Եսիմ, երեխեքի հետ ամեն տարին մի ձև ա անցնում։ Ամեն մի օրը մի նորություն ա։ Տրդատը ժամ առ ժամ մեծացավ էս տարում։ Աստղը իրա մուննաթի ու կապրիզների գիծը ավելի ուժեղացրեց։ Կորյունը դպրոց գնաց։ Ու իրանց մեծանալու հետ մենք էլ մեծացանք։ 2015-ի ամենամեծ ձեռքբերումս հեծանիվ վարել սովորելն էր ու արշավների գնալը։ Մանվանդ առաջին մեկ-երկու անգամը որ քշում էի, երևի կողքից նայողը ինձ գժի տեղ էր դնում։ Ինքնագոհությունից բերանս մինչև ականջներս բաց վիճակում էի քշում։ 2015-ին մեր ազգականներից լքեցին Հայաստանը։ Արտագաղթը արդեն մեզ էլ հասավ։ Երևի կուզեմ, որ 2016-ին էլ մենք հասնենք արտագաղթին։
Էջանիշներ