Առաջին մարդը չես, որ տենց կասկածներ ունի, հրես.
Աղբյուր՝ «Կույս կանանց միավորում» ՀԿ-ի պաշտոնական ՖԲ էջ«Կույս կանանց միավորում» ՀԿ-ն խիստ մտահոգված է Երևանում սանձազերծված տեռորիստական խմբակցության կապակցությամբ։ Առավել մտահոգիչ է դրանում հայու տեսակին անհարիր բնույթը։ Հայ կինը մայր է, քույր, հորաքույր և տատիկ։ Հայ կինը երբեք ու երբեք չի կարող լինել տեռորիստ։ Լուրջ հիմքեր ունենք կասկածելու, որ վնասազերծված խմբակցության անդամ կանայք հայուհիներ չեն, այլ հատուկ պատրաստվել են հայերեն խոսելու և աշխարհի մոտ հայ կնոջ կերպարը խաթարելու նպատակով։ Այս ամենը շատ մտահոգիչ է։
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Յոբտվայումած ․․․․ !!!!!!!!!!!!!!!!!!«Կույս կանանց միավորում» ՀԿ
Կույս մայրերի միավորում ՀԿ-ն ա աաել...
Մի հատ ճղճղան հորքուր ունեի, իրան կոտորելով ասում էր " Պաքվելը որս ա, էդ ինչ անբարոյականություն ա, ես 40 տարվա կնիկ եմ մարդս ինձ ձեռքով կպած չկա": Ես էլ մտածում էի, ոնց կարելի ա առանց ձեռք տալու 5 հատ երեխա սարքել: Միտքս ոչ մի բարոյական բան չեկավ: Դու մի ասա ինքը միակը չի: Մի ամբողջ ՀԿ կա էդ թեմայով:
SWTS
Տրիբուն (27.11.2015)
Ժող, էդ ՀԿ-ն ղժժ ա, եթե մինչև հիմա չեք ջոգել![]()
I may be paranoid but no android!
Chuk (28.11.2015), LisBeth (27.11.2015), Mephistopheles (28.11.2015)
Եվս մեկ դեպք
Արտակարգ իրավիճակ Երևանում. ահազանգ է ստացվել, որ պայուսակում պայթուցիկ է, սակայն հայտնաբերվեց մանդարին
Այսօր՝ նոյեմբերի 29-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:50-ի սահամաններում Արամ Խաչատրյան համերգասրահի դիմաց ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 8-րդ դասակի ծառայողները ծառայություն կատարելով ՃՈ անշարժ պահակակետում նկատում են նստարանի վրա կասկածելի պայուսակ և ահազանգում են ոստիկանություն:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն նշված վայր են ժամանում ոստիկանության կենտրոնականի բաժնի օպերատիվ խումբը բաժնի պետ Արտակ Պողոսյանի գլխավորությամբ: Ժամանել է նաև Երևանի ՃՈ պետի տեղակալ Աշոտ Սայադյանը:
Տեղում էին նաև Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության թիվ 1 հրշեջ փրկարարական ջոկատը:
Ոստիկանները պարզել են, որ նշված պայուսակը պատկանում է Արմավիրի մարզի Քարակերտ գյուղի բնակիչ 82-ամյա Հրանուշ Մնացականյանին, ով համերգասրահ մտնելով պայուսակը մոռացել էր նստարանին: Պայուսակում հայտնաբերվել է մանդարին և ջրի շիշ:
Chuk (29.11.2015)
Արտաքինով դատելը անշնորհակալ ու մի քիչ էլ ոչ բարոյական բան ա, բայց էս անգամ չեմ կարող չանել: Տատիի նկարները նայելով ու համադրելով տարիքը, ժամը ու գյուղից եկած լինելը, ենթադրում եմ, որ ինքը համերգի գնացող տատիկ չէր: Այլ կերպ ասած էս ներկայացումը պետք էր իշխանությանը, դրա համար էլ հայտնվել ա մոռացկոտ տատիկն իր մանդարինով պայուսակով:
Մի կողմից վախի մթոլորտ է սերմանվում, որ տեսեք, նենց վախեցած ենք, որ անգամ էդ մաշված պայուսակից վախեցանք, մյուս կողմից հիմք է ստեղծվում առաջիկայում հանրահավաքները ցրելու պահանջ դնելու համար, ասելով, որ իբր օպերատիվ տվյալներ ունեն, որ ահաբեկչություն է լինելու: Չեմ բացառում անգամ հանրահավաքի վայրից իսկական պայթուցիկների հայտնաբերումը, որոնք հենց իրանք էլ բերած կլինեն:
Մի խոսքով հեչ լավ հոտ չեմ առնում:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Աթեիստ (30.11.2015)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ