Չէի ասի, որ տենց ա:
Մեր մոտ լավ ու վատ չէր, մեր մոտ <<ուժեղների>> ու <<թույլերի>> դասարաններ էին: Ուժեղների դասատուները հրաշք էին, անկեղծ: Ես գնում էի ֆիզմաթ հոսքի ուժեղների ֆիզիկայի դասախոսին լսում դասամիջոցներին, որտև ինքը փիլիսոփայությանը ու ֆիզիկայի միջև զուգահեռներ էր անցկացնում: Իսկ թույլերինը չասեմ: Էն երեխեքի ծնողները ովքեր մի քիչ հետաքրքրվում էին, կամ արդեն փորձ ունեին վռազ բողոքում էին, որ իրանց երեխուն տանեն ուժեղ դասարան: էդ եղել ա, կա ու կլինի: Ու ասենք շատ ա սիրում մեր տնօրենը Քվանտի շրջանավարտներին աշխատանքի ընդունել: Որ նոր են համալսարանը ավարտել: Էդ մեեեծ մինուս ա, չնայած ռոմանտիկ բան ա անում: Քիմկենսը մեկն էր, բախտս բերել էր: Ասենք իմ կենսաբի դասատուն, բացի դասից, մեր հետ մարդկային արժեքներ էր քննարկում կամ ինչ որ գրքերից խոսում: Առարկայից լիքը հետաքրքիր բաներ պատմում: Ֆիզիկայինս թատրոն, կինո, Նիչշե ու էդքանով հանդերձ կարում էին էն զրո գիտելիք ունեցողին հասցնել շատ բարձր մակարդակի: Էդ շատ կայֆ ա: Չգիտեմ պետականներում ոնց ա...
Vitam regit fortuna, non sapientia.
Բյուր, գրածիցդ երկու կետի եմ ուզում անդրադառնալ, մեկը սա ա: Նայի, դու շատ սիրուն խնդիրը բերեցիր ու հասցրիր իմ հիմնական ասելիքին՝ ինքդ դա չնկատելով: Ֆինանսին: Որտև էսօր մեր դպրոցներում փորձերի պակասի հիմնական պատճառը ոչ թե փորձերի մերժումն ա, այլ ֆինանսների բացակայությունը: Թե չէ լաբորատորիաներն ու փորձերը նման գիտություններում ամենակարևոր բաներից են: Ու պարզ ա, որ փորձովդ կիրառական մակարդակում ավելի շատ բանի ես հասնելու: Հենց էս պահին էս խնդիրը լուծելու փորձեր են արվում, մասնավորապես համակարգչային ծրագրեր ներդնելու տեսքով, որոնցում կարելի է վիրտուալ անել էդ փորձերը: Չեղածից գուցե լավ ա, բայց մեկ ա խնդիրը չի լուծի: Մենակ էս ասածդ օրինակի համար եթե հնարավոր ա պայմաններ ստեղծել, ընդհանուր ֆունդամենտալ փորձերի համար անհրաժեշտ փորձերի համար ահռելի գումարներ են պետք, որոնք նույնիսկ մեր մասնավորները դեռ լիարժեք չեն կարողանում ապահովել: Տո ինչ մասնավոր, իսկի ԲՈՒՀ-երի լաբորատորները էնքան չեն, ինչքան պետք են:
Այ սենց բաներն են խնդիրը, ոչ թե համակարգը:
Բայց նույնիսկ էս պարագայում միջին վիճակագրական հայը տան էլեկտրականության, էդ թվում տոնածառի փչացած լույսի հարցերն ավելի ճկուն ա լուծում, քան միջին վիճակագրական ամերիկացին կամ եվրոպացին
Բյուր ջան, կարող ես իհարկե չհավատալ, բայց ես պնդում եմ, որ Քվանտը վերցնում ա միջին աշակերտին ու սարքում միջինից բարձր: Քվանտ ընդունվելու քննությունները հիմնականում ոչ թե էսինչին չընդունելու համար են, այլ մակարդակը ստուգելու, ըստ դրա նախնական կուրսեր կազմակերպելու, դասարաններում բաշխումը ճիշտ կազմակերպելու համար են:Ասածս ինչ ա. դպրոցի որակը պետք ա որոշել նրանով, թե ինչ ա էնտեղ անում միջին աշակերտը, ոչ թե միջինից բարձրը:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Mr. Annoying (21.12.2015)
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Mr. Annoying (21.12.2015)
Իհարկե, պիտի միջոցներ դրվեն: Բայց դա ճիշտ չի անել ուրիշ բաներ թուլացնելու հաշվին: Մարդիկ վճարում են, իմանալով որ էդ որակը կա: Ու ոչ բոլոր ուժեղ աշակերտներն են, որ գնալու են էդ IB-ն, ինչքան էլ ինքը լավ հնարավորություն ա:
Ցածր դասարանները եթե համեմատենք սովորական դպրոցների դասարանների հետ, հաստատ ավելի լավը կլինեն:
Chuk (21.12.2015)
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Ֆիզմաթը հեռվից հեռու համակրում եմ: Մի հատ էլ շատ մոտ ծանոթ ունեմ, ով ֆիզմաթում մաթեմ ա տալիս (բուհ ընդունվելուց առաջ էլ իրա մոտ պարապեցի), բայց մեկ ա, էդ լավ-վատ կամ թեկուզ ուժեղ-թույլ տարանջատումը եզություն եմ համարում: Տարանջատումը թերեւս ընդունելի կհամարեմ, եթե թույլերն առանձնացնեն ու փորձեն բերել ուժեղների մակարդակին: Ու անունը չդնեն ուժեղ-թույլ, այլ ասեն օրինակ` ուժեղացված կուրսով պարապող խումբ Ֆիզմաթում չգիտեմ` ոնց ա, բայց Քվանտում բացարձակ տենց չէր արվում:
Չուկի բերած թվերը հետաքրքիր էին ու ֆիզմաթը, փաստորեն, լինելով անվճար, քվանտի համեմատ մեծ առավելություն ունի իրա 61% անվճար ընդունվածներով, քվանտի 31%-ի դիմաց:
GriFFin (21.12.2015)
Շատ չեմ խորացել, բայց երևի սպեցիֆիկացիայից ա: Ասենք Քվանտից ֆիզիկայի, ռադիոֆիզիկայի, մաթեմատիկայի ու պոլիտեխնիկի նմանատիպ ֆակուլտետներ ընդունվողները հիմնականում կլինեն անվճար, իսկ տնտեսագիտական, իրավաբանական ֆակուլտետներ ու նմանատիպ տեղեր գնացողները՝ վճարովի, որոնք ավելի շատ կոռուպցիոն խնդիրներից են գալիս: Իսկ Ֆիզմաթից հիմնականում էն առաջին տիպի տեղերն են ոնց-որ գնում ընդունվելու:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Որ սաղին հատ-հատ չպատասխանեմ (ժամանակ էլ չունեմ դրա համար), մի երկու տողով ամփոփ գրում եմ՝ ինչ եմ ասում: Համաձայն չեք, ձեր գործն ա:
1. ՀՀ կրթական համակարգի խնդիրներից մեկն էն ա, որ կենտրոնացած ա «ուժեղների» վրա, արդյունքում՝ անգրագիտությունը մեծ տոկոսների ա հասնում (ստեղ նույնիսկ կոռուպցիան հաշվի չառնելու դեպքում), արդյունքում՝ միջին վիճակագրական քաղաքացին կոմպետենտ չի լինում շատ հարցերում: Քվանտն ու Շիրակացին դրա լավագույն օրինակներն են, որ դրած մոտիվացված խելացի աշակերտներին օլիմպիադաների ա պատրաստում, իսկ միջինը հետ ա մնում
2. Հումանիտար-բնագիտական ունակություններ տարանջատումը միֆ ա, չկա տենց բան: Կարա լինի նախընտրություն, ինչի հիման վրա հմտությունն ա ձևավորվում, բայց ունակությունները նույնն են: Կան նաև սովորելու տարբեր ստրատեգիաներ, որոնք հայկական կրթական համակարգն արհամարհում ա
3. Օլիմպիադաներին մասնակցելու մեջ ըստ էության վատ բան չկա: Բայց օլիմպիադաներում հաղթող էրեխեք պատրաստելիս համակարգն անտեսում ա ուրիշ կարևոր հարցեր, մասնավորապես՝ այլ առարկաների լավ իմացություն, մտերմություն ու օգնություն միջին աշակերտներին (հասարակության բևեռացման լուրջ պատճառներից մեկն էլ դա ա), անհաջողությունների հետ գլուխ դնելու ունակություն (դուք լավ օրինակներ բերեցիք, ես էլ լավ օրինակներ գիտեմ, բայց վատերն էլ գիտեմ, երբ ամենախելացի ու տաղանդավոր համարվող ջահելները, հանդիպելով որոշակի դժվարության, իրանց կորցնում են ու չեն կարողանում գտնել՝ տարիներով դեպրեսիայի մեջ լինելով):
4. Կտրականապես դեմ եմ ուժեղ-թույլ բաժանմանը, որովհետև աշակերտը ոչ մեկից էնքան լավ չի սովորում, ինչքան իր հասակակցից, ու եթե ուժեղները մեկուսացվեն, տարածքում մարդ չի լինի, որից կսովորեն:
5. Ես ուզում եմ պետություն, որտեղ գուցե փայլուն ունակություններով աշակերտները մի քիչ տուժում են՝ օլիմպիադաներում չհաղթելով, բայց գոնե հասարակությունն ընդհանուր առմամբ կիրթ ա ու գիտելիք ունի: Կարծում եմ՝ գիտելիքն ու ունակություններն առաջին հերթին պիտի հասարակությանը ծառայեն, ոչ թե անձի խիստ էգոիստական շահերին, ինչպիսին օլիմպիադայում հաղթելու կայֆն ա:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ