Արտ, որովհետև դու հարցին նայում ես մարդու, ոչ թե կրթական համակարգի տեսանկյունից: Մեր կրթական համակարգում շատ խորն ա նստած, որ մարդու գիտելիքներն ու ունակություններն իրանից են կախված: Եթե ինքը դեմք ա, ուրեմն կդառնա դեմք մասնագետ: Մենք չենք նայում, թե ինչ ա տալիս կամ ինչ ա անում կրթական համակարգը:
Էստեղ շեշտը դրված ա համակարգի վրա, այսինքն՝ եթե ինչ-որ աշակերտ կամ ուսանող հետաքրքրված չի առարկայով, տնայիններ չի անում և այլն, դա ուսուցչի/դասախոսի խնդիրն ա դառնում, ոչ թե աշակերտի: Ու քանի որ համակարգն էսպիսին ա, շատ հեշտ ա կրթել էնպիսի ուսուցիչների, որոնք մինիմում երկու առարկա կարան դասավանդեն: Ընդ որում, ուսանողը կարա ընտրի մենակ մեկը, բայց հետո գործ ճարելը շատ դժվար ա լինելու, որովհետև մենակ մի առարկա դասավանդողի ոչ ոք գործի չի ընդունում: Իհարկե, կան մարդիկ, որոնք մոտ առարկաներ են ընտրում, բայց կան նաև էնպիսիք, որոնք հեռու են ընտրում: Ու երկու դեպքերն էլ լավ աշխատում են: Համենայնդեպս, էստեղի կրթական համակարգը Հայաստանի կրթական համակարգից շատ ավելի լավն ա: Հիմա վերցնենք Հայաստանը: Ուսուցիչներից շատերը սկի մանկավարժական չեն ավարտել կամ մանկավարժական ավարտած ու մի առարկայի վրա կենտրոնացածները սկի էդ մեկին չեն տիրապետում: Ու հա, մեր կրթական համակարգում բացառիկ լավ ուսուցիչներ կան, բայց դա համակարգի շնորհքը չի, այլ էդ մարդկանց:
Էջանիշներ