Էստեղ ֆիզիկների հետ էի խոսում, հիանում էին, թե ռուսաստանցի ասպիրանտները ոնց են մտքի մեջ ամենաբարդ հաշվարկները անում վայրկենապես, մինչև իրանք կփորձեն գրի առնել առաջին թիվըՇատ չեմ ուզում իդեալականացնել էս համակարգը, բայց փորձը ցույց ա տալիս, որ իրան ամեն դեպքում արդարացնում ա, չնայած սովետական գիտական դպրոցն էլ իր տեղն ունի: Հումանիտար ոլորտում էն բոլոր սովետական հիմնարար աշխատություններին, որոնք ինձ համար Հայաստանում պարտադիրի արժեք ունեին, ասենք՝ Բախտինի աշխատանքները՝ Ռաբլեին ու Դոստոևսկուն նվիրված, Պրոպպի բանահյուսագիտական աշխատանքները, էստեղ համարյա ամեն երկրորդը հումանիտար թեզում հղում ա կատարվում: Նենց որ էն էլ կա, էն էլ:
Էջանիշներ