User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 1 համարի արդյունքները՝ ընդհանուր 1 հատից

Թեմա: Քարի մեջ արյուն կա…

  1. #1
    Մշտական անդամ Lusntag Lusine-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    23.11.2012
    Գրառումներ
    266
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Քարի մեջ արյուն կա…

    Երեխաներին միշտ վախեցնում են. «Քարի մեջ արյուն կա», որ միմյանց չխփեն:ՈՒ երեխաները մանկական միատությամբ հավատում են:
    Բայց դա այնքան էլ սուտ չէ…
    Մի օր հասկանում ես, որ դու չես ապրում կյանքը, այլ նա է ապրում քեզ: Ու օրդ սկսվում է, որովհետև դեռ չես մահացել ու արթնացել ես: Սկսվում է կրկին պարտականություններիդ երկա՜ր շղթան, որ փաթաթված քեզ քաշում է իր ետևից ու դիմադրել նրան անկարող ես: Հասկանում ես, որ դարձել ես մի քարե հուշարձան ու ոչինչ չես զգում, ոչի՜նչ: Միայն հուշարձանի և քո մեջ կա մի տարբերություն: Քո մեջ դեռ արյունն է հոսում, խենթանում քո սառնությունից, այրում մատներիդ ծայրերը, վառում քեզ ներսից, բայց դու չես այրվում, քանի որ քարը չի կարող այրվել: Քարը միայն կարող է տեսնել, նույնիսկ հառաչել չի կարող, ձայնը դուրս չի գալիս, ամենը ներսում է… Խոսում է, արտասվում, լռում, կուլ տալիս բոլոր արտասուքները ու ներծծում իր մեջ այն արյան լիճը, որ չգիտես ինչու, միշտ հոսում է դեպի իրեն ու ամենը ներսում, իր մեջ, աննկատ օտար աչքերց:
    Մի ժամանակ հավատում էիր, որ բացվելու է լուսաբացը ու սպասում էիր: Իսկ հիմա՞ Հիմա երկար սպասելուց հոգնել ես, գիտեմ, հոգնե՜լ ես: Սկզբում սպասում էիր, հետո սովորեցիր միշտ սպասել, հետո սովորություն դարձած սպասումը քայքայեց քո լուսաբացի հետ հանդիպման կամուրջը ու դու քարացար… Գիտեմ, թե ինչքան ես ուզում հիշել ինչպես էի՜ր զգում… Քարը հիշողություն ունի, կարող էիր հիշել, եթե նա զգալ կարողանար, եթե նա կարողանար զգա՜լ: Ասում են ` քարի մեջ արյուն կա ու ես չեմ կարող պնդել հակառակը, քանի որ ես այդպիսի մի քար եմ, որում դեռ չգիտես ինչու, չգիտես, որ օրենքով դեռ արյուն է հոսում…

    Լուսինե Լուսնթագ

  2. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Nadine (05.12.2015), Sambitbaba (04.12.2015), Նիկեա (04.12.2015)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. True Blood/Իսկական արյուն
    Հեղինակ՝ impression, բաժին` Սերիալներ
    Գրառումներ: 0
    Վերջինը: 02.06.2013, 17:10
  2. Արձակ. Մի կում արյուն
    Հեղինակ՝ Alphaone, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 30
    Վերջինը: 20.12.2012, 17:11
  3. Գնանք արյուն հանձնելու
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Մարդ և շրջակա միջավայր
    Գրառումներ: 62
    Վերջինը: 30.08.2010, 14:50
  4. Եվ արյուն կլինի (Նավթ) / There Will Be Blood
    Հեղինակ՝ Ռուֆուս, բաժին` Կինո
    Գրառումներ: 0
    Վերջինը: 02.08.2010, 16:03
  5. Հիվանդ երեխային անհրաժեշտ է արյուն
    Հեղինակ՝ Dorian, բաժին` Հայտարարություններ
    Գրառումներ: 8
    Վերջինը: 23.01.2009, 01:20

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •