Արտ, ուղղկաի դասախոսի-դասատուի ֆունկցիաների ընկալման տարբերությունն ա: Դասախոսի խնդիրն ա՝ ուղղություն ցույց տալ, խնդիրները լուծելու գործիքների հետ ծանոթացնել, ոչ թե քո հարցերի պատասխանները իմանալ, իսկ հարցեր ունես, գնա, պրպտի, գտիր պատասխանները ինքդ: ԵՊՀ-ից իմամենասիրելի դասախոսներից մեկը, ով մեզ նոր շրջանի արաբական գրականություն էր տալիս, հաստատ ամենախոր գիտելիքները չուներ մասնագիտությունից, մենք իր առաջին փորձն էինք, հիմա իհարկե ավելի հմտացած կլինի, բայց ինքը Նիդերլանդներ մագիստրատուրա էր սովորել, ու էնտեղի փորձով էր մեզ հետ աշխատում, երրորդ կուրսի երրորդ կիսամյակում ես առաջին անգամ զգացի, որ ոնց որ սխալ մասնագիտություն չեմ ընտրել, երբ ինքը սկսեց էդ դասընթացը վարել:
Իսկ իմ ղեկավարը ասում էր՝ ճիշտն ասած չգիտեմ, պետք է փնտրել, պրպտել

Ոնց էի սիրում իր էդ չգիտեմը: Ու էստեղ ինձ ասում են՝ հնարավորինս մի պատասխանիր, դրդիր, որ գտնեն պատասխանները, նույնիսկ եթե գիտես, իսկ եթե չգիտես, քննարկելով ես գալիս հարցի պատասխանին շատ ժամանակ, եթե խոսքը քերականության մասին ա, որ մաթեմատիկային համեմատաբար մոտ ա հումանիտար գիտություններից: Դասախոսը հարցերի պատասխանող չի:
Էջանիշներ