Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
Բյուր, ինձ վերջերս առաջարկում էին ուսումնական ձեռնարկներ գրել, առարկաներից, որոնց գիտակը չեմ: Ասում էին, որ իմ գրավոր լեզուն շատ լավն ա: Տեսականորեն կարող ա իսկապես լավ գրեմ, բայց ես պետք ա նստեմ ուրիշ գրքեր կարդամ, դրանց հիման վրա իմ լեզվով շարադրեմ, ու արդյունքում ինչ-որ նրբություններ բաց թողնեմ:

Խոսքը սրա մասին ա: Ես գիտեմ, որ կարող եմ ցանկացած առարկա վերցնել, դասից երկու ժամ առաջ տվյալ դասը սերտել ու լավ մատուցել: Բայց ինձ լրջորեն պատրաստվել ա պետք, եթե ուզում եմ նորմալ դասատու լինեմ: Շատ քչերը կարող են իրարից տրամագծորեն տարբերվող առարկաներից տենց պատրաստվել:

Ֆիզիկայի դասատուն, օրինակ, հեշտորեն կարող ա պատրաստվի մաթեմին: Անգլերենինը՝ ռուսերենին (եթե տիրապետում ա լեզվին): Պատմության դասատուն՝ գրականությանը: Բայց լեզվի դաստուն ֆիզիկային աննորմալոտ ա, կենսաբի դասատուն ինֆորմինին՝ աննորմալոտ ա ու տենց շարունակ:
Արտ, որովհետև դու կրթությամբ ֆիզիկոս ես, դասատու էլ չես: Այ եթե կրթությամբ ֆիզիկայի ու պատմության դասատու լինեիր, տեսնեմ՝ ոնց չէիր կարողանա դասավանդել կամ ձեռնարկներ գրել: Էդ հին սովետական մտածելակերպն ա, որ եթե մի բանից լավ ես, ուրեմն դա ա ու վերջ: Գրեթե ցանկացած մարդ պոտենցիալ ունի զանազան բնագավառներում իրան դրսևորելու: Ու եթե մեկն ընտրել ա լինել մաթեմի ու պատմության դասատու ու համապատասխան կրթությունը ստացել ա, քննությունները հանձնել ա, ոչ ոք չի կարա ասի՝ դու լավ դասատու չես: