Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
Ահա, ու էստեղ ինչ-որ բանից PhD ունենալ չի նշանակում, որ սաղ հարցերի պատասխանները գիտես, չի նշանակում, որ սաղ գրականությունը ծամած ունես, ու ուղեղդ մի հատ առանձին վիքիպեդիա ա քո թեմայից, այլ նշանակում ա, որ մասնագիտական դաշտում արագ կողմնորոշվում ես, խնդիրներին լուծումներ ես տալիս, գիտես՝ ինչը որտեղ ու ոնց փնտրես, որ աղբյուրին վստահես, որին չէ ու ինչու: Ու սենց ա կրթական համակարգի բոլոր մակարդակներում:
Էստեղ ֆիզիկների հետ էի խոսում, հիանում էին, թե ռուսաստանցի ասպիրանտները ոնց են մտքի մեջ ամենաբարդ հաշվարկները անում վայրկենապես, մինչև իրանք կփորձեն գրի առնել առաջին թիվը Շատ չեմ ուզում իդեալականացնել էս համակարգը, բայց փորձը ցույց ա տալիս, որ իրան ամեն դեպքում արդարացնում ա, չնայած սովետական գիտական դպրոցն էլ իր տեղն ունի: Հումանիտար ոլորտում էն բոլոր սովետական հիմնարար աշխատություններին, որոնք ինձ համար Հայաստանում պարտադիրի արժեք ունեին, ասենք՝ Բախտինի աշխատանքները՝ Ռաբլեին ու Դոստոևսկուն նվիրված, Պրոպպի բանահյուսագիտական աշխատանքները, էստեղ համարյա ամեն երկրորդը հումանիտար թեզում հղում ա կատարվում: Նենց որ էն էլ կա, էն էլ: