User Tag List

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 29 հատից

Թեմա: 2015-ի ամփոփում

  1. #1
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,016
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    2015-ի ամփոփում

    Նոր փնտրում էի տարվա ամփոփման թեմաներ, տեսա, որ 2014-ի համար առանձին թեմա է եղել ու մի հատ էլ նմանատիպ շատ հին թեմա կա, որը չգիտեմ ինչքանով է նպատակահարմար վերակենդանացնելը:
    Էնպես որ մտածեցի, շատ սխալ չի լինի, եթե էս տարվա համար էլ առանձին թեմա բացվի:

    Քանի որ տարին արդեն ավարտին է մոտենում, էստեղ կարող ենք արդեն 2015-ը ամփոփել:

    Ես էլ լիքը գրելու բան ունեմ: Ու քանի որ ամբողջ տարին «տեղ» էի փնտրում գրելու և էդպես էլ չէի գտնում, էստեղ երևի մի հսկայական գրառում եմ անելու՝ տարվա ընթացքում ամբողջ կուտակվածը արտահայտելով:

    Հետաքրքիր կլինի կարդալ ամեն մեկիդ ամփոփումը:
    Հուսով եմ, գրողներ շատ կլինեն

  2. Գրառմանը 12 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Cassiopeia (09.12.2015), Chuk (09.12.2015), GriFFin (09.12.2015), Mr. Annoying (09.12.2015), Smokie (09.12.2015), unknown (26.12.2015), Yevuk (10.12.2015), Աթեիստ (09.12.2015), Այբ (09.12.2015), Դատարկություն (10.12.2015), Նիկեա (10.12.2015), Վոլտերա (09.12.2015)

  3. #2
    Պատվավոր անդամ Այբ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2013
    Հասցե
    Իմ ստեղծած աշխարհում
    Գրառումներ
    1,572
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Երբ կարդացի թեման, միանգամից այնքան բան ուզեցի գրել․․․ գրեցի ու ջնջեցի, գրեցի ու ջնջեցի․․․ Ի վերջո, ամբողջությամբ ջնջեցի։ Միշտ այդպես է, չէ՞, երբ շատ են տպավորությունները, դեպքերը, կիսվելու ցանկությունը՝ չի ստացվում դրանցով կիսվել։ Ինչևէ։ Գուցե հետո կարողանամ։ Իսկ հիմա ուղղակի մի երկու բան գրեմ․

    Եթե հնարավոր լիներ կյանքից ինչ-որ մի հատված ․․․ հենց այնպես բռնել ու ջնջել, ես երևի կյանքիցս ամբողջությամբ կջնջեի 2015 թվականը։ Բայց այնուամենայիվ, ճիշտ են ասում՝ "այն, ինչը չի սպանում, ավելի ուժեղ է դարձնում
    3 շատ կարևոր բան, այնուամենայնիվ, 2015թ․ շնորհիվ հասկացա՝ 1․ գնահատել այն, ինչ ունեմ,2․ անել միայն այն, ինչ ուզում եմ, 3․ ամենակարևորը մարդկային կյանքն է, մեր "կամ"-ը, իսկ մնացածը երկրորդական բաներ են։
    Հուսամ՝ 2016թ․ նոր սկիզբ կլինի՝ կյանքս դեպի լավը փոխելու, նպատակներիս հասնելու համար։
    Վերջին խմբագրող՝ Այբ: 09.12.2015, 17:25:

  4. Գրառմանը 12 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Cassiopeia (10.12.2015), delicate (08.01.2016), ivy (09.12.2015), Mr. Annoying (09.12.2015), Sambitbaba (09.12.2015), Smokie (09.12.2015), unknown (26.12.2015), Yevuk (10.12.2015), Աթեիստ (09.12.2015), Լուսաբեր (09.12.2015), Նիկեա (10.12.2015), Վոլտերա (09.12.2015)

  5. #3
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,599
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Այբ-ի խոսքերից Նայել գրառումը
    3 շատ կարևոր բան, այնուամենայնիվ, 2015թ․ շնորհիվ հասկացա՝ [I]1․ գնահատել այն, ինչ ունեմ,2․ անել միայն այն, ինչ ուզում եմ, 3․ ամենակարևորը մարդկային կյանքն է:
    Իսկ եթե ջնջեիր, ինչպե՞ս էիր սա հասկանալու... Ուրեմն, միգուցէ ավելի ճիշտ կլիներ շնորհակա՞լ լինել: Չէ՞ որ ինքդ էլ գրել ես. շնորհիվ:;)
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  6. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Այբ (09.12.2015)

  7. #4
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ես մեկ ակումբի անցյալ տարվա գրառումս կարդացի, մեկ էլ բլոգումս արած ամփոփումը: Ու ջոկեցի՝ չէ, ախպեր, ստեղ անկեղծ չենք գրում: Գոնե իմ գրառումը բավական ոչինչ չասող էր, ի տարբերություն բլոգումս գրված բավական բաց ու անկեղծ ամփոփմանը:

  8. #5
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,016
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես մեկ ակումբի անցյալ տարվա գրառումս կարդացի, մեկ էլ բլոգումս արած ամփոփումը: Ու ջոկեցի՝ չէ, ախպեր, ստեղ անկեղծ չենք գրում: Գոնե իմ գրառումը բավական ոչինչ չասող էր, ի տարբերություն բլոգումս գրված բավական բաց ու անկեղծ ամփոփմանը:
    Դե բլոգումդ գրի, հետո քոփի արա էստեղ:

  9. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ձայնալար (10.12.2015)

  10. #6
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
    Դե բլոգումդ գրի, հետո քոփի արա էստեղ:
    Որ քոփի անող լինեի, միանգամից ստեղ կգրեի:

  11. #7
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,016
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Որ քոփի անող լինեի, միանգամից ստեղ կգրեի:
    Բայց Ակումբի օրագրումդ անկեղծ ես գրում, չէ՞:

  12. #8
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
    Բայց Ակումբի օրագրումդ անկեղծ ես գրում, չէ՞:
    Նենց չի, որ էնտեղ ամեն ինչ գրում եմ:

  13. #9
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ես ոչ մի տեղ էնքան անկեղծ չեմ գրում, որքան ակումբում, չնայած ինքս հուսով եմ շատ անկեղծ մարդ եմ անմիջական շփման մեջ էլ, բայց անմիջական շփումը անմիջապես տեսանելի մարդկանց ա ենթադրում, ու գիտես՝ ում հետ ոնց, վիրտուալին շատ ավելի շատ մարդ ա հետևում, նույնիսկ ֆեյսբուքում, որ միայն ընկերներիս համար եմ գրում ու ընկերներս (ֆեյսբուքյան իմաստով ընկերներ) էլ շատ ավելի քիչ են, քան ակումբ կարդացողները, էլի բաներ կան, որ չեմ գրի, իսկ ակումբում արխայինն եմ ընկնում: Մի տեսակ միայն իմ իմացած կամ շփված, բայց չճանաչած մարդկանց օրինակով ինձ թվում ա, թե մի առանձնահատուկ ջերմ մթնոլորտում եմ ու տեղն եկած վաղտ արխային կարող եմ անգամ դուրս տալ, ինչը երբեմն հաճույքով անում եմ:


    Տարիս կամփոփեմ, երբ Հայաստան գամ, էս պահի գնահատականս՝ քիչ ըմ անհաջող էր՝ նախորդի համեմատ, երբ մեծ փոփոխություն եղավ, բայց հետո գուցե ավելի մանրամասն պատմեմ:

  14. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ivy (10.12.2015), Sambitbaba (10.12.2015), unknown (26.12.2015), Աթեիստ (10.12.2015), Այբ (10.12.2015), Նիկեա (10.12.2015)

  15. #10
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ի դեպ, բլոգ ասելով փակ գրառումներս նկատի ունեմ, թե չէ խելքս չեմ թռցրել բաց-բրախ 2000 հոգու առաջ դնեմ:

  16. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Cassiopeia (10.12.2015), ivy (10.12.2015), Աթեիստ (10.12.2015)

  17. #11
    Պատվավոր անդամ Մարկիզ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.05.2008
    Գրառումներ
    2,675
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    մասնագիտական հաջողությունների ու անձնական սարեր-ձորերի տարի էր.. Լավն էր ընդհանուր առմամբ։։))))))))))) կհիշվի ոնց որ 2012-ը։։))

  18. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    ivy (10.12.2015)

  19. #12
    Պատվավոր անդամ Malxas-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.09.2010
    Գրառումներ
    2,011
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    2015 - ը ավարտվի ես նոր կգրեմ: Մարդ ես, կարող է մի նշանակալի իրադարձություն է կատարվում իմ կյանքում այս ընթացքում:
    Ինչո՞ւ ես դու օրդ մաշում պասի հետ:
    Գնա պանդոկ՝ ընկերացիր թասի հետ...

  20. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ivy (10.12.2015), unknown (26.12.2015), Այբ (10.12.2015), Մուշու (10.12.2015), Նիկեա (11.12.2015), Ուլուանա (10.12.2015), Վոլտերա (11.12.2015)

  21. #13
    լուզեր Դատարկություն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.10.2009
    Հասցե
    Վանաձոր
    Գրառումներ
    1,121
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հավես տարի էր: Մտածում էի, որ էս տարվա իմ կարդացած հաստ գիրքը կլինի «Գյոդել, Էշեր, Բախ. Մի հավերժական ոսկե ժապավեն», բայց փոխարենը ավարտեցի «Միջին սեռը», իսկ դա կիսատ թողեցի: Ես հաստ գրքերը դժվար եմ ավարտում: Լասթն.ֆմ-ն ասում ա շուտով 100,000 սքրոբլ ես ունենալու, 6 տարում մի 8000 տարբեր կատարողների եմ լսել: Ֆեյսբուքիս գլխավոր նկարը փոխեցի այս տարի: Տարվա վերջում լիքը ատելություն կերա, լիքը սարքած ատելություն, բայց հետո երեխեքը ասեցին՝ դավ, մենք քեզ սիրում ենք ու ես հավատացի: Լիքը նոր մարդու հետ ծանոթացա, որ իմ կյանքը լցրեցին, լիքը հին ընկերների հետ խմեցինք ու Սունդուկյանի այգու խոտերին պառկեցինք՝ տեղ-տեղ աստղերին նայելով: Որոշ ապուշ պաշտոնյաներ տեսա, նախագահին տեսա, փոշմանեցի, որ տեսել եմ: Պետք ա Ոսկե դարպասներն ու մայաների բուրգերը տեսնեի, բայց մերժում կերա: Հիմա որ մտածում եմ, ուրախ եմ դրա համար, որովհետև մերժման պատճառով իմ սիրելի մարդկանց հետ հին տաճարներ, ամրոցներ ու քարանձավներ տեսա. մենակով հավես չէր լինի: Երեք արտասահմանցի ինձ Թոնի Ստարկին նմանացրեցին: Գործը ստիպեց, որ ավելի քիչ նեղվեմ անծանոթ մարդկանց հետ շփվելուց ու բավականին շփվող դարձա: Ու ընդհանրապես աշխատանքը ինձ շատ բան սովորացրեց: Առաջին հերթին համոզեց, որ օրվա մեծ մասը պետք ա ապրեմ մի գաղափարով, որը հրաշալի ա, բայց որին ես էդքան էլ չեմ հավատում, էդ գաղափարը, չնայած, ինձ ուժ ա տալիս ու մոտիվացնում: Ես մի տեսակ գործով ապրող մարդու եմ վերածվել: Չեմ հիշում էս տարի էր, թե չէ, բայց դասի տեղը սկսեցի հեղուկ ազոտ բերել: Հեղուկ ազոտը արտոսովոր, սարսափելի ու սիրուն ա, բայց ոչինչ չի սովորացնում: Տարվա մեջ տեղ-տեղ կյանքս հեղուկ ազոտի էի նմանացնում: Թեզս արդեն պատրաստ ա, մյուս տարի պետք ա պաշտպանեմ ու իմ 9 տարի տևած կրթությունը կավարտվի: Երևանը չգիտեմ ինչի սկսել եմ սիրել. երբ որ երկար եմ բացակայում կարոտում եմ Մամուլի շենքից դեպի Օպերա քայլելուն: Վանաձորում ոչ մի ընկեր չի մնացել: 2015-ին մնացածն էլ գնացին ու մի մասը գնալուց հետո ինձ մեղադրեցին, թե՝ փոխվել ես: Դե բնականաբար: Բավականին ալարկոտ դառա, քնի, սնվելու, սովորելու, ապրելու ռեժիմս ավելի ա խախտվել, երազներ չեմ տեսնում, բացի մի քանի հոգուց, որ ոչ օրինաչափ ու հազվադեպ են գալիս: Շատ հագեցած ու լավ տարի էր, փորձեցի հնարավորինս անեմ, որ լիքը սիրելի, լավ, բազմազան ու այլ մարդկանց հետ ծանոթանամ, հանդիպեմ, բայց չկապվեմ հետները, ինչքան կարողացա ման եկա, քիչ սովորեցի, բայց փոխարենը՝ շատ շփվեցի:

  22. Գրառմանը 14 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Cassiopeia (11.12.2015), GriFFin (11.12.2015), ivy (11.12.2015), Mr. Annoying (11.12.2015), Sambitbaba (11.12.2015), Smokie (11.12.2015), unknown (26.12.2015), Yevuk (13.12.2015), Աթեիստ (11.12.2015), մարիօ (11.12.2015), Մուշու (14.12.2015), Նիկեա (11.12.2015), Շինարար (11.12.2015), Վոլտերա (11.12.2015)

  23. #14
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Դավ, Միջին սեռը վիզ եմ դրել մինչև տարեվերջ վերջացնեմ: Դուխ տվեցիր

  24. #15
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,016
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Գիտեմ, որ երկար եմ գրելու: Երևի երեսուն րոպեից էլ ավել տևի, տեղադրելուց արդեն լոգաութ եղած լինեմ, ամբողջ գրածս գնա կորչի, ես էլ տխրեմ: Կիկոսի մահը...

    2015-ը կյանքիս ամենահանգիստ տարիներից մեկն էր: Թեև հետն էլ շատ հագեցած էր, անցյալ տարվանից ոչ պակաս:
    Էսքան շատ աշխատած դեռ ոչ մի տարի չկայի: Նույնիսկ անցյալ տարի, որ թվում էր, էլ ավել «տեղ չկա»՝ փոքր երեխա ունենալու պայմաններում, միևնույն է էսքան շատ չէր, ինչքան էս տարի: Գրեթե ամեն օր հինգից հինգ անց կես եմ արթնացել, երբեմն եղել է, որ համարյա երկու օր տանը չեմ եղել՝ մի աշխատանքից մյուսին գնալով, հետո նորից առաջինին վերադառնալով: Բայց ոչ մի անգամ չի եղել, որ դա ինձ ստիպելով անեմ:

    Ինձ էնքան լավ եմ զգում, որ հենց էս աշխատանք(ներ)ն ունեմ: Եթե գործս էսքան չսիրեի, հնարավոր չէր լինի էս ծանրաբեռնվածությամբ աշխատելը: Ես երևի ուրիշ ոչ մի բանում էնքան պիտանի չեմ, ինչքան մարդկանց օգնելու հարցում: Հենց մենակ մոտիվացիոն աշխատանքը՝ քաջալերելը, հավատացնելը, որ «հնարավոր» է, պոզիտիվ տրամադրելն ու ոգևորելը, էնքան հավես գործ է: Իսկ որ հետն էլ ձեռքը բռնում ես ու ցույց տալիս ճամփան, որ տեսնի՝ անկապ չէին ասածներդ, արդեն լրիվ գերագույն հաճույք է: Երբ տալիս ես մարդուն էն ամենն, ինչ կարող ես՝ առանց մի րոպե գլուխ պահելու, և ինքը դա տեսնում ու հասկանում է, դա շատ հավես բան է: Էն դրական էմոցիաներն ու ջերմությունը, որ ստանում ես, հաստատ տվածիցդ պակաս չի: Ու դե նաև էն է հաճելի, որ քեզ հետ նույն գործն անոող մարդկանց հետ էլ ես շատ լավ հարաբերությունների մեջ, իսկ շեֆերիցդ հնարավոր ամենալավ ֆիդբեքն ես ստանում: Շատ եմ սիրում իմ աշխատանքը ու էս տարի արդեն լրիվ սիրահարվել եմ իրեն:

    Գործից ազատ ժամանակը փոորձել եմ հնարավորինս որակյալ անցկացնել աղջկաս հետ, որ ինքն էլ մամայից մի բան ստանա: Ու շնորհակալ եմ բոլոր էն մարդկանց, ովքեր ինձ օգնել են աղջկաս «հնարավորինս շատ բան տալու» հարցում: Իր պապային, ծնողներիս ու քրոջս, մանկապարտեզին, ընկերներին:
    Էս տարի, հակառակ ֆիզիկական հոգնածությանը, հոգեպես ահագին հանգիստ եմ եղել: Առանձնանալն ու աղջկաս հետ մենակ ապրելը կյանքիս լավագույն որոշումներից մեկն էր: Ու կարծում եմ, բոլորիս համար էր էդ որոշումը դրական:
    Քույրիկիս հետ եմ էս տարի ահագին շատ ժամանակ անցկացրել. ամռանը մի քանի անգամ հանդիպել ենք տարբեր տեղերում, ճամփորդել ենք միասին, դե աղջիկս էլ՝ մեզ հետ: Ընդհանրապես, շատ հավես ու երկար ամառ էր: Մամաս ու պապաս էլ ինձ մոտ էին ահագին երկար ժամանակ:

    Անկախ էս ամեն ինչից, իհարկե կան ու մնում են բաներ, որոնք ինձ շատ մտահոգում են: Մարդկանց հետ մտերիմ կապեր ստեղծելը կա ու մնում է մի մեծ պարադոքս. մի կողմից զգում եմ մտերիմ կապերի կարիք, մյուս կողմից կա մի սահման, որից էն կողմ ոչ մեկին ինձ մոտ չեմ թողնում: Եթե անցյալ տարիներին լինում էին բացառություններ, էս տարի դրանք էլ են վերացել: Էդ սահմնանը շատ հաստակ է ինձ համար: Ու իմ անձնական տարածք տանող բոլոր դռները փակ են բոլորի համար: Ընդհանրապես, ես շատ մենակ մարդ եմ: Մի կողմից ինձ կատարյալ ապահվ եմ զգում էդ վիճակում, մյուս կողմից տխրում եմ, որ էդպես է:
    Գլխումս (հոգո՞ւմս) շարունակում են լիքը իրարամերժ ու հակասական քամիներ պտտվել. ես գիտեմ, որ լիքը կտցրած բաներ ու տարօրինակություններ ունեմ: Բայց քանի դեռ դրանք ոչ մեկին վնաս չեն տալիս, ամեն ինչ էնքան էլ վատ չի
    Էս տարի սկսել եմ լիքը խոսել ինքս ինձ հետ, մեկ-մեկ՝ քթիս տակ, մեկ-մեկ՝ ահագին բարձր: Սկսել եմ գիշերը (քնած վիճակում) բաներ անել, որոնց մասին ոչինչ չեմ հիշում ու հետո դրանք վախենալով հայտնաբերում եմ առավոտյան:

    Կուզեի, որ էս տարի մի քիչ ավելի շատ ժամանակ ունենայի ինքս ինձ համար, ցավոք, էդ ժամանակը չեմ ունեցել: Բայց դրա փոխարեն աշխատել եմ ամեն րոպեն որակյալ օգտագործել, ոչ մի ժամանակ անկապ տեղը չվատնել: Թայմ մենեջմենթը միշտ լավ է եղել մոտս, բայց էս տարի լրիվ կատարելագործվել է: Ոչ մի բան վաղվան չեմ թողել, չեմ հետաձգել, չեմ ուշացրել: Միշտ եղել եմ էսօրվա մեջ ու իմ 24 ժամում արել եմ էն ամենը, ինչ հնարավոր է անել: Մեկ-մեկ էլ քնած ժամանակ

    Ինչպես գրեց Մալխասը, տարին դեռ չի ավարտվել, և դեռ լիքը հետաքրքիր ու լավ բաներ կարող են լինել:
    Մի քանի օրից սկսվում է արձակուրդս: Առջևում ճամփորդություններ են: Նոր երկիր ու իմ առաջին լրիվ մենակ ճամփորդությունը: Հետո էլ գնալու եմ քույրիկիս մոտ՝ իր ծնունդը նշելու ու Նոր տարին միասին դիմավորելու: Նենց ուրախ եմ

  25. Գրառմանը 19 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Cassiopeia (12.12.2015), GriFFin (27.12.2015), kitty (25.12.2015), LisBeth (15.12.2015), Mr. Annoying (12.12.2015), Sambitbaba (12.12.2015), Smokie (14.12.2015), Tiger29 (12.12.2015), unknown (26.12.2015), Աթեիստ (12.12.2015), Այբ (12.12.2015), Դատարկություն (13.12.2015), Մուշու (14.12.2015), Նիկեա (12.12.2015), Շինարար (12.12.2015), Ուլուանա (15.12.2015), Ռուֆուս (12.12.2015), Վոլտերա (12.12.2015), Տրիբուն (12.12.2015)

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. 2016-ի ամփոփում
    Հեղինակ՝ Մուշու, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 8
    Վերջինը: 03.01.2017, 23:35
  2. Տարվա ամփոփում...
    Հեղինակ՝ Universe, բաժին` Ժամանց
    Գրառումներ: 8
    Վերջինը: 01.01.2013, 00:46
  3. 2010-ի ալբոմները. ամփոփում
    Հեղինակ՝ Rhayader, բաժին` Երաժշտություն
    Գրառումներ: 13
    Վերջինը: 12.12.2010, 20:05
  4. Սոցիոլոմականվան մրցույթի ամփոփում!!!
    Հեղինակ՝ Վարպետ, բաժին` Զվարճալի
    Գրառումներ: 66
    Վերջինը: 02.08.2009, 15:11

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •