Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
Փաստորեն սաղ աշխարհում խիարը թարս ա աճում

Շին ջան, ես հրաշալի հասկանում եմ, ինչ եք ասում: Բայց էդ համակարգը կիրառելի ա միջին վիճակագրական սովորողների համար՝ իմ համոզմամբ: Օրինակը սենց բերեմ, մեր դասախոսներից մի քանիսը հրաշալի մատուցում էին նյութը, կարողանում պահել լսարանը, հասկանալի էին: Բայց հենց շեղվում էիր նյութից, խորը հարց էիր տալիս, կախվում էին ու սկսում կռուտիտ լինել: Արդյունքում իրանք մեր կուրսի թույլ խմբերի համար հրաշալի դասախոսներ էին, կուրսի ուժեղ խմբի համար՝ վատ:
Արտ, հաշվի առնելով, որ հասարակության մեծ մասը հենց էդ միջին վիճակագրականն ա կազմում ու հաշվի առնելով, որ էսպես կոչված ուժեղ ուսանողը սենց թե նենց բավականաչափ մոտիվացիա ունի ինքնուրույն սովորելու համար, կարծում եմ՝ ճիշտ ա միջին վիճակագրականի վրա կենտրոնանալը: Թե չէ արդյունքում ունենում ես 5 տոկոս լավ մասնագետ ու 95 տոկոս թափելու բան: Էդ թափելու բաներն էլ գնում, պաշտոններ են զբաղեցնում, էս են դառնում, էն են դառնում, էդ 5 տոկոսն էլ իրա տեղը չի գտնում: Վերջում ստանում ես դեգրադացված հասարակություն: