեղ երբեք բարձրագույն կրթությամբ մեկը պեռաշկիանոցում չի աշխատում: Պեռաշկիանոցի աշխատողները մաքսիմում դպրոցականներ են կամ բակալավրիատի ցածր կուրսերի ուսանողներ: Մյուսներն արդեն մասնագիտական ուսանողական փարթ-թայմ գործեր են ճարում: Ու ի տարբերություն ԱՄՆ-ի և հավանաբար Կանադայի, ուղղիր ինձ, եթե սխալվում եմ, Դանիայում PhD ունեցողների գործազրկությունը հասնում ա գրեթե զրո տոկոսի:

  2. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Աթեիստ (18.12.2015), Շինարար (18.12.2015)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ինչու՞ ես թաքնվում…
    Հեղինակ՝ Բարեկամ, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 96
    Վերջինը: 27.08.2010, 02:31
  2. Ցանկացած լեգիտիմ նախագահ ստիպված կլինի՞ Արցախը հանձնել
    Հեղինակ՝ voter, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 98
    Վերջինը: 05.08.2010, 19:55
  3. Իսկ ինչու ոչ վվվ.ակումբ.ամ???
    Հեղինակ՝ Արամ, բաժին` Վեբ
    Գրառումներ: 1
    Վերջինը: 02.02.2007, 00:09

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •