Մեջբերում Rammstein-ի խոսքերից Նայել գրառումը
Մասնավորապես մասնագիտական առարկայի դասախոսի դեպքում ես էլ եմ համարում, որ ուղղակի պարտավոր ա դասախոսը շատ լավ մասնագետ լինել: Պարզ ա, ոչ մեկ էլ ամեն ինչ չի կարա իդեալական իմանա ու ինչ-որ բանի մասին «չգիտեմ» ասելը ամոթ բան չի, բայց եթե կռուտիտ ա անում, որոշակիորեն թույլ գիտելիքներ ունի:

Բայց դպրոցի դասատուների համար ես էդ թարս խիարով տարբերակն ընդունելի եմ համարում: Դպրոցը նախատեսված ա մարդուն էսինչ քանակի գիտելիք տալու համար: Եթե էդքանը տվեց, նորմալ ա: Դե իհարկե դասատուն պիտի մի քիչ ավելին իմանա, քան դասավանդում ա: Բայց եթե աշակերտը գնա ասենք մաթեմի դասատուին հարցնի, թե ոնց որոշել մատրիցի ռանգը, կարծում եմ լրիվ նորմալ ա, որ դասատուն չիմանա: Իսկ աշակերտը հարցի պատասխանը կարա ստանա բուհում, որտեւ նախատեսված ա տվյալ դասընթացը: Ու ավելի լավ ա, որ դասատուն էդ հարցի պատասխանը չիմանա, քան թույն մասնագետ լինի, չկարանա նյութը նորմալ մատուցել:
Եսիմ, Ռամշ, մինչև հիմա աչքիս առաջ ա մեր ինֆորմի դասատուն։ Ինքը մաթեմի դասատու էր ու լավն էր։ Ինֆորմն էլ էին իրան տվել ու արդեն մի քանի տարի դաս էր տվել։ Բայց հենց առաջին անգամ ես դաս էի պատասխնում, հիշում եմ ոնց էր ամբողջ մարմնով դողում։ Ու էս եզակի օրինակ չի։