Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
Պարզ ա, որ տենց պետք ա լինի, բայց ստեղ հարց ա առաջանում՝ ի՞նչ ա նշանակում լավ գիտակ: Դպրոցում մաթեմ դասավանդելու համար պետք չի էլի PhD ունենալ մաթեմից: Հերիք ա համապատասխան կրթությունն ունենաս ու վերջ: Բայց մյուս կողմից էլ կրթությամբ մաթեմի ու պատմության դասատուին առանց լրացուցիչ կրթություն ստանալու թույլ չեն տա ֆիզիկա դասավանդել:
Բյուր, ինձ վերջերս առաջարկում էին ուսումնական ձեռնարկներ գրել, առարկաներից, որոնց գիտակը չեմ: Ասում էին, որ իմ գրավոր լեզուն շատ լավն ա: Տեսականորեն կարող ա իսկապես լավ գրեմ, բայց ես պետք ա նստեմ ուրիշ գրքեր կարդամ, դրանց հիման վրա իմ լեզվով շարադրեմ, ու արդյունքում ինչ-որ նրբություններ բաց թողնեմ:

Խոսքը սրա մասին ա: Ես գիտեմ, որ կարող եմ ցանկացած առարկա վերցնել, դասից երկու ժամ առաջ տվյալ դասը սերտել ու լավ մատուցել: Բայց ինձ լրջորեն պատրաստվել ա պետք, եթե ուզում եմ նորմալ դասատու լինեմ: Շատ քչերը կարող են իրարից տրամագծորեն տարբերվող առարկաներից տենց պատրաստվել:

Ֆիզիկայի դասատուն, օրինակ, հեշտորեն կարող ա պատրաստվի մաթեմին: Անգլերենինը՝ ռուսերենին (եթե տիրապետում ա լեզվին): Պատմության դասատուն՝ գրականությանը: Բայց լեզվի դաստուն ֆիզիկային աննորմալոտ ա, կենսաբի դասատուն ինֆորմինին՝ աննորմալոտ ա ու տենց շարունակ: