Ես ոչ մի տեղ էնքան անկեղծ չեմ գրում, որքան ակումբում, չնայած ինքս հուսով եմ շատ անկեղծ մարդ եմ անմիջական շփման մեջ էլ, բայց անմիջական շփումը անմիջապես տեսանելի մարդկանց ա ենթադրում, ու գիտես՝ ում հետ ոնց, վիրտուալին շատ ավելի շատ մարդ ա հետևում, նույնիսկ ֆեյսբուքում, որ միայն ընկերներիս համար եմ գրում ու ընկերներս (ֆեյսբուքյան իմաստով ընկերներ) էլ շատ ավելի քիչ են, քան ակումբ կարդացողները, էլի բաներ կան, որ չեմ գրի, իսկ ակումբում արխայինն եմ ընկնում: Մի տեսակ միայն իմ իմացած կամ շփված, բայց չճանաչած մարդկանց օրինակով ինձ թվում ա, թե մի առանձնահատուկ ջերմ մթնոլորտում եմ ու տեղն եկած վաղտ արխային կարող եմ անգամ դուրս տալ, ինչը երբեմն հաճույքով անում եմ:
Տարիս կամփոփեմ, երբ Հայաստան գամ, էս պահի գնահատականս՝ քիչ ըմ անհաջող էր՝ նախորդի համեմատ, երբ մեծ փոփոխություն եղավ, բայց հետո գուցե ավելի մանրամասն պատմեմ:
Ի դեպ, բլոգ ասելով փակ գրառումներս նկատի ունեմ, թե չէ խելքս չեմ թռցրել բաց-բրախ 2000 հոգու առաջ դնեմ:
Cassiopeia (10.12.2015), ivy (10.12.2015), Աթեիստ (10.12.2015)
մասնագիտական հաջողությունների ու անձնական սարեր-ձորերի տարի էր.. Լավն էր ընդհանուր առմամբ։։))))))))))) կհիշվի ոնց որ 2012-ը։։))
ivy (10.12.2015)
2015 - ը ավարտվի ես նոր կգրեմ: Մարդ ես, կարող է մի նշանակալի իրադարձություն է կատարվում իմ կյանքում այս ընթացքում:![]()
Ինչո՞ւ ես դու օրդ մաշում պասի հետ:
Գնա պանդոկ՝ ընկերացիր թասի հետ...
Հավես տարի էր: Մտածում էի, որ էս տարվա իմ կարդացած հաստ գիրքը կլինի «Գյոդել, Էշեր, Բախ. Մի հավերժական ոսկե ժապավեն», բայց փոխարենը ավարտեցի «Միջին սեռը», իսկ դա կիսատ թողեցի: Ես հաստ գրքերը դժվար եմ ավարտում: Լասթն.ֆմ-ն ասում ա շուտով 100,000 սքրոբլ ես ունենալու, 6 տարում մի 8000 տարբեր կատարողների եմ լսել: Ֆեյսբուքիս գլխավոր նկարը փոխեցի այս տարի: Տարվա վերջում լիքը ատելություն կերա, լիքը սարքած ատելություն, բայց հետո երեխեքը ասեցին՝ դավ, մենք քեզ սիրում ենք ու ես հավատացի: Լիքը նոր մարդու հետ ծանոթացա, որ իմ կյանքը լցրեցին, լիքը հին ընկերների հետ խմեցինք ու Սունդուկյանի այգու խոտերին պառկեցինք՝ տեղ-տեղ աստղերին նայելով: Որոշ ապուշ պաշտոնյաներ տեսա, նախագահին տեսա, փոշմանեցի, որ տեսել եմ: Պետք ա Ոսկե դարպասներն ու մայաների բուրգերը տեսնեի, բայց մերժում կերա: Հիմա որ մտածում եմ, ուրախ եմ դրա համար, որովհետև մերժման պատճառով իմ սիրելի մարդկանց հետ հին տաճարներ, ամրոցներ ու քարանձավներ տեսա. մենակով հավես չէր լինի: Երեք արտասահմանցի ինձ Թոնի Ստարկին նմանացրեցին: Գործը ստիպեց, որ ավելի քիչ նեղվեմ անծանոթ մարդկանց հետ շփվելուց ու բավականին շփվող դարձա: Ու ընդհանրապես աշխատանքը ինձ շատ բան սովորացրեց: Առաջին հերթին համոզեց, որ օրվա մեծ մասը պետք ա ապրեմ մի գաղափարով, որը հրաշալի ա, բայց որին ես էդքան էլ չեմ հավատում, էդ գաղափարը, չնայած, ինձ ուժ ա տալիս ու մոտիվացնում: Ես մի տեսակ գործով ապրող մարդու եմ վերածվել: Չեմ հիշում էս տարի էր, թե չէ, բայց դասի տեղը սկսեցի հեղուկ ազոտ բերել: Հեղուկ ազոտը արտոսովոր, սարսափելի ու սիրուն ա, բայց ոչինչ չի սովորացնում: Տարվա մեջ տեղ-տեղ կյանքս հեղուկ ազոտի էի նմանացնում: Թեզս արդեն պատրաստ ա, մյուս տարի պետք ա պաշտպանեմ ու իմ 9 տարի տևած կրթությունը կավարտվի: Երևանը չգիտեմ ինչի սկսել եմ սիրել. երբ որ երկար եմ բացակայում կարոտում եմ Մամուլի շենքից դեպի Օպերա քայլելուն: Վանաձորում ոչ մի ընկեր չի մնացել: 2015-ին մնացածն էլ գնացին ու մի մասը գնալուց հետո ինձ մեղադրեցին, թե՝ փոխվել ես: Դե բնականաբար: Բավականին ալարկոտ դառա, քնի, սնվելու, սովորելու, ապրելու ռեժիմս ավելի ա խախտվել, երազներ չեմ տեսնում, բացի մի քանի հոգուց, որ ոչ օրինաչափ ու հազվադեպ են գալիս: Շատ հագեցած ու լավ տարի էր, փորձեցի հնարավորինս անեմ, որ լիքը սիրելի, լավ, բազմազան ու այլ մարդկանց հետ ծանոթանամ, հանդիպեմ, բայց չկապվեմ հետները, ինչքան կարողացա ման եկա, քիչ սովորեցի, բայց փոխարենը՝ շատ շփվեցի:
Cassiopeia (11.12.2015), GriFFin (11.12.2015), ivy (11.12.2015), Mr. Annoying (11.12.2015), Sambitbaba (11.12.2015), Smokie (11.12.2015), unknown (26.12.2015), Yevuk (13.12.2015), Աթեիստ (11.12.2015), մարիօ (11.12.2015), Մուշու (14.12.2015), Նիկեա (11.12.2015), Շինարար (11.12.2015), Վոլտերա (11.12.2015)
Ընդհանուր առմամբ հետաքրքրիր տարի էր 2015ը։ Չնայած մինչև օգոստոսի վերջը ծննդյանս օրվա - Սևանից-Երևան հեծանվարշավից բացի ոչ մի արժանահիշատակ իրադարձություն տեղի չունեցավ․․․
Սեպտեմբեր 1 - վերջապես դուրս եկա աշխատանքից, որը չէի սիրում ու որը քամում էր ինձ․․․
Սեպտեմբերի 4-10 - վերջապես Վրաստան գնացինք, ընտանիքով, շատ-շատ հոյակապ էր ամեն ինչ
Սեպտեմբերի 7 - վերջին անգամ խաղադրույք կատարեցի, բնականաբար քաշեցին հայերը
Հոկտեմբերը հակասական ամիս էր, բայց, հաշվի առնելով, որ ամեն ինչ ի վերջո բարեհաջող ավարտվեց, օքեյ էր ))
Նոյեմբերի 3 - 7 տարի 2 ամիս ու 23 օր ծխելուց հետո թողեցի ծխելը․․․ ու վերջին սիգարետը 1982թ․ին արտադրված Արին-Բերդ էր․․․
Ու տենց էլ մինչև տարվա վերջ վայելեցի ինձ բաժին հասած ազատությունն ու եթե մի բառով ամփոփելու լինեմ՝ հզոր տարի էր )))
boooooooom (01.01.2016), Cassiopeia (01.01.2016), Mr. Annoying (01.01.2016), Sambitbaba (02.01.2016), Smokie (08.01.2016), Աթեիստ (01.01.2016), Արշակ (02.01.2016), մարիօ (01.01.2016), Մուշու (02.01.2016), Ներսես_AM (01.01.2016), Նիկեա (01.01.2016), Ուլուանա (02.01.2016)
Նախորդ տարիների համեմատ տարին պակաս հաջող եմ համարում ինձ համար։ Սթրեսները շատ էին, ձեռքբերումները՝ քիչ։ Ճիշտ է, լավատեսությունս մեծ մասամբ չեմ կորցրել (բացառությունները չհաշված), բայց ընդհանուր առմամբ եղել եմ թույլ, անհավասարակշիռ, նյարդային, էմոցիոնալ վայրիվերումների մեջ, գործնական առումով էլ բավական անաշխատունակ։ Մեծ մասամբ ինքս ինձնից դժգոհ եմ եղել (հիմա երևի կմտածեք՝ թե դու ե՞րբ ես քեզնից գոհ եղել որ)։ Ճիշտ է, ընդհանուր առմամբ ես ավելի շատ ինձնից դժգոհ եմ եղել, քան գոհ, բայց էս տարի դժգոհությունս զգալիորեն գերակշռել է։ Աշնան վերջին կարծես գագաթնակետին հասավ, որից հետո ինձ հավաքեցի, տարեվերջին համեմատաբար ավելի գոհ էի ինձնից, բայց դեռ շատ աճելու տեղ կա։ Իսկ դժգոհ լինելս նորմալ եմ համարում, երբ օբյեկտիվորեն ինձ լավ չեմ դրսևորել։ Չէի ուզենա դատարկ տեղը ինքս ինձնից գոհ լինել։
Ստեղծագործական առումով աննախադեպ բեղուն տարի էր ինձ համար. երևի դեռ ոչ մի տարի էսքան չեմ ստեղծագործել. լիքը հին ու նոր ստեղծագործական գաղափարներ իրագործեցի, նոր բաներ փորձեցի։ Ճիշտ է, լիքը գաղափարներ էլ, որ կարող էի իրագործած լինել, մնացին, բայց ամեն դեպքում էս մի ոլորտում ինձնից ահագին գոհ եմ։ Երևի սա էս տարվա միակ ոլորտն է, որից իսկապես գոհ եմ։
Էս տարի էլ գեղարվեստական գրքեր համարյա չկարդացի։ Ընդհանրապես չգրեցի (ստեղծագործական)։ Օրագրային/բլոգային գրառումներ էլ ուզածիս չափ չարեցի։
Տարվա կարևոր իրադարձություններից մեկը մասնագիտական պրակտիկայի գնալս էր (թերթի խմբագրությունում գրաֆիկ դիզայն), որն ինձ համար նոր ու կարևոր փորձ էր էդ ոլորտում։ Չեմ կարող ասել, թե աշխատանքը սպասածիս չափ արդյունավետ էր ու հետաքրքիր, բայց ամեն դեպքում կարևոր ու օգտակար փորձ էր, ահագին բան սովորեցի, ավելի լավ պատկերացում կազմեցի տվյալ ոլորտի աշխատանքի մասին, էդ թվում և այն, որ որպես հիմնական աշխատանք՝ երևի չէի ուզենա կոնկրետ էդ ոլորտում աշխատել, բայց որպես սկիզբ՝ շատ հարմար ու ցանկալի տարբերակ կլիներ։ Գոհ եմ, որ նախաձեռնել էի, էն դեպքում, երբ պարտադիր առարկաներից չէր։
Էս տարի ինքնուրույնության առումով ահագին առաջընթաց եմ ունեցել։ Ճիշտ է, դեռ բավարար չի, բայց նախկինի համեմատ փոփոխությունը զգալի է։
Էս տարվա դրական իրադարձություններից էին նաև հարազատներիս այցելությունները։ Տարվա առաջին կեսում քույրս աղջկա հետ այցելեց մեզ, տարեվերջին՝ եղբայրս (ճիշտ է, շատ կարճ, բայց երկու տարվա բաժանումից հետո էլի ահագին բան էր)։ Ինչպես համարյա ամեն տարի, էս տարի էլ ակումբցիների հետ էլ հանդիպումներ եղան։ Երեք ակումբցիների հետ տարվա տարբեր ժամանակներում հանդիպեցի Նյու Յորքում։
Տարվա տարվածությունս կարելի է համարել աբստրակտ արվեստն ու էդ ոլորտում՝ mixed media կոլաժները։
Տարվա ընթացքում փորձածս նոր բաներից էր ժապավենով սևուսպիտակ լուսանկարչությունը, որը քոլեջում վերցրել էի որպես պարտադիր առարկա։ Հավես էր, լուսանկարներիցս որոշները նույնիսկ դասախոսն ընտրեց ցուցասրահում ցուցադրելու համար։ Բայց նաև համոզվեցի, որ էդ առարկան ավարտելուց հետո դժվար թե երբևէ ցանկություն ունենամ ժապավենով սևուսպիտակ լուսանկարչության հետ գործ ունենալու։
Ուրիշ դրական բաներ էլ եղան, որոնց մասին, հուսով եմ, կգրեմ հաջորդ տարվա ամփոփումն անելիս, երբ որպես իրադարձություն ավելի լիարժեք ու շոշափելի լինեն։
Ընդհանուր առմամբ վատն եմ եղել էս տարի, ու ըստ երևույթին՝ բոլորի համար։
Տարվա մխիթարանքն էն է, որ կարծես ոչ մի սարսափելի ու անդառնալի կորուստ չեմ ունեցել։ Իսկ վատն էն է, որ էս պահին առանձնապես լավատեսորեն տրամադրված չեմ նույնիսկ եկող տարվա նկատմամբ։ Բայց հույս ունեմ, որ էս անկումային վիճակս շուտով կանցնի։
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Cassiopeia (03.01.2016), laro (06.01.2016), Mr. Annoying (03.01.2016), Sambitbaba (03.01.2016), Smokie (08.01.2016), unknown (03.01.2016), Այբ (03.01.2016), Զաքար (03.01.2016), Մուշու (03.01.2016), Նիկեա (03.01.2016)
Լավ, պատմեմ:
Տարին մի կողմից լիքն էր իրադարձություններով, ինքս ինձ համար ինքս ինձ բացահայտելով, հատկապես կազմակերպչական ունակություններիս առումով, բայց նաև ինձ համար ամենաանհաջող տարիներից մեկն էր, երբ որ թեզս ուր որ ա վարի եմ տալիս: Չէ, դեռ չեմ ընկճվել, էս քանի օրը կես-կես ժամ կարդալով զգում եմ, թե մենակ կես ժամ կարդալիս ինքան բանի եմ հանգում, բա որ մի ժամ կարդամ, բայց դժվարը էդ մի ժամն ա, չնայած տարեվերջին ոնց որ ինչ-որ կետերի եմ հանգել, որոնք ինձ օգնելու են առաջ շարժվել, հույս ունեմ՝ եկող տարի խելքս գլուխս կհավաքեմ:
Հիմա նյարդերս էլ ահավոր լարված են, բայց նաև գոհ եմ ինձնից:
Իսկ էս քանի օրը իմ կյանքի համար ամենակարևոր քայլերից մեկը արեցի: Ինքս ինձնից չէի սպասում, չնայած մի կողմից նախազգացումը ունեի, մեջս աճում ու աճում էր էս ամենը՝ դեռ Եգիպտոսից (հա, էս տարի գնացի Եգիպտոս, առաջին անգամ եղա էն երկրում, որի մասին ավելի շատ բան գիտեմ, քան Հայաստանի :ԴԴ, գլուխ եմ գովում, բնականաբար տենց չի), մյուս կողմից՝ եսիմ, ամեն բան նենց պատահական ստացվեց, ինչի՞ եմ ես ամեն ինչ սենց ուշ անում, աչքիս թեզս էլ ես երեք տարում գլուխ բերողը չեմ:ԴԴ, չնայած եթե ուշ էլ մեռնելու եմ, ոչինչ, համաձայն եմ, վերջը գովելի լինի: Հա, ասեմ, որ ոչ մեկ չի պատկերացնում, թե քանի տարեկան եմ: Մեծ մասամբ զարմանում են, դեպք ա եղել, որ տասը տարի ջահել են տվել: Սպիտակած մազերս վկա:ԴԴ Մի խոսքով՝ իրոք մի տասը տարի հետ եմ, բայց ուրիշը իմ տեղը կարող ա իրան խմելու տար, ես էդ տասը տարի հետ կետից շարունակում եմ: Հեչ վեջս էլ չի:ԴԴ
Հայաստանում երկու շաբաթով եմ լինելու, եթե էդ երկու շաբաթում անակնկալներ չեղան, ուրեմն ամեն բան հիանալի ա: Ին շա Ալլահ:
Բոլորիդ մաղթում եմ՝ գլուխներդ բարձր, հպարտ ապրելու հնարավորություն, որ երբեք ստիպված չլինեք՝ կռանաք, ճկվեք, տեղի տաք, ինքներդ ձեզ դավաճանեք: Ես եթե երբևէ արել էլ եմ, չէ, հաստատ արել եմ, բայց կարևորը էն ա, որ իմ կյանքի ճամփին հա հասունացել եմ, մաքրվել, հասել ավելի բարձր գիտակցության, ու դեռ ինչքան ավելի հասունանալու ճամփա կա: Դեռ տասնմեկ-տասներկու տարի առաջ վատ արարք էի կատարում, չեմ ասի՝ ինչ, ամաչում եմ, ու հպարտանում էի, ինչ ամաչել, էնքան գոհ էի ինձանից, հիմա որ հիշում եմ ապշում եմ, նույնքան գոհ էի, որքան հենց էս պահին եմ գոհԴԴ Կարո՞ղ ա հետո էլ հիմիկվա համար ամաչեմ: Մտածացրեց:Դ
Վերջը, ես գլուխս բարձր եմ տարիս ավարտում, սիրտս փոքր ինչ ցավալով, նյարդերս խառնված, բայց սրանք ժամանակավոր են: Ու էս ամենում ոչ միայն Եգիպտոսն իր դերն ունի, Եգիպտոսի դերն անսպասելի պատահականություն էր, էս իմ հասունացման գործում շատ մեծ դեր ունի ակումբը, որովհետև դու տեսնում ես՝ ինչ հրաշք մարդիկ կան աշխարհում, ու դա քեզ ուժ ա տալիս՝ ուժեղ լինելու, ինքդ քեզ հավատալու: Ժող ջան, անուն առ անուն չնշեմ, էնքան շատ եք, բայց ապրեք, որ կաք:
Կներեք, որ շատ բաց տեքստով չեմ գրում, թող սենց խորհրդավոր լինի, որ տարընթերցումների տեղիք տա:
Նախորդ անգամ ինձ համար շատ վատ տարի էր 2013-ը, իմ տատերիս կորցրեցի, ինձ շատ էին սիրում, երկուսն էլ, դե ինձ ոնց չսիրեն:ԴԴ, իսկ տարեվերջին աշխատանքս կորցրեցի, գործից դիմում գրեցի դուրս եկա, ու իմ ընտանիքս էն ժամանակ էլ էնպես հանգիստ ընդունեց էդ իմ արարքը, ես իրանց ցավը տանեմ՝ իմ ծնողների, իմ ախպոր, չնայած մեջները, գիտեմ, համաձայն չէին, իմ տարիքի եքա, ներողություն արտահայտությանս, տղեն չի կարա չաշխատի ու ծնողների հաշվին ապրի, բայց ախպերս միշտ էր ասում, եթե դու անգործ մնաս, չաշխատես, քեզ պատերով կտաս ու շատ ավելի հարմար տարբերակ կգտնես քեզ համար, ու ճիշտ էր ասում: Մի խոսքով՝ մի կողմից՝ տարին շատ վատ էի ավարտում, մյուս կողմից՝ հաջորդ տարի շատ կարևոր բաներ կատարվեցին: Հույս ունեմ էս տարեվերջի լարվածությունս էլ եկող տարի դեպի առաջ ա տանելու, լավը մտածենք, լավը լինի:
Վերջին խմբագրող՝ Շինարար: 25.12.2015, 07:41:
Cassiopeia (26.12.2015), kitty (25.12.2015), Mr. Annoying (25.12.2015), Sambitbaba (25.12.2015), Smokie (28.12.2015), unknown (26.12.2015), Vardik! (25.12.2015), Ներսես_AM (26.12.2015), Նիկեա (25.12.2015), Ուլուանա (25.12.2015)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ