Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
Արտ, դեռ մինչև վարձատրությունը: Դու մի հատ նայի, թե մանկավարժականում ինչ մասսա ա սովորում: Չեմ ասում՝ վատ մարդիկ են, բայց մեծ մասը նենց մարդիկ են, որոնք ընդհանրապես պիտի բարձրագույն կրթություն չստանային: Ու էլ չեմ խոսում մեր դպրոցների էն հիմնական խնդրի մասին, որտեղ դասագրքերն ու ծրագրերը հարմարեցված են միջինից բարձր ու մոտիվացված աշակերտների համար, այսինքն՝ ըստ էության հենց դպրոցից ստեղծվում ա գիտելիքային մեծ անդունդ, ուսուցիչ էլ դառնում են անդունդի մյուս կողմում գտնվողները:
Մեկը մյուսի հետ շաղկապված ա, Բյուր
Եթե ես գիտեմ, որ դասատու դառնալուց նորմալ գումար չեմ վաստակելու, չեմ գնում մանկավարժական սովորելու: Արդյունքում խելքը գլխին մարդկանցից քչերն են հենց սկզբից նպատակ դնում դասատու դառնալ ու գնում մանկավարժական: