Ես ամեն ամիս վճարում եմ Ամերիա բանկի օնլայն բանկինգ-ով, վճարելուց երեւում է միայն ծախսը - արքայով վճարելուց երեւում է նաեւ ցուցմունքը այս պահի դրությամբ, բայց ասենք մեկ ամիս հետո կարող ես տեսնել միայն ինչ ես վճարել, բայց ոչ ցուցիչը
Օրինակ Ամերիա-բանկինգով
Պարտք առ/Debt to 30/11/15
Նախորդ պարտք/Previous Debt -19,188.00
Նախորդ վճարում/Paid 19,188.00
Նախորդ ցուցմունք առ /Previous Meter Reading on 30/10/15 0
Ցուցմունք առ/Current Meter Reading on 30/11/15 0
Ծախս(խմ)/Consump.(cubic meter) 1004
Սակը (1 խմ)/UnitCost(cubic meter) 156.00
Ծախս(գումար)/Bill 0.00
իսկ սա արքայով, բայց դեռեւ չվճարած վիճակում
Գումար: 156624 AMD
Վճարել
Գազ/Gas payments
Բաժանորդի/Contract #: 56*****
Պարտքն առ/Date of:
01.12.2015
Customer: D*****
Բաժանորդ: Դ*****
Հաշվիչի Ցուցմունք/Meter Reading: 3015
Պարտք/Debt: 156624ինչ վերաբերում է սրան, ապա մի քիչ անհավանական եմ համարում .... իսկ եթե նույնիսկ մի պահ ենթադրենք, որ հավանական է, ապա դրսի խողովակի ծակի դեպքում -երեւան գազն է պատասխանատու, ներսի դեպքում - երեւի ես արդեն տնվորներից զրկված կլինեի /ներողություն սարկազմի համար/:Գազ մի դեպքում էլ կարող ա կորի եթե խողովակը ծակվի։ Բայց էդքանի մեծ կորուստի դեպքում հաստատ կզգացվեր հոտը։
Չգիտեմ-չգիտեմ, դեռ ոչ մի նորություն չունեմ երեւանից, բայց չգիտես ինչու ներքին զգացում կա, որ տնվորներս են դա ծախսել - ինչպես ոնց - չգիտեմ, բայց եթե տեսականորեն դա հավանական է - հազար խորանարդ ծախսել երկու սենյականոց բնակարաը ջեռուցելու համար, ապա սա ամենահավանական տարբերակն է ըստ իս:
Հակառակ դեպքում ... տեսուչը գրում է թիվը, հիմնականում ինչքան ես եմ հիշում, բոլոր գազի տեսուչները /անպայման ծանոթով խցկված մարդիկ էին/, բայց անխտիր բարձրագույն կրթությամբ: Կարծում եմ, որ հազար խորանարդ գազի ծախսը նրան պետք է, որ զարմացրած լիներ /եթե ձեր իսկ պնդումներով 320-350խմ է միջին ծախսը, ապա հազարը մի քիչ կտրուկ տատանում է/:
Սա իհարկե ենթադրությունների դաշտից է, բայց 1004 խմ-ը հաստատ 104 չի եղել /տնվորները սեպտեմբերին են 100 են ծախսել, հիմա հաստատ մի քանի անգամ ավել պետք է որ լիներ/ ... էհհ՜
Լավ, կապրենք կտեսնենք
Շնորհակալություն խորհուրդների համար
Էջանիշներ