Պարզ ա, որ տենց պետք ա լինի, բայց ստեղ հարց ա առաջանում՝ ի՞նչ ա նշանակում լավ գիտակ: Դպրոցում մաթեմ դասավանդելու համար պետք չի էլի PhD ունենալ մաթեմից: Հերիք ա համապատասխան կրթությունն ունենաս ու վերջ: Բայց մյուս կողմից էլ կրթությամբ մաթեմի ու պատմության դասատուին առանց լրացուցիչ կրթություն ստանալու թույլ չեն տա ֆիզիկա դասավանդել:
Հ.Գ. Ու նաև պետք ա սահմանել, թե որն ա լավ մանկավարժը: Նա, ով օլիմպիադաների հաղթողնե՞ր ա պատրաստում, թե՞ ում դասարանում ոչ ոք քննությունից չի կտրվում: Սրանք տարբեր շեշտադրումներ են, տարբեր նպատակներ:
Էջանիշներ